փոխնախարար
Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
ԿԳՄՍ փոխնախարարներն ընդունել են Իտալիայից ժամանած պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի…
Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից ժամանած բուժօգնության թիմին
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր, Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշենք, որ թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության…
Նիկոլ Փաշինյանը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արա Այվազյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երկրին ռազմական դրության վտանգներից բացի, շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը…
Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար․ ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է դպրոցականների արձակուրդներին․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու…
Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը․ ԿԳՄՍ փոխնախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այդ գործոնները…
Հայաստանում տվյալները շատ ավելի հասանելի են, քան մեր անձնական տվյալների ապահովությունն է. Գեմաֆին Գասպարյան
ՀՀ ԱՍՀ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․ Հաճախ տարբեր գործընկերներից լսում եմ, որ Հայաստանում հիմա թափանցիկ աշխատանքի և տվյալների անհասանելիության խնդիր կա, այս պնդումը ինձ զարմանալի է թվում, իհարկե, եթե սպասում ենք, որ տվյալները «ծամած» ձեզ կփոխանցվի` գուցե, բայց ես հակառակ պնդումն ունեմ` Հայաստանում տվյալները շատ ավելի հասանելի են, քան մեր…
Պետությունը հոգալու է ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ պետությունը կհոգա ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանումը: «Նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար։ Մասնավորապես. Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝…
Ուզում եմ գրել «փողի չափի» խեղված ընկալման մասին․ Գեմաֆին Գասպարյան
ՀՀ ԱՍՀ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր ուզում եմ գրել «փողի չափի» խեղված ընկալման մասին. սիրելիներ, ես լավ եմ հասկանում, որ նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ է, կրկնեմ` նվազագույն, որ միջին աշխատավարձը 150,000 դրամի շրջակայքում է, 68,000 դրամով մեկ անձը շատ մեծ դժվարությամբ յոլա կգնա, 150,000 դրամը «միջին ապրելու» համար քիչ…
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Որոշման մեջ ասվում է.. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիկտորիա Պողոսյանին 2020 թվականի հուլիսի 31-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:
Ադրբեջանում կադրային փոփոխություններն ունեն հեռահար նպատակներ. Շավարշ Քոչարյան
Մինսկում հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը հայտնեց, որ իր կարծիքով` անձերի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: «Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա: Քոչարյանը նաև անդրադարձավ այս լարված իրավիճակին և դրա ազդեցությանը` բանակցային գործընթացի վրա:…
ՌԴ-ն կանի ամեն բան, որ կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Ռուսաստանը կգործարկի բոլոր հնարավորությունները, որ կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը: Ռուդենկոն հայտնել է, որ կարող է հավաստիացնել, որ կանեն ամեն հնարավոր բան: «Կդրսևորենք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միան կարգավորենք ներկայիս սահմանային կոնֆլիկտը, այլև՝ որ մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի…
Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ․ ԿԳՄՍ փոխնախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան»։…













