փոխնախարար
ԱԳՆ-ից հերքում են՝ փոխնախարարների հրաժարականների մասին լուրերը
Լուրեր էին շրջանառվում, որ արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը հրաժարականներ են տվել։ Այս մասին լուրերը հերքել են ԱԳՆ-ից։ Նախարարությունից հայտնել են, որ փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները։
Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունները քննարկվել են հասարակական կազմակերպությունների հետ
Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել…
Արցախում այս տարի չի նախատեսվում կազմակերպել Վերջին զանգի արարողություն
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի չի նախատեսվում կազմակերպել «Վերջին զանգ»-ի արարողություն: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախյան երրորդ պատերազմի հետևանքները՝ բնականաբար, այս տարի տոնական որևէ միջոցառում չի իրականացվելու կրթական հաստատություններում։ «Հանրակրթական բոլոր դպրոցները տեղյակ են, որ «Վերջին զանգ»-ի արարողությունները կատարվելու են…
Մտահոգվելու և խուճապի կարիք չկա. ՊՆ փոխնախարարը՝ սահմանային վիճակի մասին
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային վիճակին, նշել է՝ մտահոգվելու որևէ առիթ կամ կարիք չկա: Նա կոչ է արել և հորդորել, որ խուճապ կամ այլ բացասական տրամադրություն որևէ մեկի կողմից չտարածվի: «Ամեն ինչ վերահսկվում է և մտահոգության կարիք կամ առիթ չկա»,- նշել է փոխնախարարը: Լրագրողները հիշեցրել են հաղորդվում է սահմանին կրակոցների…
ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են առանցքային մի շարք հարցեր. ԿԳՄՍՆ
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված էին 2021…
ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ սպորտի փոխնախարարները հանդիպել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է համատեղ մարզական միջոցառումների անցկացումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից: Անդրադարձ է եղել մասնավորապես հակադոպինգային ոլորտում…
Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Գրիգորյանին Արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ մարտի 29-ին Գրիգորյանը հայտարարեց՝ վայր է դնում պատգամավորի իր մանդատը:
Փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը լավ հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության հետագա զարգացման…
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել գործող ներկայացուցիչների տեղական արտադրողների հետ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի նախաձեռնությամբ, կայացել է հանդիպում խոշոր առևտրային ցանցերին որոշ ապրանքներ մատակարարող, արտադրող կազամակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մի շարք խնդիրների քննարկման և դրանց հնարավոր լուծումների ուղիները համատեղ նախանշելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը (BSO), Տնտեսական մրցակցության պաշտպանության…
Էկոնոմիկայի փոխնախարարը Ռուսաստանում հանդիպել է գործարարների հետ
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության…
Ներումը վաստակում են ծանր, արդյունավետ աշխատանքով․ Գասպարյան
ՀՀ ԱՍՀ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ներումը վաստակում են ծանր, գլուխը կախ, արդյունավետ աշխատանքով: Վերընտրվելը ներում չէ, այլ ներում վաստակելու մեծասիրտ հնարավորություն: Օնիկ Գասպարյանի մասին լսել եմ միայն լավը, հարգում եմ, և վստահ եմ, որ նվիրյալ զինվորական է, որն իր պարտքը փորձել է լավագույնս կատարել՝ չի կարողացել, այսքանով հանդերձ կատարել…
Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Թռչունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Ուսուցիչները պատրաստակամ են գնալ ընդառաջ փոփոխություններին․ Անդրեասյան
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գիրք նվիրելու օրվա առիթով երեկ այցելել էինք դպրոցներից մեկը, որն ընդգրկված է նաև նոր չափորոշիչները փորձարկող դպրոցների ցանկում։ Ուսուցիչները առաջին հանդիպում-քննարկումներից, վերապատրաստումներից բավական ոգևորված էին ու մասնավորապես, օտար լեզուների ուսուցման մասով նշում էին, որ ըստ էության նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման…
Նարինե Խաչատուրյանը ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։














