քրեական դատավարություն
Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Մայիսի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արծվաբերդի անտառներից փայտանյութով բեռնված առանց համարանիշերի մի բեռնատար է գնում դեպի Ճամբարակ: Անհետաձգելի միջոցառումներով «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին Ճամբարակ քաղաքի 48-ամյա բնակչի 6խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ «Հորիզոնի աղբյուր»…
Ալկոհոլային թունավորման դեպքի առթիվ ևս 2 անձ է ձերբակալվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ…
Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի
ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Արդեն սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում թունավորված քաղաքացիների հոսպիտալացման վերաբերյալ հաղորդումներ ստացվեցին մայրաքաղաքի տարբեր…
Ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել
ՀՀ Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 21-ին Վարդաշենի 12-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով. «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և տվել խոստովանական բացատրություն, որ դրանք հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում գողացել է Արգիշտի փողոցում և…
ԱԱԾ-ն բացահայտել է տարիներ առաջ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքեր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին,…
Երևանի քաղաքապետարանի 67-ամյա աշխատակցի գլուխը մնացել է աղբատարի սեղմակի տակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի…
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ.…
Հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ իրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից ստացված կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ազդակներին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տևական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան…
Խաչատուրյան քույրերի հոր հանդեպ հարուցվել է քրեական գործ. Lente.ru
Խաչատուրյան քույրերի հոր` սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդել է Lente.ru- ն: «Խաչատուրյան քույրերի իրենց հոր սպանության մեղադրանքով քրեական գործի նյութերից առանձնացվել է մեկ այլ քրեական գործ` հոր կողմից դուստրերի հանդեպ կատարված հանցագործությունների փաստով: Քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ,…
Գուայդոյի դեմ քրեական դատավարություն է սկսվել
Վենեսուելայի գերագույն դատարանը քրեական գործ է սկսել վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի դեմ, ով իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) անդամ Գարսիա Սերպան: «Նրա դեմ սկսվել է քրեական դատավարություն, որը կվարեն Գերագույն դատարանը և դատախազը»,- հայտարարել է Սերպան պետական հեռուստատեսության եթերում: Վերջինս կարծում է,…
«Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների»,- Արման Թաթոյան
Դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն…











