տեղակալ

  • ՀՀ գլխավոր դատախազը այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն

    ՀՀ գլխավոր դատախազը այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն

    Արցախի Հանրապետության դատախազության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ԱՀ դատախազության աշխատակիցների հետ: Նա շնորհավորել է Արցախի Հանրապետության նորանշանակ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին և գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալներին: «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Կայացած խորհրդակցության ընթացքում…

  • ՀՀ-ն մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության գագաթնաժողովին

    ՀՀ-ն մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության գագաթնաժողովին

    Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ին կայացած Եվրոպական միության Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին: Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ և ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից և հատկապես Արևելյան գործընկերության երկրներից, այդ թվում և Հայաստանից, նպատակ ունի քննարկել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել երիտասարդների և քաղաքականություն…

  • Բաթոյանի տեղակալը ազատվել է պաշտոնից

    Բաթոյանի տեղակալը ազատվել է պաշտոնից

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է համապատասխան որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։ Որոշումը ստորագրել է վարչապետը։

  • Վարչապետի որոշմամբ Արման Ուդումյանը ազատվել է աշխատանքից

    Վարչապետի որոշմամբ Արման Ուդումյանը ազատվել է աշխատանքից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արման Ուդումյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Ուդումյանին ազատելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,ասված է որոշման մեջ:

  • Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ. ՔԿ

    Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության…

  • ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

    ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

    ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: «Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով…

  • Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

    Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։ Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման…

  • ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդականը հանդիպել է ՀՀ դեսպանին. քննարկվել են մի շարք հարցեր

    ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդականը հանդիպել է ՀՀ դեսպանին. քննարկվել են մի շարք հարցեր

    Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Դեսպանությունից հայտնում են, որ ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականը այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն: «ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանն այցելեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում դեսպան Արտաշես Թումանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության վերսկսման, «Սանիր» ընկերության…

  • Նախագահի որոշմամբ՝ Նորայր Բաբայանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

    Նախագահի որոշմամբ՝ Նորայր Բաբայանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

    Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: «Ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ – շտաբի պետի…

  • ԱՀ նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

    ԱՀ նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

    Արցախի Հանրապետության նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։

  • Azat TV

    Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված 2 տարեց է մահացել

    Երևանի Նորքի տուն ինտերնատում՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Նա նաև հայտնել է, որ հիվանդանոցում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի…

  • Մանկապարտեզի այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կազատվեն. Տիգրան Վիրաբյան

    Մանկապարտեզի այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կազատվեն. Տիգրան Վիրաբյան

    Այսօր` մայիսի 18-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենք առաջնահերթություն են տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխայի խնամքը տանը` աշխատանքի հետ պայմանավորված, այսինքն առաջնահերթություն է տրվելու այն երեխաներին, որոնց ծնողները աշխատում են կամ անապահով ընտանիքի երեխաներ են: Տեղակալը հայտնեց, որ 61 հազար ծնողի շրջանում հարցում է արվել…

  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի և Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի և Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը: Թեմա` արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի և մանկապարտեզների աշխատանքի վերսկսման հատուկ պայմանները, և քաղաքային այլ խնդիրները: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1641227926025248/

  • 20 քմ. տարածք ունեցող խանութում թույլ չի տրվելու երկու հոգուց ավելի մարդու մուտքը

    20 քմ. տարածք ունեցող խանութում թույլ չի տրվելու երկու հոգուց ավելի մարդու մուտքը

    ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ եթե նախկինում առևտրի իրականացման վայրերում թույլատրվում էր աշխատանքը միայն պարենային խանութների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մասով, ապա մայիսի 18-ից բաց կլինեն բոլոր առևտրի իրականացման վայրերը։։ Սիմոնյանի նշեց, որ 20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ թույլ չի տրվելու երկու…

  • 70 արհեստական շնչառության սարք գտնվում է գնման գործընթացում. ԱՆ տեղակալ

    70 արհեստական շնչառության սարք գտնվում է գնման գործընթացում. ԱՆ տեղակալ

    Այսօր` մայիսի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնեց, որ Հայաստանի կողմից 100 արհեստական շնչառության սարք է ձեռք բերվել և ներկայումս 70  սարք գտնվում է գնման գործընթացում: «Ձեռք են բերվել սարքեր, որոնք օգտագործվում են և ինվազիվ դեպքերի և ոչ ինվազիվ դեպքերի համար։ Ներկա պահին փորձում ենք համակարգը պատրաստել նոր հիվանդների ընդունման…