փախստականներ
Լեհաստանի վարչապետն այսօր կայցելի ուկրաինական Լվով քաղաք
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր՝ ապրիլի 19-ին, կայցելի Ուկրաինայի Լվով քաղաք։ Այս մասին Twitter-ում գրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Դվորչիկը։ Վերջինի խոսքով՝ Լեհաստանի կառավարությունը նախաձեռնել է ներքին փախստականների համար կոնտեյներային քաղաքների ստեղծում, որոնցից առաջինը բացվելու է հենց Լվովում՝ Մորավեցկիի այցի շրջանակներում։ Դվորչիկը գրել է, որ այդ քաղաքներն ապաստան են հանդիսանալու Ուկրաինայից փախչող երեխաների և կանանց…
Ռեալը աջակցություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին
Մադրիդի «Ռեալը» Իսպանիա ժամանած ուկրաինացի փաստականների համար տրամադրել է 1 միլիոն եվրո աջակցություն և 13 հազար միավոր հագուստ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան լքածների թիվը հասնում է 3 միլիոնի։
Ուկրաինայից հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ․ ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գործակալությունը նոր թվեր է հրապարակել՝ կապված ուկրաինացի փախստականների հետ։ Ըստ այդ տվյալների՝ Ուկրաինան այս պահի դրությամբ լքել է շուրջ 1 միլիոն մարդ։ Նշվում է, որ թիվը գնալով մեծանում է և երկուշաբթի այդ թիվը կազմում էր ընդամենը կես միլիոն, բայց վերջին 3 օրերի ընթացքում դրանց թիվը կտրուկ ավելացել է։ Ըստ աղբյուրի՝…
Դոնբասից տարհանվածների թիվը հասավ 137 հազարի
Փետրվարի 18-ից ի վեր Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններից Ռուսաստան տարհանված մարդկանց թիվը հասել է 137 հազարի։ Այս մասին գրում է TASS-ը։ Նշվում է, որ նրանց մեծ մասը՝ 85,5 հազարը, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացի են տարհանվածներից 51 հազարը, իսկ 560-ի քաղաքացիությունն այլ պետությունների է։
Թուրքիան տարիներ շարունակ բռնի կերպով փախստականներին ուղարկել է Սիրիա
«Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ թուրքական կառավարությունը տարիներ շարունակ բռնի կերպով սիրիացի փախստականներին ուղարկել է Սիրիայի հյուսիս՝ դա ներկայացնելով որպես «կամավոր վերադարձ»՝ գրում է middleeastmonitor-ը: Արտաքսված փախստականներից 21-ի հետ հարցազրույցների հիման վրա կազմակերպությունը պարզել է, որ Անկարան չեղարկել է նրանց հատուկ քարտերը (Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված նույնականացման և պաշտպանության փաստաթղթեր),…
Եվրամիությունը 150 մլն եվրոյի հավելյալ ֆինանսավորում կտրամադրի Թուրքիային
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում է տրամադրելու Թուրքիային։ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։ ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս շուրջ 3․7 մլն սիրիացի է ապաստանել, ուստի նրանց շուրջ…
Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ
Հուլիսի 29-ին ՏԿԵՆ Միգրացիոն գործակալությունը տեղեկացնում է, որ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: Նշվում է, որ այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների…
Վանում անօրինական փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է և հրդեհ բռնկվել
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, շտապօգնության և ժանդարմերիայի ջոկատները։ Շրջված ավտոբուսը բռնկվել է։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 12 մարդ մահացել է։ Վիրավորներին տեղափոխել են Վանի, Էրջիշի ու Մուրադիեի հիվանդանոցներ։
Մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը
Այսօր մեկնարկող Եվրամիության գագաթնաժողովն առաջին հերթին նվիրված կլինի միգրացիայի խնդրին: ԵՄ առաջնորդները համաձայնելու են շարունակել վճարել Թուրքիային փախստականների ընդունելու և Հունաստանից անօրինական ներգաղթյալներին հետ վերցնելու համար: Ինչ պես նաև Բրյուսելը Անկարային մասնակցություն է խոստացել նորացված մաքսային միությանը: Թուրքիայի տարածքում կա 3 միլիոն օտարերկրացի, ովքեր ցանկանում են հասնել Եվրոպա:
Միրզոյանը Գավանին ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանին: Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահն ընդգծեց, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԽԽՎ-ին և բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումներն Արցախի ու հայ ռազմագերիների վերաբերյալ: Արարատ Միրզոյանն անդրադարձ կատարեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած…
Արցախ է վերադարձել ևս 54 ընտանիք
2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 54 ընտանիքներ (թվով 271 մարդ), իսկ վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները, և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը…
Տեղահանված 24456 արցախցի ժամանակավոր բնակվում է Հայաստանում
Արցախից տեղահանված 6306 ընտանիք` 24456 անձ է ժամանակավոր բնակվում Հայաստանում: Այս մասին հայտնում են Արցախի Օպերատիվ շտաբից: «2021 թվականի մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ըստ շրջանների և համայնքների կատարած նախնական հաշվարկը՝ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի վերաբերյալ. Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10329 անձ Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ…
Արայիկ Հարությունյանը ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ փախստականների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության,…
ԱՀ նախագահն ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ անդամների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում…













