Տրդատ Սարգսյան
Սուրեն Պապիկյանն այցելել է Նուբարաշեն ՔԿՀ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է…
Վայոց ձորի նախկին մարզպետը զինծառայողի ծեծին ներկա չի գտնվել. ՔԿ
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել…
Վայոց ձորում նոր մարզպետ է նշանակվել
ՀՀ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Արարատ Գրիգորյանը: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում: Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հիշեցնենք` Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարություն:
Վայոց ձորի մարզպետը ազատվեց պաշտոնից կառավարության որոշմամբ
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից», – ասված է կառավարության որոշման մեջ: Փոխգնդապետին վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի…
Վայոց ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: Նա նշել է, որ դիմումը ներկայացրել է նախարարություն՝ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմին փոխանցելու համար։ Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 24-ից մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո…
Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ես տվյալ դեպքին ներկա չեմ եղել, և դա ապացուցող շատ հանգամանքներ կան: Այս մասին Գյումրիում անցկացվող Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փոխգնդապետին…
Քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը. մարզպետի նախկին տեղակալ
Վերջերս Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից՝ մի քանի օր աշխատանքի չներկայանալու պատճառով: Նա Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է իր հասցեին ուղղված մի շարք հրապարակումների՝ անելով մի շարք բացահայտումներ: Մարզպետը մի շարք համայնքապետերի մասին է խոսում. «Անձնական որևէ խնդիր չունեմ մարզպետի հետ, Վայոց ձորում իշխում են ծովահենները, ծովահենների իշխանություն է՝ ի դեմս…
Վայոց Ձորի մարզպետը ժողովրդավարության փաստացի հալածանք է իրականացնում. ՀԲՃ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի ՀԿ անդամներ, ակտիվ քաղաքացիներ, ընկերներ, գրում ենք ձեզ մեծ վրդովմունքով, որն առաջացրել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գործողությունն ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու։ Նա, ի պաշտոնե, դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ պահանջելով դատարանի ուժով անվավեր ճանաչել սույն…
Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Չիվայի բնակիչների հետ
Ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հանդիպել են Չիվայի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արենի համայնքի Չիվա բնակավայրի արոտների օտարման հարցը: Չիվայի բնակիչները բարձրացրել են գործարար Մհեր Տերտերյանին օտարված արոտի մի մասի վերադարձի խնդիրը, պատճառաբանելով, որ բնակավայրի վարչական շրջանում մնացած արոտավայրերն անբավարար են անասնապահությամբ զբաղվող բնակիչների…
Ջերմուկի ավագանին դեմ եղավ նախարարության առաջարկին
hetq.am -ի փոխանցմամբ՝ Ջերմուկի ավագանու նիստին ներկա բոլոր վեց անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին: Նշենք, որ Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի…










