Փոխոստիկանապետ

  • Նախկին փոխոստիկանապետ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Նախկին փոխոստիկանապետ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով նիստը պետք է կայանար այսօր, սակայն այն հետաձգվեց։ Պատճառը դատավորի բացակայությունն է, ով սեմինարների է մասնակցում։ Նշենք, որ Երանոսյանը մեղադրվում է՝ իր լիազորություններից դուրս գալով՝ հատուկ միջոցների գործադրմամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք էական վնաս են հասցրել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։…

  • Ոչ մի քաղաքացի անհիմն չի տուգանվելու․ փոխոստիկանապետ

    Ոչ մի քաղաքացի անհիմն չի տուգանվելու․ փոխոստիկանապետ

    Այսօրվանից արդեն պարտադիր է նաև բաց տարածքներում դիմակ կրելը։ Կանոնը խախտողներին սպասվում է 10 հազար դրամ տուգանք։ Այսօր ԱԺ-ում տուգանքների թեմային անդրադարձավ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ասաց, որ ոչ մի քաղաքացի երբեք անհիմն չի տուգանվել և չի տուգանվելու։ Ֆիդանյանը նշեց, որ երբ նախորդ անգամ նույնպես պարտադիր էր դիմակ չդնելը, կանոնը խախտողներից շատերն են վճարել տուգանքները,…

  • Արա Ֆիդանյանը՝ ոստիկանապետի տեղակալ

    Արա Ֆիդանյանը՝ ոստիկանապետի տեղակալ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արա Ֆիդանյանին նշանակել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արա Ֆիդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ», – ասված է հրամանագրում: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

  • Նախագահը, վարչապետի առաջարկով, Մհրյանին ազատեց փոխոստիկանապետի պաշտոնից

    Նախագահը, վարչապետի առաջարկով, Մհրյանին ազատեց փոխոստիկանապետի պաշտոնից

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության…

  • Նախագահը ստացել է Մհրյանին աշխատանքից ազատելու առաջարկությունը

    Նախագահը ստացել է Մհրյանին աշխատանքից ազատելու առաջարկությունը

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու մասին առաջարկություն է ստացել։ Այս մասին հայտնել է Սարգսյանի օգնական Հասմիկ Պողոսյանը։ Նա նաև հայտնել է, որ նախագահը դեռևս չի ստորագրել այն։

  • Գերմանիայի փոխոստիկանապետը մրցաշրջանի վերսկսման հետ կապված մտավախություններ ունի

    Գերմանիայի փոխոստիկանապետը մրցաշրջանի վերսկսման հետ կապված մտավախություններ ունի

    Գերմանիայի փոխոստիկանապետ Յորգ Ռադեկը խոսել է Բունդեսլիգայի վերսկսման մասին, որը նախատեսված է մայիսի 9-ին։ «Նախ ցանկանում եմ ասել, որ Գերմանիայի ոստիկանությունը ֆուտբոլային խաղերին սկզբունքայնորեն դեմ չէ: Ես հասկանում եմ, որ բավական է հին խաղեր դիտել, բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ իրավիճակում ենք գտնվում: Գերմանական ֆուտբոլային լիգան պետք է մշակի մրցաշրջանի վերսկսման ծրագիր, քանի…

  • Կորոնավիրուս հաստատվել է 10 ոստիկանի մոտ․ փոխոստիկանապետ

    Կորոնավիրուս հաստատվել է 10 ոստիկանի մոտ․ փոխոստիկանապետ

    ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է կորոնավիրուսով վարակված ու մեկուսացված ոստիկանության աշխատողների մասին։ «Առ այսօր Հայաստանում ինքնամեկուսացվել է 124 ոստիկան, մեկուսացվել է 30-ը։ Թեստավորումների ժամանակ 20 հոգու մոտ եղել է բացասական արդյունք։ 10 ոստիկանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանցից 5-ն արդեն ապաքինվել է»,- ասաց Մհրյանը։

  • Ոստիկանները հսկել են հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունները․ Մհրյան

    Ոստիկանները հսկել են հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունները․ Մհրյան

    ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ժամանակ ոստիկանների հսկողության մասին։ «Ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել միաժամանակյա 20-ից ավելի անձանց ներկայությունը բացառելու և սանիտարահամաճարակային կանոնների պահպանման նպատակով։ Հսկողություն է սահմանվել նաև արտերկրից ստացված 18 փակ դագաղի հուղարկավորության կարգի նկատմամբ, ինչպես նաև 10 այլ միջոցառումների ընթացքում», – ասաց Մհրյանը։…

  • Փոխոստիկանապետ Մհրյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Փոխոստիկանապետ Մհրյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում փոխոստիկանապես Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։ Փոխոստիկանապետը խոսելու է հետևյալ թեմայով․ ոստիկանության գործողությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ։

  • Այսօր տեղի կունենա փոխոստիկանապետի մամուլի ասուլիսը

    Այսօր տեղի կունենա փոխոստիկանապետի մամուլի ասուլիսը

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր` ապրիլի 6-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա փոխոստիկանապես Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ ՀՀ ոստիկանության գործողությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան…

  • Տեղաշարժման թերթիկը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով. Փոխոստիկանապետ

    Տեղաշարժման թերթիկը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով. Փոխոստիկանապետ

    ՀՀ քաղաքացիները հնարավարություն ունեն տեղաշարժման թերթիկը լրացնել նաև էլեկտրոնային տարբերակով, այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է փոխոստիկանապետ Մհեյանը: Նա հայտնել է, որ այս որոշման մասին ոստիկանները նույնպես գիտեն: «Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը: Հիշեցնենք,…

  • «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են նախկին փոխոստիկանապետի հետ

    «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են նախկին փոխոստիկանապետի հետ

    ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Հովհաննես Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում ֆիքսեցինք հետևյալը. ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, մնացած բոլոր քննարկումները ստորադաս են ժողովրդի իշխանության և կամքի առաջ, հետևաբար բոլոր որոշումները, որը կայացնում է ժողովուրդը, չի կարող լեգիտիմության խնդիր առաջացնել»: Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտոնից…

  • Հնարավոր է՝ դա զուտ էմոցիոնալ արտահայտություն է․ փոխոստիկանապետը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

    Հնարավոր է՝ դա զուտ էմոցիոնալ արտահայտություն է․ փոխոստիկանապետը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

    Ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելը օրենքի սահմաններում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների բերման ենթարկելուն։ Հարցին, թե եթե անձինք բերման են ենթարկվում ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը կեղծ է, ապա ինչն է բերման ենթարկելու իմաստը, փոխոստիկանապետը պատասխանեց, որ ըստ օրենքի՝ եթե…

  • Ստորագրվել է Հ․ Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանը

    Ստորագրվել է Հ․ Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանը

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի ազատման հրամանը: Հրամանում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում…

  • Հովհաննես Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելն ընթացքի մեջ է․ վարչապետի խոսնակ

    Հովհաննես Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելն ընթացքի մեջ է․ վարչապետի խոսնակ

    Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման լուրը: Խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ գործընթացն ընթացքի մեջ է։ Հավելենք, որ Sputnik Armenia-ում տեղեկություներ հայտնվել այն մասին, որ փոխոստիկանապետը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ ինքը երեկ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։