տկեն
Հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Վարորդներին ՊՈԱԿ-ից հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Նշվում է, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ «Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից կողնակով կատարվում է երթևեկության կազմակերպումը և ճանապարհի մաքրումը։ https://www.facebook.com/armroad.am/posts/3904031453047853?__cft__%5B0%5D=AZXOKMLTYnO4b6YES5aRuxE3LdwjyxXB32pPNtTHHMoBTTbeUjj1wyBZlbL9PzuWErE3ei7VOc14PY33xLW_i4uuE6sxAlA_wKfkNTMKLbHiuVj5g7XBQqyhMQmVP6VkBe-JRkdxUjuT5NVH-AyXIWvUn4A7SIvWuMMechbHmL1EBQ&__tn__=%2CO%2CP-R
Երեկ մեկնարկեցին ԵՄ չափորոշիչներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքները, հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՏԿԵ նախարարության, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՎԶԵԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։ Շատ կարևոր եմ համարում ծրագրի երկարատև և բարդ գործընթացից հետո նման կապիտալ շինարարության մեկնարկը նախորդ տարվա դժվարությունները հաղթահարելու…
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշմումների պահանջներին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված…
Այս տարվա ապրիլի 1-ից միանգամից երկու նոր երթուղի է ավելանում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՏԿԵ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Ուղղությունները և մանրամասները ստորև․
Արցախի ՏԿԵ նախարարության Facebook-յան էջում ֆոտոշարք է հրապարակվել Կարմիր Շուկա բնակավայրից ու դրան կից գրառմամբ ներկայացրել որոշ մանրամասն դրա վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։ Նշվում է, որ շրջակա գյուղերի մի շարք ընտանիքներ ցանկանում են…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը և Երևանի թիվ 118 դպրոցը ևս վերակառուցվում են։ Նախարարը այցելել է ու անձամբ հետևել վերակառուցման աշխատանքներին։ https://www.facebook.com/papikyan.suren/videos/1387131368300191/?__cft__%5B0%5D=AZVqeYOQRLD9r6oP16DJK1DcqltGOU8GCNMDZfwveXH24RXfnzJrF29dQlLUF0VYrf-XyA3TlBfOgM4QpHfvBQ4nFHemFDTrtclvp4fyQpj7476QYsD7fahhn93MTQyYmEbb3E5TzGDldaC8qL7O-Y8Qh_R6bx60_VBs2XylNc6X7Q&__tn__=%2CO%2CP-R https://www.facebook.com/papikyan.suren/videos/441232103636967/?__cft__%5B0%5D=AZUpCU3C57MZYplKPUKAurpoxTsKK669auRf2ODKQhVvg49QUWG-d_5qI8EAoadPInuO48nlzzMBioP6Cn5C5rZJsCksyJxwjSQpmqMECojifoR4f22xffKK4QUYAHhjS-D9vrJRbkvLh6ELGol_XTqbBRKzXjlu_ilwBDRb_sQfMw&__tn__=%2CO%2CP-R
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է ու հիմա մաքրման աշխատանքներ են կատարվում, որպեսզի բացվի երկկողմանի։ ՏԿԵ նախարարությունը վարորդներին հորդորում է նշված…
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի էջից։ «Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը», – ասվում է նախարարության տարածած հայտարարությունում։ ՏԿԵՆ-ը հորդորում է վարորդներին լինել զգոն ու պահպանել երթևեկության կանոնները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14.30-ից մինչև 18.00‚ փակ կլինի երթևեկության համար։ Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»: https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1686162444890154?__cft__%5B0%5D=AZViApDuOQPv0RSQKv9SbIGqu2eK6HvnZqjs-6LTuu6asjML3MzXQkdqbmZyWPYCMyw-k6cF4EeeuuENIZofXxEFi9_r50KGj67FoVmmg4m7GW42mssAHJJjJSRuBK1IxEGMQjUq-uGQG6L80BwSVxaS&__tn__=%2CO%2CP-R
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրել է․ «5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68 հազար դրամ: Սա բացառիկ հնարավորություն է Արցախում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար: 5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68 հազար դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով:…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: Լրատվամիջոցներին հորդորում ենք…
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի էներգետիկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի շրջանում․ հարյուրավոր էներգետիկներ մեկնեցին ռազմաճակատ՝ մասնակցելու հայրենիքի…