քաղավիացիա
Տաթևիկ Ռևազյանը մեկնել է Բելգիա
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը գործուղվել է Բելգիայի Թագավորություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպական հանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նախանիստին մասնակցելու նպատակով: 2. Տաթևիկ Ռևազյանի` Բելգիայի…
Չթռչողը թռչողի համար չի վճարում․ Տաթևիկ Ռևազյան
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է քաղաքացիների հարցերին, մասնավորապես՝ արդյոք չթռչողը վճարելու է թռչողի համար, և ինչու պետք է պետությունը վճարի ընկերությանը՝ էժան ավիատոմսերի համար: Ռևազյանը պարզաբանել է Ryanair-ի շուրջ ծավալված քննարկումները՝ նշելով, որ փետրվար ամսից բանակցել են Ryanair ընկերության ներկայացուցիչների հետ: «Իրականում լավ պայմաններ են: Մենք նոր…
Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը
«Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգևորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն, ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ: Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է…
Մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է. Փաշինյանը՝ RianAir-ի մասին
Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եվրոպական RianAir ավիաընկերության հայկական շուկա մուտք գործելուն, նշեց, որ դա մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է: Վարչապետը հավելեց, որ ավիաընկերության տոմսերն արդեն վաճառքի մեջ են: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, որ Հայաստանից ընդհանուր 4 ուղղությամբ են թռիչքներ լինելու։ Ավինյանը նշեց, որ, օրինակ, Հռոմ մեկնելու և վերադառնալու համար…
86 տարի առաջ այս օրը ստեղծվեց ՀՀ քաղավիացիան
«Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջից շնորհավորում են ՀՀ քաղաքավիացիայի օրվա կապակցությամբ: «86 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 30-ին, իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը, որն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի ստեղծման պատմության սկիզբը: Առաջին ղեկավարը եղել է Գեղամ Ղարիբջանյանը։ Այդ օրվանից անցել են տարիներ, քաղավիացիան ունեցել է բազմաթիվ ղեկավարներ, բայց բոլորի նպատակը եղել է մեկը՝ զարգացնել հայկական ավիացիան:…
Ռուսական ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում տեխնիկական բազա ստեղծել
Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով: Աղբյուրը նշում է, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծելնոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով: Ավելին` նա ամռան ամիսներին`…
Հնարավորինս խուսափեք լազերային լույսերի անհարկի օգտագործումից․ Քաղավիացիայի կոմիտե
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով քաղաքացիներին խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ, Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով…
«Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան Ռևազյանի գործունեության արդյունքում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի և ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան,…
Քաղավիացիայի վարչության պետը հեռացել է Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատճառով․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով…
Քաղավիցայի կոմիտեի նախագահը կգործուղվի Իսպանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կգործուղվի Իսպանիա։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Մալագա)՝ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենների 68-րդ արտահերթ…
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ հայտնաբերվել է շարժիչի խափանում
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել Air Moldova ավիաընկերության՝ հուլիսի 16-ի միջադեպի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո` չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և…
Վարչապետի մոտ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը նվիրված խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում: Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել…
Մարիամ Փաշինյանի արձագանքը Անի Սամսոնյանի ելույթին
Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին: «Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տղեգ է ու ցավալի: Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը…
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը կգործուղվի Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ռումինիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Բելգիայի Թագավորություն և Ռումինիա։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի հունիսի 10-11-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային…
Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենի հետ
Ապրիլի 2-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին (Ali Khalil Ibrahim): Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Բաղդադի միջև «Իրաքյան ավիաուղիներ» պետական ավիաընկերության կողմից ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունները, որի կապակցությամբ դեսպան Փոլադյանն ընդգծեց վաղուց շրջանառության մեջ դրված երկու երկրների միջև «Օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» նախագծի` մոտ ապագայում…














