Քրեական հեղինակություն

  • Հետախուզում է հայտարարել է Դոն Պիպո մականվամբ հայտնի քրեական հեղինակության նկատմամբ

    Հետախուզում է հայտարարել է Դոն Պիպո մականվամբ հայտնի քրեական հեղինակության նկատմամբ

    Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել է Դոն Պիպո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի նկատմամբ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Կոնկրետ ինչ գործի շրջանակներում է հայտարարվել հետախուզումը և ինչ խափանման միջոց է ընտրվել՝ նախաքննական մարմնից չմանրամասնեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։

  • Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը

    Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը

    Օգոստոսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների…

  • Երևանում 50-ից ավելի քրեական հեղնակություն է բերման ենթարկվել

    Երևանում 50-ից ավելի քրեական հեղնակություն է բերման ենթարկվել

    Այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան: Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող 50-ից ավել քրեական հեղինակություններ: Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝ «Կացին», «Կաղին», «Պնդուկ»,…

  • Քրեական հեղինակությունն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Քրեական հեղինակությունն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական…

  • Իմ շրջապատում չկան մարդիկ, որոնք կարող են լինել հանցագործներ․ Օսիպյան

    Իմ շրջապատում չկան մարդիկ, որոնք կարող են լինել հանցագործներ․ Օսիպյան

    Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի, նշվում էր, որ Օսիպյանն աշխատանքի է անցել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի մոտ։ «Ա1+»-ը կապ հաստատեց Վալերիյ Օսիպյանի հետ։ Վերջինս նշեց՝ թող ոչ մեկին չհետաքրքրի, թե ինքը որտեղ է գտնվում։ «Ես ազատ քաղաքացի եմ»,-ասաց նախկին ոստիկանապետը։ Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին,…

  • Որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի այլ տպավորություն չի թողնում․ Բադասյան

    Որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի այլ տպավորություն չի թողնում․ Բադասյան

    Դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանն առ այն, որ դատավորներ կան, որոնք քրեական հեղինակությունների հետ են հանդիպում, հետո քրեական վճիռներ են կայացնում և հարցին՝ արդյոք հիմա չկա՞ն համապատասխան մեխանիզմներ նման դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար: «Դեռ շարունակելու ենք նման…

  • Պետբյուջեից գումար են վերցրել, բայց տեսակցության սենյակը վերանորոգել է «թաղային հեղինակությունը»

    Պետբյուջեից գումար են վերցրել, բայց տեսակցության սենյակը վերանորոգել է «թաղային հեղինակությունը»

    Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը՝ Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական…

  • Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո արտագաղթած քրեական «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան

    Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո արտագաղթած քրեական «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան

    Վանաձորցիները լավ են հիշում, թե ինչպես ամբողջ Կիրովականի տարածաշրջանի ահուսարսափը հանդիսացող Ճաճոյի Էդոյին՝ Էդիկ Մարտիրոսյանին, Սիրադեղյանի օրոք ձեռքերը ոլորած «փռեցին ասֆալտին»։ Ի տարբերություն Փաշինյանի, Վանոյի՝ ասֆալտին փռելը ցուցադրական չէր։ Չնայած Ճաճոյի Էդոն էլ որոշ ժամանակ անց հայտնվեց ազատության մեջ, բայց դա Սիրադեղյան-դատախազություն հակասությունների արդյունքն էր. դատախազությունը գործում էր ի հեճուկս ՆԳ նախարարի։ Այնուամենայնիվ, արդեն ազատության…

  • Բուժման համար Իտալիա մեկնած Արթուր Ասատրյանը վերադարձել է

    Բուժման համար Իտալիա մեկնած Արթուր Ասատրյանը վերադարձել է

    Քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն արդեն վերադարձել է Իտալիայից, որտեղ մեկնել էր դատարանի թույլտվությամբ բուժման նպատակով: Այս տեղեկությունը հայտնել է Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը: «Իտալիա էր գնացել բուժման նպատակով, ինքը բժշկական փաստաթղթեր ուներ ներկայացրած դեռևս նախաքննության փուլում, որ կոնկրետ խնդիր ունի, աղիքային խնդիր ունի, բուժում է ստացել, Իտալիա է գնացել, արդեն վերադարձել…

  • Քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել

    Քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել

    ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեա­կան հեղինակությունները շարունակում են ըմբոստու­թյան առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառա­վարության օրենքի նախա­գիծն է և վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրե­րի վերաբերյալ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Ըստ ամե­նայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել Վանո Սիրադեղյանի օրինակին և…

  • «Օրենքով գող» լինելը և «օրենքով գողերին» դիմելը քրեականացվում է

    «Օրենքով գող» լինելը և «օրենքով գողերին» դիմելը քրեականացվում է

    Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ այն պահպանելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման…

  • Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի գաղտնալսումներում հոլովվում է Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի անունը. ՀԺ

    Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի գաղտնալսումներում հոլովվում է Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի անունը. ՀԺ

    Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին պատգամավորների անձնական երշախավորությամբ ազատելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել: Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և…

  • Ուժեղացված ծառայություն Տավուշում. քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ուժեղացված ծառայություն Տավուշում. քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հունիսի 21-ին և 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Տավուշի մարզում։ Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու…

  • Բաժիններ են տարվել քրեական հեղինակություններ․ ուժեղացված ծառայություն Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Քրեական հեղինակությունների կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է

    Քրեական հեղինակությունների կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է

    «Օրենքով գող» Սարատովի Արտյոմ մականունով հայտնի Արտյոմ Սարգսյանի և քրեական հեղինակություն քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Քրեական գործը հարուցվել էր 2018 թվականի հուլիսի 23-ին՝ ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը՝ կյանքի կամ առողջության համար…