օդաչու

  • Իրկուտսկում ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու օդաչու է զոհվել

    Իրկուտսկում ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու օդաչու է զոհվել

    Երկու օդաչու է զոհվել Իրկուտսկի մասնավոր հատվածում «Սու-30» ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ ընկնելու հետևանքով, դեպքի վայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։ «Երկու օդաչու զոհվել է, բնակչության շրջանում զոհեր չկան, գետնին հրդեհը մեկուսացվել է», – հայտնել են մամուլի ծառայությունից։

  • ԱՄՆ-ում հինգերորդ սերնդի F-35 կործանիչն աղետի է ենթարկվել

    ԱՄՆ-ում հինգերորդ սերնդի F-35 կործանիչն աղետի է ենթարկվել

    F-35 կործանիչն աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի Յուտայի նահանգում: Այդ մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 388-րդ ավիացիոն թևը, որը տեղակայված է Սոլթ Լեյք Սիթի քաղաքից ոչ հեռու գտնվող Հիլ ավիաբազայում: «388-ից F-35-ը կործանվել է թռիչքավայրԷջքային գոտու հյուսիսային ծայրում: Օդաչուն ինքնանետվել Է: Փրկարարական թիմերն արձագանքում են»,-նշվել է հաղորդագրության մեջ: Օդաչուի ճակատագրի և կործանիչի աղետի պատճառների…

  • ԱՄՆ-ում ռազմական կործանիչ է վթարվել․ օդաչուն զոհվել է

    ԱՄՆ-ում ռազմական կործանիչ է վթարվել․ օդաչուն զոհվել է

    ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչն ընկել է Կալիֆոռնիայի Մոհավե անապատում, օդաչուին չի հաջողվել փրկվել, հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականներին: Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կործանիչը ուրբաթ օրը կործանվել է Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո օկրուգում: Օդաչուն, որի անունը չի հրապարակվում, մահացել է։ Վթարի պատճառները հետաքննվում են։  

  • Հաշմանդամություն ստացած օդաչուներն ունեն պետբյուջեից փոխհատուցում ստանալու իրավունք․ ՄԻՊ

    Հաշմանդամություն ստացած օդաչուներն ունեն պետբյուջեից փոխհատուցում ստանալու իրավունք․ ՄԻՊ

    Հաշմանդամություն ստացած օդաչուներին վնասի հատուցման հարցն օրինակ է, թե ինչպես է ոտնահարվում սոցիալական արդարությունը երկար տարիների պետական բյուրոկրատիայի ու ձևականությունների պատճառով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ադրբեջանցիները հրազեն են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել դրան․ ՄԻՊ Ատելության խոսքը որևէ կապ չունի խոսքի ազատության հետ․ ՄԻՊ…

  • Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

    Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

    Կյանքին հրաժեշտ է տվել ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի էջից։ Նշենք, որ Աթբաշյանը եղել է նաև Արցախի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ, իսկ 2015 թվականին Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1300962446924006&id=100010307892881&__cft__%5B0%5D=AZX0yfhLeWkXs-Hces2hC97WgPHgfELIwi2ehqSjWQA49yq0r77kAV6UumqNOcOMh0uegZFIte-XLPrM2vS6RFP4dZpslpitWctazQr_3bvIQtoMDtsOiwPebJe-ik5Vq4w&__tn__=%2CO%2CP-R

  • Թուրքական զինուժի այս գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը․ ԱԳՆ

    Թուրքական զինուժի այս գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը․ ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացվել է ստորև․ «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել…

  • ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը. ՊՆ

    ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը. ՊՆ

    ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում, որում հայտնում է.  «Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25…

  • Թուրքիան թույլ չի տվել իր օդային տարածքով Չինաստանի ինքնաթիռին թռչել

    Թուրքիան թույլ չի տվել իր օդային տարածքով Չինաստանի ինքնաթիռին թռչել

    Cyprus Mail-ի տեղեկություններով Թուրքիան թույլ չի տվել, որ  իր օդային տարածքով Չինաստանից բուժսարքավորումներով ինքնաթիռը թռչի։ Ինքնաթիռը պետք է 13։30 վայրէջք կատարեր Լառնակայում, սակայն վերաուղղվել է Մոսկվա։ «Թուրքիան օդաչուին թույլ չի տվել մուտք գործել իր օդային տարածք` Կիպրոս հասնելու համար, ինչի արդյունքում նա փոխել է ուղղությունը, քանի որ բավարար քանակի վառելիք չի ունեցել, որպեսզի հասնի Կիպրոս:…

  • Բոլիվիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. 6 մարդ զոհվել է

    Բոլիվիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. 6 մարդ զոհվել է

    Բոլիվիական ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել: Նշվում է, որ ինքնաթիռը Տրինիդադից ուղևորվում էր դեպի Սանտա Կրուս, կործանվել է Բենի կոչվող հատվածում: Թռիչքից ընդամենը 15 րոպե հետո օդաչուն նկատել և տեղեկացրել է տեխնիկական խնդիրների մասին և հավելել, որ կփորձի հետ վերադառնալ: Ինքնաթիռում 6 մարդ է եղել` երկու ռազմական օդաչու և 4…

  • Ryanair ավիաընկերությանը կորոնավիրուսի պատճառով պետք է 2 տարի վերականգնման համար

    Ryanair ավիաընկերությանը կորոնավիրուսի պատճառով պետք է 2 տարի վերականգնման համար

    Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչև 3 000 աշխատատեղ և իրականացնել շուրջ 1 տոկոս թռիչք հունիսին այն նախազգուշացումից հետո, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու տարի։ Մինչ օրս խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը առաջատարն է եղել ուղևորների թվով։ Ընկերությունը հայտնել է, որ  վերակառուցման իր ծրագիրը մեկնարկելու է հուլիսին և կարող է հանգեցնել օդաչուների և…

  • Կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը

    Կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը

    Պլանային թռիչք իրականացնելիս կործանվել է ռուսական Սու-27 ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների ինքնաթիռը Սև ծովն է ընկել: Անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռի օդաչուի որոնողական աշխատանքները ավելի քան բարդ են դարձել: Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար  ուղարկվել են Սևծովյան նավատորմի փոքր հակասուզանավ և քաղաքացիական նավեր, որոնք գտնվում էին դեպքի վայրի մոտ։ Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:

  • Կոբի Բրայանտի ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ էր

    Կոբի Բրայանտի ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ էր

    Նախօրեին Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ Լոս Անջելեսում կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել: Այս մասին գրում է the-sun.com-ը: Աղբյուրը մանրամասնեց, որ ավիաաղետից րոպեներ առաջ նրան նախազգուշացրել են չափազանց ցածր թռչելու մասին: Այս մասին պարզ է դարձել օդաչուի և ավիադիսպետչերի խոսակցության ձայնագրությունից: Նշվում է, որ թռիչքի ժամանակ խիտ մառախուղ է եղել, և ավիադիսպետչերները…

  • Վենեսուելայում Սու-30 ինքնաթիռ Է կործանվել․ օդաչուները զոհվել են

    Վենեսուելայում Սու-30 ինքնաթիռ Է կործանվել․ օդաչուները զոհվել են

    Վենեսուելայի կենտրոնական մասում երկրի ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռը կործանվել է: Այսմասին հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ինքնաթիռի երկու օդաչուները մահացել են: «Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել Է հանգամանալի հետաքննություն անցկացնել՝ պարզելու աղետի պատճառները»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Միջադեպը տեղի Է ունեցել այն բանից քիչ անց, երբ ինքնաթիռը հոկտեմբերի 16-ի ցերեկը…

  • Թուրքիայի պաշտպանության նախարարը թռիչք է իրականցրել ուսումնական ինքնաթիռով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Թուրքիայի պաշտպանության նախարարը թռիչք է իրականցրել ուսումնական ինքնաթիռով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրորդ օդաչուի կարգավիճակում թռիչք է իրականացրել Տ-38 գերձայնային ուսումնական ռեակտիվ ինքնաթիռով: Ինքնաթիռն օդ է բարձրացել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 121-րդ ավիաբազայից, որը հայտնի է «մեղուների պարս» անվամբ, և թռչել է Էգեյան ծովի վրայով։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։  

  • Հայտնաբերվել է Ադրբեջանում կործանված ռազմական ինքնաթիռի օդաչուի մարմինը

    Հայտնաբերվել է Ադրբեջանում կործանված ռազմական ինքնաթիռի օդաչուի մարմինը

    Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ «ՄիԳ-29» կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: «Օդաչուի մարմինը հայտնաբերվել է»,- ասել են գերատեսչությունում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմական ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել է ռադարների էկրաններից: Ադրբեջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ հայտնաբերվել են կործանիչի բեկորներն ու…