տեխնիկական խնդիրներ
Աուդիի F1 թիմը նավարկում է 2026 թվականի կանոնների վաղ մարտահրավերները Ավստրալիայում
Աուդիի Ֆորմուլա 1-ի ծրագիրն իր առաջին լուրջ փորձությունն անցավ 2026 թվականի Ավստրալիայի Գրան պրիում, որտեղ մրցարշավորդ Գաբրիել Բորտոլետոն հասավ Q3՝ չնայած նոր էներգաբլոկի կանոններին և երկու մեքենաներում առաջացած տեխնիկական խնդիրներին։
ԱՄՆ Վետերանների գործերի վարչությունը բախվում է հաշմանդամության պահանջների հետաձգման խնդրին
VA-ն զբաղվում է 32,000 չմշակված հաշմանդամության պահանջների հետաձգման հարցով, որոնք պայմանավորված էին տեխնիկական սխալով։
Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի խնդիրները. Հասանելիություն և տեխնիկական անորոշություններ
Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որը նպատակ ունի արդիականացնել և թվայնացնել հասարակական տրանսպորտի ծառայությունները, բախվում է մի շարք խնդիրների։ Թեև այն խոստանում է կատարելագործել տրանսպորտային ծառայությունները, համակարգը դեռևս հեռու է լիարժեք արդյունավետ լինելուց։ Առաջին և ամենաակնհայտ խնդիրը համակարգի հասանելիությունն է։ Թեև ներկայացվել է վճարման չորս եղանակ՝ տրանսպորտային քարտի, QR կոդի, բջջային հավելվածի…
Մետրոպոլիտենի երթևեկությունը դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում օգոստոսի 17-ին ժամը 10:35-ին տեխնիկական խնդիրների պատճառով դադարեցվել էր աշխատանքները: «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլին խոսնակ Տաթև Խաչատրյանը նշել է, որ տեխնիկական խնդիրները ժամը 11:15-ի դրությամբ վերացվել են մասնագետների կողմից: «Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքը»,- ասաց Տաթև Խաչատրյանը:
Տեխնիկական խնդիրների պատճառով կորոնավիրուսով պայմանավորված վիճակի վերաբերյալ թարմացում չի կատարվում
ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջի թարմացումը չի կատարվում»։ https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2600473460193767?__xts__[0]=68.ARCxyK4xCJsv1VTTii6C2ChPaGsmi4VaAPEm2P7TOCvPeGUeCNSWtTDJ9xVGXvafV5fevYUIfZXLoPmMgXRM1RRtMqWRT6fyoYo7i12GEWEX8VDFi0e8vfkTONyydM-nyOrbRd-ISW9Cb49y78smRMQFB_-g0Skfvw3ngwInpR22vE4U9bD9lx8zvIRSfiPTnnFBgxKbHg56Tz-OZEN4LEOTVclzZjDMBa1wYvZ6IbgLv9_dZXZBpaLx1-q5v_uJc8uKyQGCmNTGl2JbpDZRIDTYgAQvXVmK-DTnqvnc47zFwTCYxEEFGIEbQNXFX_hitIkpSdX3G3YiUBbFgiI4RLYkdQxv&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Սանկտ-Պետերբուրգ-Երևան թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում՝ տեխնիկական խնդիրների պատճառով
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Համապատասխան սպասարկում անցնելուց հետո օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-ի էջից: https://www.facebook.com/118681645240747/photos/a.151784291930482/761131220995783/?type=3&theater
Երևան-Վիեննա չվերթը չեղարկվել է տեխնիկական խնդիրների պատճառով
Չեղարկվել է Երևան-Վիեննա թռիչքը, որը նախատեսված էր հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին: Այն չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացրել են, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով: «Որոշ ուղևորներ փոխել են իրենց տոմսերը, իսկ մի մասն էլ դեռ սպասում է հաջորդ թռիչքին: Դեռևս տեղեկություն չկա և անորոշ է, թե երբ կլինի…
Տեխնիկական պատճառներով Երևան-Գյումրի գնացքի չվերթը չեղարկվել է
Տեխնիկական խնդիրների պատճառով ապրիլի 5-ին` ժամը 09:40-ին, Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացք չվերթը չեղարկվում է: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Իսկ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05-ին, 17:10-ին, Երևանից` 17:15-ին, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների` ապրիլի 6-7-ի չվացուցակը:
Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով
7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը սկսվեց տեխնիկական խնդիրներով: 132 պատգամավորից կարողացան գրանցվել միայն 120-ը: Նիստը վարող «Իմ քայլը» դաշինքից ընտրված Կնյազ Հասանովը նշեց. «Այն պատգամավորները, որոնք չեն գրանցվել, քարտուղարությունն այդ հարցերը կլուծի»:










