քննչական կոմիտե
Երևանում կանխվել է զինված բախում. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ
Փետրվարի 8-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում զինված բախում են կանխել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին մի քանի օր պահել են տեսադաշտում և փետրվարի 8-ին վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա…
Մեղադրանք է առաջադրվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյային
Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներ համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել դատական ակտը դիտավորությամբ…
Պարզվում են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեից հատնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու, գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ինչպես արդեն…
Հարցաքաննվել է Գագիկ Ծառուկյանի որդին․ քննչական կոմիտե
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա:
Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը, հափշտակել 15 մլն դրամից ավելի զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից…
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենը կկալանավորվի
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում…
Նոր նշանակումներ քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են արել: Այս մասին մենք տեղեկացանք կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «22.01.2019 թվականի թիվ 28-Ա հրամանով Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։ Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի…
Վարդենիսի բնակչին ոսկու ապօրինի արդյունահանման մեղադրանք է առաջադրել. վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327 մլն 517 հազար 320 ՀՀ դրամ։ Այդ մասին հաղորդում են են քննչական կոմիտեից։ Հաղորդագրության մեջ նաև նշված…
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Գ. Հակոբյանին և 1996թ. ծնված Մ. Ոսկանյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հարությունյանը տեղեկացրեց,…
Ինքնասպանություն Լոռու մարզում. հայտնաբերվել է երկտող
Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Շնող գյուղի բնակիչ Կորյուն Շադինյանի կողմից, ով հայտնել է, որ նույն համայնքի «Մութ Ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում՝ սալորենու ծառից տղամարդու դի է կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թումանյանի…
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով․ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Քննչական կոմիտեն մշտապես հարգանքով է վերաբերել անմեղության կանխավարկածին, գործարար համբավի պաշտպանությանը, ինչի վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք կարծես թե ունեն յուրօրինակ ընկալում։ Ավելին՝ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է…
Մենք ջանք չենք խնայի իրավական և քաղաքական ճանապարհով հասնելու մեր կայքի համբավն արատավորելուն միտված քայլերի մերկացմանը․ Yerevan.Today
ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրել է Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո: Այս մասին տեղեկացնում է լրատվամիջոցը: Ըստ Yerevan. Today-ի՝ Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ եղավ 100 օր։ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ դեկտեմբերի 10-ի գրավոր հարցմանը Քննչական…
Չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։ Այս մասին հայտնում է Infocom-ը։
Մեղադրանք է առաջադրվել չորս անձի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր…














