Քուվեյթ

  • Քուվեյթում հսկայական քանակությամբ նավթ է հայտնաբերվել

    Քուվեյթում հսկայական քանակությամբ նավթ է հայտնաբերվել

    Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC) կիրակի հայտնել է, որ նավթի «հսկայական» քանակություն է հայտնաբերել Քուվեյթի Ֆայլակա կղզուց արևելք գտնվող Ալ Նոհաթա հանքավայրում, որի պաշարները գնահատվում են 3,2 միլիարդ բարել, հայտնում է Reuters-ը։ KPC-ի գործադիր տնօրեն շեյխ Նավաֆ Սաուդ Նասիր Ալ Սաբահը ընկերության կողմից X հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ հանքավայրի պաշարները համարժեք են երկրի երեք…

  • Փաշինյանը ուղերձներ է հղել՝ Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ

    Փաշինյանը ուղերձներ է հղել՝ Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին և վարչապետին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Օմանի Սուլթանության սուլթանին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ: Այս…

  • Իտալիան երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը

    Իտալիան երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը

    Live Italy-ի հաղորդմամբ՝ Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրիը երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը: Որոշման պատճառ է դարձել այն, որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Հայաստանի համար ևս երկարաձգվել է մուտքի արգելքը: Մյուս երկրներն են՝ Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեհովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային…

  • Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

    Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի

    Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջից։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Երևանում։ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10164085526820247?__cft__[0]=AZVHFHQS87B6tdyw9Os0piSIYmNDryZid8IUL3Woulrm49w15d5MP_0WS7jxfjNUAWK92NV5chgI8EY9eDK0rtSVHRzvr-UYsgcdV36iDdUsZtjookDhowcGSdY2Ij9RCpN4TXd0WONtClbrxfd9Q5GMIzFcSoTEj7wIqfWXMl_n_w&__tn__=%2CO%2CP-R

  • COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից

    COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից

    Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 492 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 273 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 505 հազար 196 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 126 հազար…

  • Իրաքը և Քուվեյթը նույնպես իջեցնելու են նավթի գները

    Իրաքը և Քուվեյթը նույնպես իջեցնելու են նավթի գները

    Իրաքը և Քուվեյթը հանդիսանալով նավթի առաջատար արտադրողներից, Սաուդյան Արաբիայի հետ զուգահեռ իջեցրել են նավթի գները։ Այսպիով, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն իջեցրել է 5 դոլարով: Իսկ Քուվեյթն, իր հերթին, իջեցրել է նավթի գները Ասիայից գնորդների համար մեկ բարելի դիմաց 6 դոլարով։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին սաուդյան պաշտոնյան հայտնել էր, որ գների այս…

  • Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Էմիրին

    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Էմիրին

    Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր…

  • Հայ հրաձիգը՝ բրոնզե մեդալակիր Քուվեյթի 9-րդ Գրան Պրիում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

    Հայ հրաձիգը՝ բրոնզե մեդալակիր Քուվեյթի 9-րդ Գրան Պրիում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

    Հունվարի 10-17-ը Քուվեյթում կայացավ Ամիրի անվան Քուվեյթի 9-րդ գրան պրին։ Այս մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Ատրճանակ ձևի մարզուհին կիսաեզրափակչում 565 միավոր է խոցե և 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ բարելավելով դիրքերը՝ գրավել է 3-րդ հորիզոնականը: Նշենք, որ հրաձգության Հայաստանի հավաքականը 12 մարզիկով փետրվարի 23-ին կմասնակցի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում…

  • Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին

    Դեկտեմբերի 7-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում՝ Շվեյցարիայում, ստորագրել են «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։ Ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և…

  • Կատարը և Քուվեյթը միանում են Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային կոալիցիային

    Կատարը և Քուվեյթը միանում են Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային կոալիցիային

    Կատարը և Քուվեյթը հայտարարել են, որ իրենք ևս միանում են Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմածովային կոալիցիային, որը ստեղծվել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներից հետո։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է կոալիցիայի շտաբի պետ, բանակի գնդապետ Ջոն Կոնկլինը։ Կոալիցիան, որ բազավորված է Բահրեյնում և հայտնի է որպես Ծովում անվտանգության միջազգային կառույց (IMSC),…

  • Քուվեյթի վարչապետի պաշտոնակատարը չի ցանկացնում նոր կառավարություն կազմել

    Քուվեյթի վարչապետի պաշտոնակատարը չի ցանկացնում նոր կառավարություն կազմել

    Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, վարչապետի պաշտոնակատարը պետության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած պատվի համար, սակայն ներողություն է խնդրել, որ չի կարող ընդունել նոր կառավարություն ձևավորելու նրա առաջարկությունը: Իր մերժման պատճառների մասին…

  • Քուվեյթի վարչապետը հրաժարական է տվել

    Քուվեյթի վարչապետը հրաժարական է տվել

    Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը հինգշաբթի պետության ղեկավար էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Кuna գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ վարչապետի հետ միասին հրաժարական են ներկայացրել էմիրության կառավարության բոլոր անդամները: Քուվեյթի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործող կառավարության հրաժարականը նպատակ ունի…

  • Facebook-ում և Instagram-ում ստրկավաճառության նպատակով ստեղծված պրոֆիլներ են հայտնաբերել. BBC

    Facebook-ում և Instagram-ում ստրկավաճառության նպատակով ստեղծված պրոֆիլներ են հայտնաբերել. BBC

    Քուվեյթի ոստիկանությունը հայտարարել է, որ մի քանի սոցցանցերում պրոֆիլներ է հայտնաբերել, որոնք օգտագործվել են ստրկավաճառության նպատակով։ Այս մասին հայտնում է BBC-ը: BBC-ի արաբական ծառայությունն իր հետաքննության շրջանակում մի ամբողջ շուկա է հայտնաբերել Google-ի եւ Apple-ի հավելվածներում, որոնց թվում են ՝ Facebook-ը եւ Instagram-ը: Հաղորդվում է, որ հետևյալ պրոֆիլներում վաճառքի համար առաջարկվել են կանայք՝ «վաճառվում է…

  • Նախագահ Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրենը

    Նախագահ Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրենը

    Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի…

  • Քուվեյթում 63°C ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

    Քուվեյթում 63°C ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

    Քուվեյթում գրանցվել է 63°C առավելագույն ջերմաստիճան: Այն նոր համաշխարհային ռեկորդ և աննախադեպ է Երկիր մոլորակի համար։ Արդեն 5 մարդ է զոհվել շոգից, ինչից հետո տեղի իշխանությունը հորդորել է դուրս չգալ բաց արևի տակ և խմել չափից շատ ջուր։ Այս մասին հաղորդում է Քուվեյթի Էլ Կաբաս լրատվականը: Օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել է 1913 թվականի հուլիսի…