տկեն
3,1 միլիարդ՝ 1 ճանապարհահատված և 2 կամուրջի շինարարության ու հսկողության համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3,114 միլիարդ դրամ հատկացնել Մ6-Աթան ճանապարհահատվածի ու Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի 14-րդ կիլոմետրում գտնվող և նույն ճանապարհի Թեղուտ գյուղի կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ վերոնշված ճանապարհահատվածը 27,5 կիլոմետր է, գտնվում է Թումանյան համայնքում ու ներառում է Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լոռուտ,…
Ադրբեջանական զինվորները պետք է վերադառնան ելման դիրքեր, սա հստակ է․ Սանոսյան
Ինչպես ավելի վաղ հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Սահմանային իրավիճակին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն՝ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։ «Սա շատ հստակ է»,…
Սրիկայության չափն եմ ուզում հասկանամ․ Սանոսյանը հերքել է Տաթև-Աղվանի ճանապարհի փլուզման լուրը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի փլուզման մասին լուրերը։ «Ուզում եմ սրիկայության չափը հասկանամ», – նշել է Սանոսյանը։ Նրա խոսքով, երբ ասում են, որ փլուզվել է Տաթև-Աղվանի ճանապարհը, երկրի բնակչության կեսը անհանգստանում է, որ Սյունիքի բնակչությունը մնացել է առանց ճանապարհ, իսկ վերջում պարզվում է՝…
Նախարար Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշում
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Շնողը նորակառույց ֆուտբոլի դաշտ ունի՝ եվրոպական բարձր չափանիշներով․ Արեն Մկրտչյան Վարդենիսում կտեղադրվեն աղբամաններ․ համայնքապետարանը 120 հատ ձեռք է բերել «Նախարարը մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն…
Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրենի լիազորությունները դադարեցվել են
Վաղաժամկետ դադարեցվել են Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորիի Օհանյանի լիազորությունները։ Այս մասին հայտնում են Արցախի ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հրամանը ստորագրել է ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը։ Ըստ աղբյուրի՝ գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանը:
Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում
Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված արցախցիները Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ Խանումյանը չի հոգում ժողովրդի կարիքները, որ Հայաստանում կարողանան գոյատևել, մինչև Արցախում իրենց բնակարաններով կապահովվեն։ Նա նշեց, որ իրենք զրկված են նվազագույն աջակցությունից ու այլևս չեն կարողանում վճարել տան վարձերն…
1,6 մլրդ դրամ՝ մարզերին․ Կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց՝ 2022 թվականին մարզերին 1,6 միլիարդ դրամի սուբվենցիայի նախագծին։ Ծրագիրն առաջարկել էր ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Այս նախագծով սահմանվում է, որ արդեն իսկ բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի՝ այլ սուբվենցիաներ են տրամադրվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետարաններին։ Դրանք ուղղվելու են համայնքներում փողոցների, խաղահրապարակների, այգիների, պուրակների բարեկարգմանը, տարբեր…
Սանոսյանը Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նոր մարզպետին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ «Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Սանոսյանը նշել է, որ…
Կթարմացվի Գյումրիի ներքաղաքային տրանսպորտը․ ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս
Կառավարության սուբվենցիոն ծրագրով Գյումրիի ներքաղաքային տրանսպորտային պարկն ամբողջությամբ կթարմացվի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պարկի թարմացման համար ձեռք է բերվելու 63 միկրոավտոբուս։ Սանոսյանը նշեց, որ մրցույթի արդյունքում գումարը կազմել է 887 միլիոն դրամ, որի 50 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մյուս 50 տոկոսը վճարելու է…
Լիտվա է մեկնել Գնել Սանոսյանը․ նա կմասնակցի միջազգային համաժողովի
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Լիտվա՝ այդ երկրի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հրավերով։ Սանոսյանը այսօր կմասնակցի «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին, որի ընթացքում նաև հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև Սանոսյանի հանդիպումը Սկուոդիսի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն քաղաքական և տնտեսական արդի հիմնախնդիրները։
Լիխաչովը կգա Հայաստան՝ քննարկելու նոր ատոմակայանի կառուցման հարցերը
Նոյեմբերի սկզբին նախատեսվում է «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան։ Այս մասին TASS-ին ասել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նշվել է, որ այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման ու գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին հարցեր։ Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը նապատեսվում է երկարացնել մինչև 2036 թվականը։
Մեկ պատուհանին է միացել ՏԿԵ նախարարությունը
Հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ ԱՊՀ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստն ավարտվել է Հուլիս-սեպտեմբեր հատվածում ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու 134 դեպք է գրանցվել «Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից:…
Լիճքում կառուցվում է 1866 մետրանոց մայթ
Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մասում կառուցվում է 1866 մետր երկարությամբ մայթ։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-ի էջից։ Ճանապարհը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Նշվում է, որ շինարարության արժեքը 64 միլիոն 254 հազար դրամ է։ Ճանապարհը կառուցվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ։ Լիճքի համայնքապետ Գնել Գրիգորյանի խոսքով՝ սեպտեմբերի 20-ին սկսված կառուցումը կավարտվի…
Ավագանիների ցուցակներում ամեն 3-րդը կին կլինի․ Սանոսյան
Համայնքների ավանգանիների ցուցակներում ամեն երրորդը կին է լինելու։ Այս մասին ԱԺ-ում այսօր ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ սա շատ դրական գործընթաց է, քանի կանանց ներգրավվածությունը կմեծանա։ Սանոսյանը կարծիք հայտնեց, որ այդ գործընթացի շնորհիվ համայնքների կառավարումն ավելի արդյունավետ կդառնա։
Հայաստանը 78 համայնք կունենա․ նախագիծը դրվել է քննարկման
Հայաստանում համայնքների միավորման վերջին փուլը մեկնարկել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Հայաստանը կունենա 78 համայնք։ Ըստ աղբյուրի՝ փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն դրվել է քննարկման։ Նախագիծը՝ այստեղ։














