ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
1993 հունիսի 12-ին զոհվել է ՀՀ ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանը, Ակնայի (Աղդամ) Մարզիլի գյուղի մոտակայքում։ Ազգային հերոսն, այլ հրամանատարների հետ միասին ազատագրել էին Ակնան և տարածքներ։ Նույն օրը՝ 28 տարի անց, արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերեվարված հայ զինվորներից 15 հոգին վերադարձվեցին Հայաստան։ Հայ ռազմագերիների մասին առաջինը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, խորհրդարանական ընտրարշավի շրջանակներում…
Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար: Այս մասին «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված…
Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, թե ադրբեջանանական ու հայակական կողմի հետ բանակցություներ են վարում տարածաշրջանն ապաշրջափակելու հարցերով։ Շատ կասկածելի և վտանգավոր է ոչ այնքան ռուսական մոտեցումը, այլ այդ ամենը հայաստանյան ներքաղաքական կյանք ներմուծումը։ Քաղաքական իմաստով ռուսական կողմը փորձում է և՛ հարվածել գործող իշխանություններին, որն օտագործում են ընդդիմադիրները՝ ասելով, որ միջանցք են տալու Սյունիքով, և՛ խնդիրի լուծումը…
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի առաջընթացը բարձր է գնահատել: Այս մասին ասված է Ռիքերի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ Վրաստանը՝…
Այսօր վարչապետի ապարատից հաղորդագրություն տարածվեց, որ Փաշինյանը պատրաստվում է վաղը՝ հունիսի 1-ին, մեկնել Ֆրանսիա և Բելգիա՝ հանդիպելու պետությունների ղեկավարներին։ Փաշինյանի այցը տեղի է ունենում տարածաշրջանի լարվածության ֆոնին։ Տարածաշրջանի թեժ կետն է դարձել Հայաստանը, որի շուրջ աշխարհաքաղաքական բազմավեկտոր հետաքրքրություններ են ներկայացնում բոլոր գերտերությունները։ Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցող լարվածությունը, որը պայմանավորված է ադրբեջանական…
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող…
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերջ է դրել գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությանը»: Բայրամովը արել է այնպիսի հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ավելին բնութագրում են հենց…
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և այն տարածքներում, որտեղ խաղաղապահները Ղարաբաղում առաջադրանքներ են կատարում: «Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը…
Դուշանբեում մայիսի 19-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում իրավիճակին ու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահ առաքելության հաստատումը, նաև բանակցային գործընթացի շարունակությունը նկատելիորեն բարելավել են իրավիճակը: Մենք տեսնում…
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը: Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության…
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ դիմելով ՀՀ իշխանություններին: «ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ,…
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը 62 երկրների շարքում մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։ «Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում, մայիսի 15-ին՝ «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո, պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական…
Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։ Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը…
Ֆրանսիայի ԱԺ-ի 7 պատգամավորներ դատապարտել են ադրբեջանական սադրանքը Հայաստանի նկատմամբ՝ կապված Սյունիքի մարզի սահմանը հատելու հետ։ Նրանք կոչ են արել Եվրոպային թույլ չտալ, որ Ադրբեջանը ապակայունացնի տարածաշրջանը։ Պատգամավորները նշել են, որ Ադրբեջանը արհամարում է միջազգային իրավունքը ու վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության համար։