Տիգրան Մուկուչյան
Մուկուչյանը անդրադարձավ ընտրակեղծիքների թեմային
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրակեղծիքների թեմային։ Մուկուչյանի խոսքով՝ տեղամասերի հետ կապված դիմումները, բողոքները, ահազանգերը ԿԸՀ-ն հրապարակային քննության առարկա է դարձրել նիստերի ժամանակ։ Նա նշեց, որ հանձնաժողովը իր իրավասության տիրույթում, վարչական վարույթի շրջանակում, դրանք քննել և որոշումներ է կայացրել։ «Ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ կազմվել…
ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ
Այսօր` մայիսի 4-ին պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ: «Մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ, մասնավորապես` համապետական, քարոզարշավին պետք է 28 օր հատկացվի: Մենք կարծում ենք, որ 14 օրը շատ քիչ է` ընտրողներին բոլոր…
Հրայր Թովմասյանը քաղաքականացված մարդ է ոչ քաղաքական մարմնի մեջ․ Ալեն Սիմոնյան
Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են քողարկված ձևով, ինչպես նաև բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հանրաքվեի վերաբերյալ «Հանրապետական» կուսակցության հայտարարությանը: Նա նշեց, որ հայտարարությունից տեղյակ չէ և կարծում է, որ ՀՀԿ-ի խոսքը քաղաքական օրակարգում այդքան էլ կշիռ չունի: «Այս…
Աշխատել ենք՝ միշտ հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները․ Մուկուչյան
«Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված է դրույթ, որով սահմանված են հանրաքվեի անցկացման ժամկետի սկիզբ և ժամկետի ավարտ՝ 50-65 օր. թե կոնկրետ որ օրը կնշանակվի, դա արվում է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասաց, որ քվեաթերթիկի վրա պետք է նշվի հարցը, պետք է նշվի…
«Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված ժամկետները նույնիսկ մի փոքր ավելին են․ Մուկուչյան
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,-ասաց Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկե՞լ են ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը։ Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև…
ԿԸՀ նախագահը վերջին արտահերթ ընտրությունների հանդեպ վստահությունը կարևորագույն ձեռքբերում է համարում
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների կարևորագույն ձեռքբերում է համարում այն, որ հանրության ու միջազգային դիտորդների կողմից անվերապահ վստահություն են վայելել: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում իր ելույթում: «ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրությունների ժամանակ կարևորագույն ձեռքբերում…
2018թ. դեկտեմբերի 9-ի քվեարկությունն անցել է խաղաղ և հանգիստ. Մուկուչյան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում մարտի 5-ին ներկայացրեց 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը: Նա նկատեց՝ գործող օրենսգիրքը ևս կարգավորումներ նախատեսում էր, որոնք ընտրական գործընթացի բոլոր փուլերի նկատմամբ թափանցիկություն ապահովում էին: Մուկուչյանը հայտնեց՝ ընտրությունների անցկացման համար բացվեց 2010 ընտրական տեղամաս՝ հանրապետության տարածքում, դրանցից 12-ը՝ ՔԿՀ-ներում: Հանրապետությունը բաժանվել էր 13 ընտրական տարածքի,…
ԿԸՀ նախագահը հրաժարական չի տա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները կարևորագույն ձեռքբերում է համարում։ Այն պետք է պահպանել և զարգացնել, «Ազատության» հետ զրույցում ասել է Մուկուչյանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ. «Ազատություն». – Էլի կարծո՞ւմ եք այս ընտրություններից հետո, որ տարբեր տարիների ընդդիմության գնահատականները, մինչև վերջին երկու ընտրությունները,…
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայան հունվարի 14-ին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նորընտիր ԱԺ նիստը կկայանա սույն թվականի հունվարի 14-ին: «Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի՝ Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը…
Այսօր ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ
Tert.am-ը գրում է. Ազգային ժողովի առաջին նիստի համար կարևորագույն խնդիր է ԱԺ կազմավորված լինելը, իսկ այսօր ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ։ Այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ այսօր հրապարակված որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամանակ է տրվում։ «Բնական է, որ անտրամաբանական կլինի իրականացնել գործառույթ, որի հիմք…








