քկծ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին տարածքի զննությամբ հայտնաբերվել է 644 գրամ կանեփանման զանգված
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։ Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային…
Տեսակցության այցելած կալանավորի մոր ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով: Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ հիշյալ հեռախոսը պատրաստվում էր փոխանցել որդուն: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկանում…
Շախմատային մրցամարտ դատապարտյալների միջև
Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը՝ արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց դատապարտյալների շրջանում: Շախմատային մրցաշարի մրցավարն էր Յուրա Ղազարյանը: Ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման…
ՔԿԾ աշխատակիցը Տայկվանդոյի Եվրոպայի գավաթի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հերթապահության բաժնի 2-րդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Մարտին Գագիկի Ազատյանը, մասնակցելով 2019 թվականի հունիսի 6-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցած A.E.T.F. վարկածով Տայկվանդոյի Եվրոպայի գավաթի առաջնությանը, նվաճել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալներ՝ մեծ հպարտությամբ գլխավերևում պահելով հայոց եռագույնը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շնորհավորում է Մարտին Ազատյանին՝…
Կանխվել է 57,9 գրամ ընդհանուր քաշով կասկածելի զանգվածների իրացումը
Անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ, որը 2019թ.-ի հունիսի 8-ին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից արգելագոտու հերթական զննությունն իրականացնելու ժամանակ: Հայտնաբերվածի զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են եղել 39,5 գր ընդհանուր քաշով, ափիոնանման զանգված, 2,2 գր ընդհանուր քաշով,…
Կանխվել է արգելված իրերի ներթափանցումը ՔԿՀ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ՔԿԾ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի և…
Քաղաքացիների ընդունելություն Քրեակատարողական ծառայությունում
Մայիսի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելությունը, որն ըստ սահմանված կարգի՝ տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի: Ընդունելության եկած քաղաքացիների դիմումները տարբեր էին և կապված էին ազատազրկված անձանց առողջական, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և դատապարտյալ հարազատներին մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հարցերի հետ:…
Հոբելյանական միջոցառում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
Մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կայացավ համերգային մեծ ծրագիր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: Համերգին մասնակցում էին «Սասնա ծռեր» և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթները՝ գեղարվեստական ղեկավարներ Հովհաննես Մկրտչյանի և Լուսինե Նազարյանի գլխավորությամբ: Քրեակատարողական…
Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով դասախոսություն ՔԿԾ-ում
Մայիսի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման» միջոցառումների շրջանակներում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով դասախոսություն, որը վարեցին փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և փ/ծ փոխգնդապետ Կ. Սահակյանը: Դասախոսության նպատակն էր բարձրացնել քրեակատարողական ծառայողների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև պատրաստվածության աստիճանը արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության…
Չնախատեսված խուզարկություններ քրեակատարողական հիմնարկներում
Մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն խաղաթուղթ, 4 զույգ զառ և 5 դանակ: Մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական…
Խորհրդակցություն Քրեակատարողական ծառայությունում
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկների պետերի վերոնշյալ ոլորտը համակարգող տեղակալների և բաժնի պետերի հետ: Օրակարգում ՀՀ արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության պետի տված հանձնարարականների պատշաճ կատարման նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն էր: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնարկներում մշտապես իրականացվող…
Խուզարկություններ քրեակատարողական հիմնարկներում
Ապրիլի 30-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի 2-րդ մասնաշենքի հետնամասում տեղադրված աղբամանի կողքից հայտնաբերել են 4 լիտր գինեթուրմ, իսկ 1-ին մասնաշենքի հետնամասում՝ հողի մեջ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 պայուսակ և 1 պոլիէթիլենային տոպրակ, որոնցում առկա են եղել 1 բջջային հեռախոսի մարտկոց, 2 լիցքավորիչ և 207 տարբեր կենցաղային…
Շիրակի մարզի դատախազը դիմել է Քրեակատարողական ծառայության պետին
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական…













