օգնություն
ԱՄՆ-ը ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային
Ամերիկան ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ այսօր ժամանելով Կիև։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգնության նոր փաթեթը ներառում է զենք-զինամթերք և ռազմական տեխնիկա։ Սա Օսթինի չորրորդ այցն է Ուկրաինա, այն տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։ «Ուկրաինայի հարցում միանշանակ աջակցություն կա թե՛ դեմոկրատ, թե՛…
ԵՄ-ն Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթ է պատրաստել
Եվրամիությունը սեպտեմբերի 6-ին հայտարարեց օգնության նոր փաթեթի մասին՝ ձմռան ամիսներին ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Բյուջեի, մարդկային ռեսուրսների, մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով Եվրահանձնաժողովի խոսնակ Բալազ Ուջվարին Բրյուսելում Եվրահանձնաժողովի մամուլի ճեպազրույցում հայտարարեց 40 միլիոն եվրո արժողությամբ օգնության փաթեթի մասին: «Ֆինանսավորումը կծառայի վնասված շենքերի վերանորոգմանը, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ապահովմանը, ինչպես նաև կարիքավորներին ապաստան տալուն», –…
Երկրաշարժից հետո Թուրքիային օգնություն է առաջարկել ավելի քան 45 երկիր
Ավերիչ երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մեկտեղ մոտ 45 երկիր օգնություն է առաջարկել Թուրքիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014 մարդու, ավելի քան 5 հազարը վիրավորվել է, ավերվել է մոտ 3 հազար շենք: Թուրքիայի նախագահի խոսքով՝ այսօրվա երկրաշարժը երկրի…
Բայդենն Իսրայելին օգնություն է առաջարկել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազգային անվտանգության իր թիմին հրահանգել է կապ հաստատել իսրայելցի գործընկերների հետ՝ Երուսաղեմում հրաձգության ժամանակ վիրավորներին օգնություն ցուցաբերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով, հաղորդում է Սպիտակ տունը: «ԱՄՆ-ն լիակատար աջակցություն կցուցաբերի Իսրայելի կառավարությանը և ժողովրդին։ Այդ կապակցությամբ նախագահն ազգային անվտանգության հարցերով իր թիմին կարգադրել է անհապաղ համագործակցել իսրայելցի գործընկերների հետ և նրանց…
ԵՄ-ն 500 մլն եվրոյի օգնության փաթեթ կտրամադրի Ուկրաինային
Այսօր ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները հավաքվել են Բրյուսելում՝ որոշելու Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշի ճակատագիրը։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է արգելափակել համաձայնագիրը։ Սակայն մինչ հանդիպման մեկնարկը Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ համաձայնությունը, ի վերջո, ձեռք կբերվի։
Շվեդիան հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը 50 տոկոսով ավելի է լինելու, քան նախորդը։ Նա հիշեցրել է, որ Կիևի աջակցության իններորդ փաթեթը կառավարության կողմից հաստատվել է մի քանի շաբաթ առաջ։ Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը մանրամասնել է, որ օգնության նոր տրանշը կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք այլ տեսակի…
ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ապագա անդամակցությանը և խոստանում է ավելի մեծ օգնություն Կիևին
Ուկրաինան մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դաշինքը խոստացել է Ռումինիայում երկօրյա հանդիպմանը։ Խումբը նաև լրացուցիչ օգնություն է խոստացել Ուկրաինային՝ օգնելու նրան պայքարել ռուսական ուժերի դեմ, ներառյալ ձմեռային օգնությունը և հրետանին: Այս խոստումները եղել են այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հանդիպել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, որպեսզի շտապ անհրաժեշտ աջակցություն ստանա՝…
ՀԱՊԿ խորհուրդը հոկտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին՝ հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից: «Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
Համաշխարհային բանկը Ուկրաինային 11 միլիարդ դոլար Է տրամադրել
Համաշխարհային բանկը Ուկրաինայի արտակարգ օգնության համար տրամադրել է 11 միլիարդ դոլար, հայտարարել Է ՀԲ-ի նախագահ Դևիդ Մելփասը՝ հանդես գալով Սթենֆորդի համալսարանում: Միջուցառմումը սեպտեմբերի 28-ին հեռարձակվել է համալսարանի կայքում: «Համաշխարհային բանկը երկկողմ նախագծերի և զարգացման գծով գործընկերների շնորհիվ 13 միլիարդ դոլար է ներգրավել Ուկրաինայի արտակարգ ֆինանսական օգնության համար,- նշել է Մելփասը:- Ըստ որում 11 միլիարդ դոլարն…
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար. Ալեն Սիմոնյան
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»,- նշեց Աժ նախագահը:
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնությունը. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման ֆոնին։ «Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Սա հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող…
6 միլիոն աֆղանցիների սով է սպառնում տնտեսական ճգնաժամի պատճառով. ՄԱԿ
Աֆղանստանը դոնոր երկրների կողմից ֆինանսավորման հրատապ կարիք ունի, քանի որ 6 միլիոն աֆղանցի շուտով կարող է սովի մատնվել երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը, փոխանցում է Al Jazeera-ն։ «Աղքատությունը գնալով խորանում է, բնակչությունը շարունակում է աճել, իսկ իշխանությունները բյուջե չունեն…
Թուրքիան Իրանից և ՌԴ-ից ակնկալում է օգնություն
Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը շեշտել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ…
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Օգնության են հասել ջրափրկարարները
Հուլիսի 11-ին, ժամը 11։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):