փոխնախարար
ՀՀ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ FBI-ի իրավական կցորդին
ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույի հետ։ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Թիգույը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ ՆԳՆ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը…
ՀՀ-ն պետբյուջեով գումար կտրամադրի Արցախին
Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսվում են ավելացումներ գրեթե բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտնեց Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով՝ ավելացնելու են թոշակները: Սա պետական բյուջեի ծախսային հոդվածներում ամենամեծ ավելացումներից է: Շարունակվելու են ենթակառուցվածքների գծով իրականացվող ներդրումները: Փոխնախարարի վստահեցմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը շարունակում է լինել կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը: Հովհաննիսյանի խոսքով՝ 2023-ի պետբյուջեով Արցախի Հանրապետությանը նախատեսված…
Տաքսու գները 100 դրամով կբարձրանան. փոխնախարար
Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Ունենք օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, եւ այս ոլորտը կանոնակարգված չէ: Այս առումով մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին…
Վարչապտը էկոնոմիկայի փոխնախարարին գործուղել է Իրան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը և նույն նախարարության արդյունաբերության զարգացման վարչության փորձագետ Կորյուն Ղազարյանը 4 օրով գործուղվել են Իրան: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության…
Բուժական ուղղիչ հիմնարկը չենք ունենա. ՀՀ արդարադատության փոխնախարար
ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ նիստին ներկայացրեց Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը: Փաթեթում ներառվել են ևս 3 օրենքների նախագծեր: «Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան շատ ավելի հստակ կերպով կատարել կիսաբաց, կիսափակ, փակ, բաց ուղղիչ հիմնարկներից տեղափոխումը ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներ: Բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող հարցերը ևս ավելի հստակեցվել են: Այլևս…
Նոր գույք՝ Գորիսի պատանի ձյուդոիստների համար. մարզադպրոց է այցելել Կարեն Գիլոյանը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և այլ ներկայացուցիչներ երեկ՝ փետրվարի 3-ին, այցելել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց՝ գույքով զինելու մարզադպրոցի՝ վերջերս բացված ձյուդոյի խմբակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Ամերիկացի Չեն Նեյթանը…
Զորամասն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն․ նրա գտնվելու վայրից կան տեղեկություն․ փոխնախարար
Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, ինչից հետո վերջինս փախուստի է դիմել զորամասից: «Եթե կպարզվի, որ…
Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե սահմանին ինչ վիճակ է․ Սարգսյան
Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պատասխանեց լրագրողի հարցին՝ կապված սահմանային իրավիճակի հետ։ «Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե սահմանին ինչ վիճակ է», – ասաց Սարգսյանը։ Նա այլ հարցերի չպատասխանեց ու հեռացավ։
Փաշինյանը արդարադատության նոր փոխնախարար է նշանակել
Իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարդատության փոխնախարար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կառավարական հատուկ կայքից։ Նշենք, որ Մինասյանը հանդիսանում է նաև AM իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության կառավարող, ինչպես նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր։
ԱԻՆ ղեկավարը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Խաչիկում շչակ է գործարկվելու Ավարտին են մոտենում Խոր Վիրապին հարակից ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները «Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ…
Ավագ Ավանեսյանը՝ ֆինանսների փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարական e-gov.am կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ», – ասված է համապատասխան որոշման մեջ:
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է,…
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտին առնչվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի նախագծի շուրջ աշխատաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ․ տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և…
Ազատման դիմումները մասնակի են բավարարվել․ ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։ ԱԳ նախարարի տեղակալների հրաժարականների վերաբերյալ խոսելիս նա ասաց, որ ԱԳՆ-ն 30 տարի շարունակ աշխատել և աշխատում է հօգուտ ՀՀ շահերի իրականացման։ Ղևոնդյանին հարց ուղղվեց հրաժարականների պահանջների մասին, որին նա պատասխանեց, որ պատասխանները հայտնի են։ Հրաժարականների դիմումների մասով նա ասաց, որ ազատման դիմումներն այս…
ԱԳՆ-ից հերքում են՝ փոխնախարարների հրաժարականների մասին լուրերը
Լուրեր էին շրջանառվում, որ արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը հրաժարականներ են տվել։ Այս մասին լուրերը հերքել են ԱԳՆ-ից։ Նախարարությունից հայտնել են, որ փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները։