Տավուշ

  • Ցուցադրական պարապմունքներ Լոռու և Տավուշի մարզկենտրոններում

    Ցուցադրական պարապմունքներ Լոռու և Տավուշի մարզկենտրոններում

    Հասարակության շրջանում զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով հունիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզկենտրոններում 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են ժամանակակից սպառազինության միջոցներ, հրաձգային զինատեսակներ, տեսադիտարկման և հետախուզական սարքավորումներ, իրային ապահովման պարագաներ: Միջոցառման հյուրերը բացազատված դաշտային խոհանոցներում ծանոթացել են զինծառայողներին հատկացվող սննդակարգին, համտեսել ուտելիքները: Միջոցառման վերջում զորամիավորման ստորաբաժանումներից մեկի…

  • Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը

    Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը

    Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը։ Սա թվով արդեն 5-րդ համաժողովն է: Այն անցկացվել է Գեղարքունիքի, Լոռու, Արարատի և Սյունիքի մարզերում։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, ինչպես նաև Տավուշի պոտենցիալը։   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/382772092356498/?notif_id=1561187806315922&notif_t=live_video_explicit

  • Այսօր կկայանա «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը

    Այսօր կկայանա «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը

    Այսօր Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետը։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր, ինչպես նաև Տավուշի պոտենցիալը։ Հա նման թվով 5-րդ համաժողովն է։ Այն անցկացվել է նաև, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի և Սյունիքի մարզերում։

  • Հայտարարվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ

    Հայտարարվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ

    «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Տավուշի…

  • Տավուշում ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Տավուշում ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հունիսի 4-ին, ժամը 07:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:01-ին, մարվել՝ 08:40-ին: Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Ա.) սրահն ամբողջությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։

  • Տավուշի մարզպետարանը գրավոր բացատրություն է պահանջել Նոյեմբերյանի համայնքապետից

    Տավուշի մարզպետարանը գրավոր բացատրություն է պահանջել Նոյեմբերյանի համայնքապետից

    Մայիսի 28-ին տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր «Տավուշի մարզպետարանը Նոյեմբերյան համայնքի ավագանու կայացրած որոշումը համարում է անօրինական»։ Տավուշի մարզպետարանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ստացված հանձնարարության հիման վրա, առաջարկել է մարզի բոլոր համայնքների ավագանիներին՝ «որոշումներ կայացնելիս պահպանել օրինականության սկզբունքը եւ առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ…

  • Տավուշի օրեր Մոսկվայում

    Տավուշի օրեր Մոսկվայում

    Մայիսի 23-25-ը Մոսկվայի Գյուղատնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարում կազմակերպվում է «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություններ և տնտեսվարողներ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև Մոսկվայի կառավարության առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաններ, խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչներ: Տավուշի պատվիրակությունը ղեկավարում է մարզպետ Հայկ…

  • Տավուշի տարածաշրջանային քոլեջում ներդրվել է նոր մասնագիտություն

    Տավուշի տարածաշրջանային քոլեջում ներդրվել է նոր մասնագիտություն

    Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը, Իջևանի գինու, կոնյակի և Բերդավանի գինու գործարանները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր՝ նոր մասնագիտության` գինեգործություն և հյութերի արտադրության, ներդրման վերաբերյալ: Գինեգործության ոլորտի արդի պահանջներին համապատասխան՝ կողմերը սոցիալական գործընկերության շրջանակում կպատրաստեն միջին օղակի մասնագետներ, ինչպես նաև կիրականացնեն վերապատրաստումներ: Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով քոլեջում կահավորվել է ժամանակակից պահանջներին համապատասխան գինեգործության լաբորատորիա, որի գույքը…

  • Տավուշի մարզպետը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են համագործակցության հարցեր

    Տավուշի մարզպետը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են համագործակցության հարցեր

    Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Կիլիկիայի թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության…

  • Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզպետի խորհրդական

    Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզպետի խորհրդական

    ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել: «Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում: Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝…

  • Չմշակվող հողերն ամենաշատը Վայոց ձորի և Տավուշի մարզերում են

    Չմշակվող հողերն ամենաշատը Վայոց ձորի և Տավուշի մարզերում են

    Մայիսի 14-ին «Հողային ռեֆորմը Հայաստանում․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում առկա 445 հազար 600 հեկտար վարելահողերից 45 տոկոսը` 202 հազար 700 հեկտարը, չի մշակվում, ինչը սակավաթիվ հողեր ունեցող մեր երկրի համար օրհասական խնդիր է համարվում ու հրատապ լուծում է…

  • Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

    Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

    ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան», – գրել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/2238380462864216

  • Հիշատակի և ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում

    Հիշատակի և ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում

    Այսօր` Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը, հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Տավուշի մարզի համայնքներում: Օրվան նվիրված բազմամարդ երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում: Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր երթին մասնակցել են մարզի ղեկավարությունը` մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, հոգևորականաց դասը, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Հուշարձանին անթիվ ծաղիկներ են խոնարհվել…

  • Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

    Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել

    Առողջապահության նախարարությունը տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը: Այդ կապակցությամբ Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված դեպքերի…