fbpx
Իրավական

Ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

ՀՀ Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 21-ին Վարդաշենի 12-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով. «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և տվել խոստովանական բացատրություն, որ դրանք հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում գողացել է Արգիշտի փողոցում և Արաբկիր վարչական շրջանում կայանված մեքենաներից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումներով պարզել են տուժողներից մեկի ինքնությունը։ Նրանից ընդունվել է հաղորդում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բոլոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ