քկհ
Կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները: 2019թ. հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 06:30-ին, քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում հանկարծամահ…
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը: SHANTNEWS.am-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել, Նազարյանը մերժել է հոսպիտալացվելու հորդորը: Նրա ինքնազգացողությունը նույնը օրը երկրորդ անգամ էլ է վատացել՝ ժամը 22:33-ին: Ժամը 23:00-ին ժամանած շտապօգնության խումբն արձանագրել է Արմեն Նազարյանի…
Արտակ Զեյնալյանը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի մասին
Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունը Մհերի ընտանիքի անդամներին, հարազատներին ու բոլոր նրանց, ում…
Մանվել Գրիգորյանը կալանավորվեց
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունվարի 22-ին, ժ. 13.30-ին հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Այս մասին դռնփակ դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը ժամանեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Նրան ուղեկցեցին դարպասներից ներս: Մանրամասները՝ տեսանյութում։
Պաշտպանի աջակցությամբ ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները և ստացել դիպլոմ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն…
«Քրեակատարողական հիմնարկներում մենք հանդիպում ենք դեպքերի, որ հաստիքները բավարար համալրվածություն չունեն»,- Հասմիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հաստիքների ոչ բավարար համալրվածությունը պայմանավորված է համապատասխան սոցիալական երաշխիքներ չունենալով: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը: «Քրեակատարողական հիմնարկներում մենք հանդիպում ենք դեպքերի, որ հաստիքները բավարար համալրվածություն չունեն: Այդ փաստը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ոչ բավարար սոցիալական երաշխիքները, ինչին զուգորդվում է ծանր աշխատանքը՝ երբեմն նաև չկանոնակարգված գրաֆիկով: Նման պայմաններում, եթե անձը չունի բավարար սոցիալական երաշխիքներ, պետք է գործ ունենա բավականին բարդ ոլորտի հետ, և տրամաբանական է, որ անձինք խուսափում են ՔԿՀ-ներ աշխատանքի անցնելուց»,- Ընդգծեց Հարությունյանը։






