տրանսֆերային պատուհան

  • Եվրոպական ֆուտբոլը շարունակաբար փոփոխվում է, իսկ 2025 թվականը խոստանում է նորարական մոտեցումներ ՈւԵՖԱ-ի կողմից: 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի ձևաչափի փոփոխությունից հետո, ձմեռային տրանսֆերային պատուհանի նոր կանոնները նպատակ ունեն ակումբներին ավելի ճկունություն ընձեռել: Նորարարությունները ներառում են ավելի երկար ժամանակահատված՝ ֆուտբոլիստների որոնման, գրանցման և ինտեգրման համար, ինչը կօգնի ակումբներին արագ արձագանքել սպորտային մարտահրավերներին: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի տեղեկություններով,…

    ՈւԵՖԱ-ի 2025-ի ձմեռային տրանսֆերային պատուհանի նոր կանոններն ու գործարքների ընդլայնված հնարավորությունները
  • «Միլանը» ամռանը կկարողանա գնել չորս խաղացողների՝ ընդհանուր 100 միլիոն եվրոյով։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի օրոք «ռոսոներիները» տրանսֆերների համար կհատկացնեն 100 մլն եվրո։ Նախատեսվում է, որ այդ գումարը կուղղվի առնվազն չորս նոր խաղացողների ձեռքբերմանը։ Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ այս գումարը հասանելի է դարձել Չեմպիոնների լիգայից ստացված եկամուտների և Չարլզ Դե Կետելարեիn`…

    Հայտնի է, թե որքան գումար կծախսի Միլանը տրանսֆերային պատուհանի ժամանակ
  • Մադրիդի «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի պայմանագիր չունի: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Անդրիկն է, սակայն նա չի կարողանա Եվրոպա մեկնել մինչև 2024թ. «Չեմ կարծում, որ «Ռեալը» հունվարին որևէ մեկին ձեռք կբերի, բացառությամբ Անդրիկի: Նրանք հրապարակայնորեն հայտարարել և հաստատում են, որ ցանկանում են շարունակել նույն կազմով։ Կտեսնենք…

    Ռեալն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի պայմանագիր չունի
  • Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է լքել իտալական ակումբը։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլա Շկիրան։ Նա նշում է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշենք, որ Սանչեսի ու «Ինտերի» պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

    Սանչեսը կարող է լքել Ինտերը
  • «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սամուել Ումտիտին նշել է, որ վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր տեղափոխվել «Լիոն»։ «Ինձ հետ կապ է հաստատել «Լիոնը», սակայն մենք բանակցություններ չենք վարել և համաձայնության չենք եկել, քանի որ «Բարսելոնան» չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց», – Ումտիտիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Նշենք, որ Ումտիտին հենց ֆրանսիական ակումբի սանն է։

    Բարսան չափից շատ գումար էր պահանջում իմ դիմաց․ Ումտիտի
  • Marca-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մենեջեր Խոսե Անխելը թիմի՝ Մանչեսթերից վերադառնալուց հետո հանդիպել է ֆուտբոլիստներին: Անխելը թիմին հայտնել է, որ մինչև արձակուրդ գնալը, որ սա լավ մրցաշրջան էր ակումբի համար: Գլխավոր մենեջերը ընդգծել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերումներ չեն լինելու: 2019/20 թվականների մրցաշրջանի ընթացքում «Ռեալը» նվաճել է Իսպանիայի սուպերգավաթն ու հաղթել Լա լիգայում:  

    Ռեալի գլխավոր մենեջերը հանդիպել է ֆուտբոլիստներին
  • Diario Sport- ի հաղորդմամբ՝ «Ռոման» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպան, ով փոխարինելու է «Մանչեսթեր Յունայթեդ» վերդարձած Քրիս Սմոլինգին: Ակումբը փորձել է բանակցել «Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենի հետ, սակայնպայմանագրի պայմանների շուրջ կողմերը համաձայնության չեն եկել։ «Ռոմայի» գլխավոր նպատակը այժմ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին է: «Ռոման» նախատեսում է մեկ տարվա ընթացքում վարձակալել…

    Բարսելոնայի պաշտպանը Ռոմայի դիտակետում է
  • DPA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ֆրանսիական ՊՍԺ-ից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխված բելգիացի պաշտպան Տոմաս Մենյեն անդրադարձել փարիզյան ակումբից հեռանալու պատճառներին: Տոմաս Մենյեն 2016 թվականին բելգիական «Բրյուգեից» էր տեղափոխվել  ՊՍԺ։ Պաշտպանը հայտարարել է, որ ՊՍԺ-ի ղեկավարները խաբեբաներ են: «Մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարեց, որ ես հրաժարվել եմ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն ինձ նոր…

    ՊՍԺ-ի նախկին պաշտպանը ուրախ է, որ տեղափոխվել է Բորուսիա
  • Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարող է լքել ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նրանով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» ու Լոնդոնի «Չելսին»։ Այս մասին հայտնում է Kicker-ը։ Նշվում է, որ «Բայերը» պատրաստ է Հավերցին բաց թողնել 100 միլիոն եվրոյի դիմաց։  

    Հավերցը կարող է լքել Բայերը
  • The Sun-ի հաղորդմամբ՝ «Էվերթոնի» պաշտպան Յերի Մինան կարիերան հնարավոր է շարունակի Իսպանիայի Պրիմերայում։ Կոլումբիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված «Վալենսիան»։ Ակումբը մտադիր է 15 միլիոն ֆունտ վճարել Յերի Մինայի համար, երբ տրանսֆերային պատուհանը բացվի։    

    Վալենսիան հետաքրքրված է Յերի Մինայի ծառայություններով
  • The Times-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հրաժարվել թիմի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններից։ Կանտեի վաճառքից ակնկալած գումարով «Չելսին» մտադրություն ունի իրականացնել գերմանական «Բայեր Լևերկուզենի» 21-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի տեղափոխությունը: «Բայերի» հետ Հավերցի պայմանագիրը  նախատեսված է մինչև 2022թ․ հունիս։  

    Չելսին կհրաժարվի Կանտեի ծառայություններից
  • Gazetta.it-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է սեպտեմբերի 1-ին բացել ամառային տրանսֆերային պատուհանը։ Իսկ հոկտեմբերի 5-ին պատուհանը փակվելու է։ Ֆեդերացիայի որոշմամբ՝ ձմեռային պատուհանը լինելու է հունվարի 4-ից 31-ը։ Նախքան կորոնավիրուսի համաճարակը Իտալիայում  ամառային տրանսֆերային պատուհանը բաց էր հուլիսի 1-ից սեպտեմբերի 2-ը։ Իսկ հունիսի 20-ին վերսկսվելու է Իտալիայի առաջնությունը։  

    Իտալիայում տրանսֆերային պատուհանը լինելու է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 5-ը
  • Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները իրենց խաղացողների ճնշող մեծամասնությանը տեղեկացրել են իրենց հնարավոր տեղափոխության մասին: Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին ակումբում կմնա միայն վեց ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսի, Անտուան ​​Գրիզման, Ֆրանկ դե Յոնգ, Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Անսո Ֆաթի և Ժերար Պիկե: Կատալոնացիները պատրաստ կլինեն վաճառել մնացած բոլոր խաղացողներին: Marca-ն հավելում է, որ առաջնահերթ թիմը կլքեն Իվան Ռակիտիչը, Նեթոն և…

    Բարսելոնան ցանկանում է վաճառել կազմի մեծ մասին՝ բացառությամբ 6 ֆուտբոլիստի
  • Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը հնարավոր է ևս մեկ մրցաշրջան անցկացնի ակումբում։ The Sun-ի հաղորդմամբ՝ Բեյլը մտադիր չէ եկող ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Արքայական ակումբից»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ են տարածվել այն մասին, որ ուելսցու և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերություններն այդքան լավ չեն ու նրանց միջև կան տարաձայնություններ։

    Բեյլը մտադիր է այս մրցաշրջանում մնալ Ռեալում
  • FIFA-ն ֆեդերացիաների, լիգաների ու ակումբների ներկայացուցիչների հետ հասել է համաձայնության՝ ամառային տրանսֆերային պատուհանի տեղափոխման շուրջ։ BBC-ի հաղորդմամբ՝ բոլոր կողմերը փաստել են, որ առաջնությունները ավարտված չեն լինի հունիսի 30-ին ու այդ պատճառով պետք է տեղափոխություն իրականացնել։ Նշվում է, որ FIFA-ն համաձայն է հաստատել տեղախությունը, եթե առաջիկա տրանսֆերային պատուհանն ընկնի նախորդ ու առաջիկային հաջորդող տրանսֆերային պատուհանների միջև։…

    FIFA-ն համաձայնեցրել է առաջիկա տրանսֆերային պատուհանի տեղափոխումը