fbpx
Ընտրանի

Ռուսաստանն առաջինն է դեմ ՀՀ ապաշրջափակմանը

ZORQER

Ռուսաստանի փոխվարչապետն ասել է, թե ադրբեջանանական ու հայակական կողմի հետ բանակցություներ են վարում տարածաշրջանն ապաշրջափակելու հարցերով։ Շատ կասկածելի և վտանգավոր է ոչ այնքան ռուսական մոտեցումը, այլ այդ ամենը հայաստանյան ներքաղաքական կյանք ներմուծումը։ Քաղաքական իմաստով ռուսական կողմը փորձում է և՛ հարվածել գործող իշխանություններին, որն օտագործում են ընդդիմադիրները՝ ասելով, որ միջանցք են տալու Սյունիքով, և՛ խնդիրի լուծումը տանել Արցախի տարածքների օկուպացիայի, ազատագրված շրջանների և պատերազմի խնդիրները «հորով-մորով» անելուն։

Իբր, փակվել է արցախյան հիմնախնդիրը, իրենք ապաշրջափակում են իրականացնում ու անտեսում հիմնախնդիրը և դրան զուգահեռ որոշ քաղաքական շրջանակներ էլ հպարտանում են իրենց «խոհեմությամբ», որ կանխատեսել էին չարաբաստիկ պատերազմն ու դրա ելքը և կպել են այս ավանտյուրայի ավարտական փուլին հասցնելուն: Ինչպե՞ս կարող են ստի ու կեղծիքի մեջ որևէ հարց լուծեն, երբ իրականությունն իր վրա զգացել է հայ ժողովուրդը, երբ դա տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչիք առաջ, որը պահանջներ է ներկայացնում խաղաղ կարգավորումը փլուզող կողմերից, որպեսզի վերադառնան Մինսկի խմբի ձևաչափին, վերադարձնեն գերիներին, հետ քաշեն ՀՀ ներխուժած զորքերը: Ինչպե՞ս կարող են ապաշրջափակել տարածաշրջանի տրանսպորտային ճանապարհները, երբ զինվորներին գերեվարելով, նոր տարածքներ օկուպացնելով, եկեղեցիներն ու գերեզմանները պղծելով են զբաղված ալիևյան կլանի ձեռքերով կամ թողտվությամբ, քանզի իրենք են խաղաղության «գարանտը»։

Նրանք, իհարկե, չեն հավատում իրենց ասածին, դա Հայաստանի վրա ազդելու միջոց է և արտաքին ճնշումներին դիմագրավելուն միտված հայտարարություններ։ Իսկ Հայաստանում կան հանրային գործիչներ և ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին ու ժողովրդին համոզում են նոյեմբերի 9-ի հայտարարության անշրջելիության մասին, ադրբեջանական վայրագությունները մոռացության մատնելու մասին, համոզում են, որ կիրականանան ապաշրջափակման ծրագրերը, բարիդրացիությունն ու համերաշխությունը հակառակորդի հետ, դրանց «արդիականությունն ու իրատեսությունն» են տարածում, որին նույնիսկ իրենց կրեմլյան հովանավորներն են քամահրանքով վերաբերվում: Եվ եթե իսկապես Կրեմլն ունենար ապաշրջափակման ու կոնֆլիկտի չեզոքացման նպատակներն, ապա ի՞նչն էր խանգարում, որ Խծաբերդը, Հին թաղերը չթողեին օկուպացնեն ադրբեջանցիները, որ ՀՀ տարածք չներխուժեին և գերեվարեին սահմանապարհներին: Ոչինչ, ուղղակի հարկավոր էր կամ կրակը դադարեցնելու կանխարգելող միջոցներ ձեռք առնել Խծաբերդում՝ նախապես տեղակայելով ստորաբաժանումներ կամ գնային ու տեղում կանգնեցնեին էսկալացիան։ Ո՞վ է իրենց խանգարում, որ Հայաստանի տրանսպորտային ճանապարհները ապաշրջափակելու համար իրենց բազաներն ու զորքերը Հայաստանից քաշեն, որոնք կանգնած են ընդդեմ Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի: Ինչու՞ չեն անում: Նույն պատճառով, որ տրանսպորտային ապաբլոկավորում ու կոնֆլիկտի լուծում չլինի: Քանզի, հակառակ դեպքում, իրենց ներկայությունը Հայաստանում ու Արցախում դառնալու է իմաստազուրկ և իրենք դուրս են մնալու տարածաշրջանից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ