քաթար

  • Քաթարի իշխանությունները որոշել են 480 միլիոն դոլար օգնություն տրամադրել պաղեստինյան տարածքների բնակիչներին: 300 միլիոն դոլարը կտրամադրվի Պաղեստինի ազգային վարչակազմին դրամաշնորհների և փոխառությունների տեսքով՝ առողջապահության և կրթական հատվածի զարգացման համար: Գումարից 180 միլիոն դոլարը կհատկացվի տարածաշրջանում գործող հումանիտար ծրագրերի աջակցմանը և պաղեստինյան տարածքների բոլոր բնակիչներին էլեկտրաէներգիայից մշտապես օգտվելու հնարավորություն ընձեռելու աշխատանքների կատարմանը:

    Քաթարը մտադիր է Պաղեստինին 480 մլն դոլար օգնություն տրամադրել
  • Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը։ Այն այս տարվա համար կազմել է TripAdvisor ագրեգատորը` օգտատերերի գնահատումների հիման վրա: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կատարի Qatar Airways-ը և Թայվանի EVA Air-ը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Emirates-ը, որի կենտրոնակայանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, և Ճապոնիայի Japan Airlines-ը: Թոփ-10-ում են նաև ԱՄՆ-ի Southwest…

    Հայտնի են աշխարհի լավագույն ավիաընկերությունները
  • ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Աշխարհի 2022 թվականի առաջնության կազմակերպիչների հետ քննարկում է մրցաշարը 32 հավաքականի փոխարեն 48 հավաքականով անցկացնելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Kuwait News Agency-ն: Արդեն հայտնի է, որ միաժամանակ 3 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական, սակայն Ինֆանտինոն ցանկանում է փոփոխությունն ավելի շուտ կյանքի…

    ՖԻՖԱ-ն ու Քաթարը քննարկում են Աշխարհի առաջնությունը 48 հավաքականով անցկացնելու տարբերակը
  • Քաթարի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ երկիրը մտադիր է տարածաշրջանային հանդիպում անցկացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների հետաքննության համար: «Արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդեռահման ալ Թանին ասել է, որ Քաթարի պետությունը մտադիր է այս տարի բարձր մակարդակի տարածաշրջանային խորհրդակցություն անցկացնել՝ քննելու ԻՊ-ի կատարած դաժան հանցագործությունները»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Քաթարի…

    Քաթարում մտադիր են հանդիպում անցկացնել ԻՊ հանցագործությունների հետաքննության համար
  • ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ ներառված է 12 հարց, որից միայն 3-ն է զեկուցվող: Կառավարությունը վաղը կքննարկի հարցերի լայն շրջանակ` դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու հարցից, պարտադիր զինծառայությունից տարկետում տալուց մինչև ՀՀ դեսպանության ստեղծում ու ՏԻՄ ընտրություններ: ՀՀ կառավարության որոշմամբ` Քաթարի պետությունում կստեղծվի…

    Քաթարում կստեղծվի ՀՀ դեսպանություն
  • Ասիայի Գավաթի եզրափակչում Քաթարի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Քաթարի կազմում աչքի ընկան Ալմոեզ Ալին, Աբդուլալիզ Հաթեմը և Ակրամ Աֆիֆը: Ճապոնացիների միակ գոլը հեղինակեց Տակումի Մինամինոն: Այսպիսով, Քաթարի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ասիայի Գավաթի հաղթող: Ճապոնիա – Քաթար՝ 1:3 Հաղորդում է sportal.am-ը։  

    Քաթարի հավաքականը՝ Ասիայի Գավաթի հաղթող
  • ՊՍԺ-ն մեկնել է Քաթար՝ ձմեռային ուսումնամարզական հավաքի: Թիմը եղել է անապատում, որտեղ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, բրազիլացի հարձակվող Նեյմարը, պաշտպան Տիագու Սիլվան ու արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մասնակցել են ֆոտոսեսիայի: Նրանք այնտեղ նաև ֆուտբոլ են խաղացել: Փոխանցում է armsport.am-ը։

    ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ֆուտբոլ են խաղացել անապատում
  • ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մերձավորարևելյան մեկշաբաթյա շրջագայության շրջանակներում Քաթարից մեկնել է Սաուդյան Արաբիա: Պոմպեոն հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: Կողմերը պայմանավորվել են իրականացնել Շվեդիայում ձեռք բերված պայմանավորվածությունները, նվազեցնել Եմենում իրավիճակի սրումը, ինչպես նաև ջանքեր գործադրել Եմենի ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարի մեկշաբաթյա շրջագայությունը ներառել է այց Հորդանան, Իրաք,…

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Սաուդյան Արաբիա
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության (Քաթար) Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն, հայտնում է 168.am-ը։

    Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կատարի Պետության (Քաթար) Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին