քաշքշուկ
Քաշքշուկ և ձեռնամարտ գյուղացիների և ոստիկանների միջև
Լարված իրավիճակ է Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։ Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ աննհդատ հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ…
Տեղի է ունեցել քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12 հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ է տեղի ունեցել, կան բերման ենթարկված անձինք: «2 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության…
Դա սադրանք էր․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկի մասին
Դա սադրանք էր և՛ «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի կողմից, որը առաջացրեց պոռթկում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին: Քաշքշուկ ԱԺ-ում․ Արարատ Միրզոյանը սաստեց հրահրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Նա ընդգծեց, որ հաճելի ու ցանկալի չէ, որ խորհրդարանում նման երևույթներ լինեն։ Լրագրողի…
Քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ականները հեռացվեցին դահլիճից․ Արման Աբովյանը կոչ արեց հեռացնել նաև Բաբաջանյանին
ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանությանն ու քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ական 4 պատգամավորների ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռացրեց նիստերի դահլիճից: Նա, մասնավորապես, հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները: Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝զրկվելով այդ…
Գևորգ Պետրոսյանի ելույթը դատապարտելի չէր․ Արման Աբովյան
Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին: «Ես վատ եմ զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին»,-ասաց նա։ Հարցին՝ իր կուսակից պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթը ինչպես է գնահատում, արդյոք այն դատապարտելի չէր, որին արձագանքել…
Ռազբորկի տեղը Ազգային ժողովը չի․ Գևորգ Պետրոսյան
Մենք ռազբորկա չենք անում։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին: Նրա խոսքով՝ ռազբորկի տեղը Ազգային ժողովը չի, պարզապես մարդիկ կան, որ իրենք էսօր մեծամասնություն են, կարող են դահլիճում ճնշել դիմացինի այլախոհությունը: «Բայց ճնշելու տեղը ստեղ չի, դուրս կա, հասարակություն կա»,-ասաց նա՝…
Քաշքշուկ ԱԺ-ում․ Արարատ Միրզոյանը սաստեց հրահրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, որը դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի՝ լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը։ Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն…







