Քննիչ հանձնաժողով
Այսօր՝ փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Ջանջուղազյանի թեկնածությունը ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին «Լիազորությունները կիրականացնի ԱԺ…
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակելու 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողով աշխատանքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունը չի կարող օբյեկտիվորեն քննել ինքն իր գործողությունները։ Հիշեցնենք, որ նշված քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ։ Սակայն դեռևս չի նշվում, թե ովքեր են ընդգրկված լինելու այդ հանձնաժողովում։
Այսօր՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Արծրուն Հովհաննիսյանն ընտրվեց հանձնաժողովի փորձագետի պաշտոնում։ Հովհաննիսյանի նշանակման մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քչարյանը։ Քոչարյանը նշեց, որ Հովհաննիսյանն օգնելու է հանձնաժողովին ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ԶՈւ-ի ակունքներից սկսած կյանքի փորձ է անցել։ Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տեղյակ չէ, ինքը ընդգրկված…
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանեց հարցին, թե ինչու դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք հապաղում են, որպեսզի հանձնաժողովում ընդգրկված 4 ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանը ներկայացնի թույլտվության համար համապատասխան փաստաթղթերը, որով նա կկարողանա օգտվել փակ ռեժիմներից և գաղտնի…
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ դիմել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին՝ նյութերը ստանալու համար, սակայն նրան մերժել են։ Նրա խոսքով, այդ նյութերն այս պահին գտնվում են ԱԺ-ում ու պատգամավորները պետք է գաղտնի ինֆորմացիային տիրապետելու որոշակի թույլտվություն ունենան։ Միևնույն ժամանակ, Օհանյանը նշել է, որ ինքը տիրապետում…
Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտնել է Ազգային ժողովը: «Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն…
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող…
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով: «2020 թվականի 44-օրյա պատերազմի հարվածը առաջին հերթին իր վրա ընդունեց մեր բանակը: Գլուխ խոնարհելով մեր բոլոր զոհերի, մեր բոլոր հերոսների առաջ՝ պետք է արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա…
Ազգային ժողովում Արցախյան 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին մտքեր է արտահայտել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը։ Օհանյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմություննը միշտ էլ արտահայտել է ու առաջինը հենց ընդդիմություն է հայտնել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող խմբակցությունից Ալեն Սիմոնյանը հայտնել…
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը հայտնեց, որ Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի: «Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, և կարծում ենք, որ այդ հարցում նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի…
Ազգային ժողովի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն այսօր նիստի ընթացքում խոսեց Կառավարությանն ուղարկված հարցերի մասին։ Նա հայտնեց, որ նոր հարցեր են ուղարկվել Կառավարությանը, մասնավորապես՝ Էկոնոմիկայի, արդարադատության նախարարներին ու ՊԵԿ-ին։ Հանձնաժողովը մտադիր է վերլուծել, թե ինչ դժվարություններ է ունեցել բիզնեսը համաճարակի ընթացքում ու արդյոք ժամանակին և անհրաժեշտ ծավալով միջոցառումներ…
Մեկնարկել է Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ ամբիոնից խոսեց կորոնավիրուսի դեմ Կառավարության վարած պայքարի մասին։ Նա նշեց, որ դեպքերը հայտնաբերվում են շատ էֆեկտիվ, որի ցուցիչն է թեստավորվածների թվի ու դրական պատասխանների համեմատությունը, որը հասել է 5-6 տոկոսի։ Փաշինյանն ասաց, որ մամուլում բազմաթիվ են հրապարակումները, որ երկրները կորոնավիրուսի իրական թվերը չեն հայտնում։ «Ես կարող եմ պաշտոնապես ասել,…