fbpx
Իրավական

Մեղադրանք է առաջադրվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյային

Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներ համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա նշեց, որ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար:

Մասնավորապես, քաղաքացին բազմաթիվ անգամներ նամակով դիմել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժին` հայտնելով, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող իր հողամասերը բնության մեջ և էլեկտրոնային քարտեզում գտնվում են տարբեր իրադրական դիրքում: Քաղաքացին պահանջել է հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում /էլեկտրոնային քարտեզում/ պահպանելով գծային չափերը և մակերեսը, սակայն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում նրա պահանջն անտեսվել է:

Հարությունյանի խոսքով`քաղաքացին նշված հանգամանքը վիճարկվել է ՀՀ վարչական դատարանում և վերջինիս հայցապահանջի հիման վրա ՀՀ վարչական դատարանը 2017 թվականին հուլիսի 7-ին վճիռ է կայացրել, որով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պարտավորեցրել է քաղաքացուն պատկանող հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա և կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում պահպանելով գծային չափերը և մակերեսը, ինչը, սակայն, կառույցի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից չի կատարվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ