Տիգրան Ուրիխանյան
Դատարանն Ուրիխանյանին պարտավորեցրել է հերքել «1000+1» հիմնադրամի մասին իր հայտարարությունները
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն անցած տարի մի շարք հայտարարություններ էր արել «1000+1» հիմնադրամի վերաբերյալ՝ վերջինիս մեղադրելով «գաղտնի ծախսեր» կատարելու մեջ։ Հիմնադրամն էլ հայցով դիմել է դատարան՝ պահանջելով, որ Ուրիխանյանը հերքի հիմնադրամի վերաբերյալ հայտարարություններն ու դատողությունները։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցը մասնակի բավարարել է ու պարտավորեցրել Ուրիխանյանին առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ամբողջ տարածքում սպառում ունեցող…
Ուրիխանյանը կուսակցության հետ չի համաձայնեցրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը. Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Տիգրան Ուրիխանյանի հանդիպումը կուսակցության անդամների հետ համաձայնեցված չի եղել: «Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրահամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից: ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր…
Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են․ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստան Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Ուրիխանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ հետևյալ տրամաբանությամբ. կցանկանայի լսել Ձեր…
Ուրիխանյանը չի մասնակցի վարչապետի թեկնածուների հեռուստաբանավեճին
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի՝ հեռուստաբանավեճին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է․ «Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր…
Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն…
Հրաժարվելու ենք բյուջետային աջակցության վարկերից․ Ֆինանսների փոխնախարար
Անցում ենք կատարելու նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում 4 վարկային համաձայնագրեր վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ նշեց, որ եթե չի սխալվում, բյուջեի դեֆիցիտը նախատեսվել է 180 մլրդ-ից ավելիի չափով, ինչը նշանակում է, որ եթե չլինեն վարկերը,…
Մենք շատ լավ հիշում ենք մեր իշխանության աղբյուրը․ բանավեճ Միրզոյանի և Ուրիխանյանի միջև
ԱԺ «Բարգավավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն օրինագիծ ներկայացրեց կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ։ «Եթե վարչապետը հայտարարում է, որ բյուջեի մուտքերն ավելանում են, որ կա փող, բայց ծախսելու տեղը հայտնի չէ, եթե երկրի գործերը գնալով լավանում են, ապա ո՞ր ուղղությամբ ուղղել այդ միջոցներ, եթե ոչ թոշակառուների թոշակի բարձրացմանը»,-հայտարարեց նա։ Ուրիխանյանի խոսքով՝ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին՝…
Այդ գումարը փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին․ Նիկոլ Փաշինյան
Այս տարվա ինը ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 648.8 մլն դրամ։ Աճը կազմել է 12.6 տոկոս։ Ամսական միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանիշային վճար վճարել։ 5 մլրդ 140 մլն դրամի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ։ Սրանք այն թվերն են, որոնք պաշտոնապես տրվել են հիմնադրամի կողմից։…
Շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. Ուրիխանյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. «Այսօր շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը։ Ըստ այդմ՝ համատեղությամբ աշխատող քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվելու նաեւ երկրորդ…
Քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում. Ուրիխանյանի գրառումը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել իր Facebook-ի էջում: «Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում։ Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական…
Ամբողջ մի տարի է` Ծառուկյանը գալիս ա, երեք հարց ունեք անգիր արած. Ծառուկյանը՝ լրագրողներին
Հուլիսի 9-ին ԱԺ նիստի ընդմիջան ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցրերին: Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա այն վայր չդնելու փաստին, ԲՀԿ առաջնորդը նշեց, որ Ուրիխանյանը, այդ մասին առաջիկայում պարզաբանումներ է ներկայացնելու: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե Ծառուկյանը պետք է…
Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելու դիմում չեմ տեսել. Վահե Էնֆիաջյան
Հունիսի 26-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որտեղ նա նշել էր, որ պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը, ասաց. «Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու հատուկ ընթացակարգ կա՝ դիմումով։ Եվ չնայած ֆեյսբուքյան գրառմանը՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այդպիսի դիմում չի ներկայացրել»։ «Ինքս նման դիմում…
Ուրիխանյանը դիմում չի ներկայացրել լիզորությունները դադարեցնելու համար
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել։ NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավորը, պատասխանելով մանդատը վայր դնելու մասին հարցին, ասաց. «Ինչպես նշել էի, աշխատանքային լիազորություններս դադարեցրել եմ եւ այս պահին դրանք չեմ իրականացնում։ Աշխատանքային լիազորությունները կարող են դադարեցվել տարբեր պատճառներով, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի սահմանում այդ պարագայում դիմում…
Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ. Տիգրան Ուրիխանյանի գրառումը
Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՀԿ֊ ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Խորհուրդ կտամ ոմանց, ովքեր այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու նյութեր պատվիրել, լավ մտածել։ Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք…
ԲՀԿ ղեկավարի հետ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են․ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել
ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո Տիգրան Ուրիխանյանը այսօր ևս մեկ հայտարարությամբ է հանդել եկել։ «Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված…