քննչական կոմիտե
Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ երեք անձի մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 25-ին` ժամը 14-ի սահմաններում, Հրազդան քաղաքի՝…
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով Տավուշի մարզում է
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին: ՔԿ նախագահը շնորհավորել է Հովիկ Խաչատրյանին՝ Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ իր աշխատանքով կարողանալու է ապահովել գերազանց ցուցանիշներ՝ դառնալով մարզի բնակչության վստահությունը վայելող…
Կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում…
Ոստիկանությունը փնտրում է Շենավանում տեղի ունեցած դեպքի մասնակիցներին
Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում: ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր…
Քննչական կոմիտեում փոխատեղումներ են իրականացվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոխատեղումներ: Ըստ այդմ՝ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է նույն վարչության պետի տեղակալ Լեռնիկ Վարդանյանի…
Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սպանություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 36-ամյա բնակչին։ Այս տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկի բակից…
Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ կենտրոնի տնօրենը՝ ծնված 1997 թվականին, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ իր աշխատակցին պատկանող հողամասը վերջինիս անունով սեփականաշնորհելու հարցում…
Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանության Իջևանի բաժնում…
ԵՊՀ-ում կոռուպցիոն չարաշահումները 800 միլիոն դրամից ավելի են. Սանասարյան
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց՝ ԵՊՀ-ում կոռուպցիոն գործընթացների շրջանակներում խոսքը 800 միլիոն դրամից ավելի չարաշահումների մասին է։ «Քննչական կոմիտեն է այս պահին զբաղվում դրանով, ոստիկանությունը գործն ուղարկել է ՔԿ։ Մենք պատրաստ ենք մեր գրածի համար մանրամասներ ներկայացնել։ Մի քանի կետըն որ նշվեց, մեր մեծ աշխատանքից…
Կառավարությունը Քննչական կոմիտեին հատկացրեց 396 հազար դոլարին համարժեք դրամ
Կառավարությունը Քննչական կոմիտեին հատկացրեց 396 հազար դոլարին համարժեք դրամ՝ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: Ընկերությունն իրականացնելու է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն, ինչպես նաև հանքավայրի շահագործման հետևանքով…
ՔԿ-ում չեն ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր
Ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՀՀ…
Ազատամարտիկների այգում ծեծկռտուք է եղել. հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 16-ին՝ժամը 20:30-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «գանգուղեղային վնասվածք, աջ կիսագնդի էպիդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ներկայացվել Երևան քաղաքի`…
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ֆրունզիկ Թամազյանի մահվան դեպքի առթիվ. ՔԿ
2019թ. փետրվարի 12-ին` ժամը 18։00-ին, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ֆրունզիկ Վալերիկի Թամազյանը՝ թոքային զարկերակի տրոմբոեմբոլիա, սուր շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի և արդիոգեն շոկ, նախասրտերի թրթռման պարոքսիզմ, լյարդային անբավարարություն, սրտի կանգ, վիճակը ծայրահեղ ծանր նախնական ախտորոշմամբ ընդունվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 20։27-ին վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ։ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության…













