fbpx
Աշխարհ

Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները խախտելու մեջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերջ է դրել գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությանը»:

Բայրամովը արել է այնպիսի հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ավելին բնութագրում են հենց ադրբեջանական կողմի սադրանքները:

Նա իր ելույթում նաև «ափսոսանքով նշել է, որ մինչ այժմ ականատես են լինում Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի պայմանավորվածության և, ընդհանուր առմամբ, միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների խախտմանը»։

«Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ հիշյալ փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»:

Հավելենք, որ Ադրբեջանի արտգործնախարարի նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ փաստաթղթի ստորագրումից հետո միայն ադրբեջանական կողմն է խախտել պայմանավորվածությունը:

Եվ հաշվի չառնելով անգամ, որ այս փաստաթղթի ստորագրումից անցել են ամիսներ, իսկ պատերազմը ավարտված է, ադրբեջանական կողմը արդեն մի քանի օր է մուտք է գործել ՀՀ տարածք և որոշակի պահանջներ է ներկացնում հայկական կողմին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ