օդի աղտոտվածություն
Շինարարական նորմերի նոր պահանջներ՝ օդի աղտոտվածության նվազեցման համար
Քաղաքաշինության կոմիտեն սահմանել է նոր շինարարական նորմեր՝ օդի աղտոտվածության նվազեցման նպատակով՝ կիրառելով արդի տեխնոլոգիաներ և վերահսկողության մեխանիզմներ։
Երևանում օդի աղտոտվածության խնդիրը և կանխարգելման քայլերը
Երևանում օդի աղտոտվածությունը մտահոգություն է առաջացրել։ Քաղաքապետարանը և ՀՎԿԱԿ-ը ներկայացրել են կանխարգելման քայլեր՝ առողջությունը պաշտպանելու համար։
Արարատյան գոգավորությունում օդի աղտոտվածության մակարդակը բարձրանում է
Արարատյան գոգավորությունում նկատվում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում՝ պայմանավորված անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ և քամիների բացակայությամբ։
UPS բեռնատար ինքնաթիռի վթարը Լուիսվիլում․ յոթ զոհ, օդի աղտոտվածություն և համայնքի ազդեցություն
UPS-ի MD-11 բեռնատար ինքնաթիռը վթարվել է Լուիսվիլում՝ Մուհամեդ Ալիի միջազգային օդանավակայանի մոտ, հանգեցնելով առնվազն յոթ զոհի և տասնմեկ վիրավորի, առաջացնելով օդի աղտոտվածության մտահոգություններ ու խոր ազդեցություն համայնքի վրա, մինչ իշխանությունները և քննիչները շարունակում են արձագանքման աշխատանքները։
Կարո՞ղ է բնությունը խթանել ձեր բարեկեցությունը
Գաղափարը, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է օգտակար լինել մեր առողջության համար, մեծ տարածում է գտել` asvwum 1 NutritionFacts.org-ում: Բայց կա՞ արդյոք փաստացի գիտական ապացույցներ, որոնք հաստատում են այս գաղափարը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բնության, հատկապես կանաչ տարածքների հետ շփումը իսկապես կարող է դրական ազդեցություն ունենալ ինչպես մեր մտավոր, այնպես էլ ֆիզիկական…
Երևանում օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել
Կառավարությունը շինարարական հրապարակներում կարգապահության բարձրացնելուն ուղղված որոշում է կայացրել։ Կառավարության դեկտեմբերի 8-ի համապատասխան որոշմամբ՝ պատվիրատուներին կպարտադրվի շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ, զուգահեռ դրանց՝ խախտման համար պայմանագրերի նախագծերում ներառել նաև պատասխանատվություն նախատեսող կարգավորումներ՝ շինարարության կասեցում, տույժ կամ…
Դելիում օդի աղտոտվածության մակարդակը 10-նյակ անգամ գերազանցել է նորման
Հնդկաստանի մեծության երկրորդ քաղաքում՝ Դելիում, օդի աղտոտվածության մակարդակը շուրջ 20 անգամ գերազանցել է նորման։ Այս մասին հայտնում է Times of India-ն։ Այս իրավիճակից ելնելով՝ քաղաքային իշխանությունները որոշել են մեկ շաբաթով փակել դպրոցները, որպեսզի երեխաները չվնասեն իրենց՝ շնչելով այդ օդը։ Ըստ աղբյուրի՝ պետական համակարգում աշխատողները գործելու են տանից, շինարարական աշխատանքները նույնպես դադարեցվել են, սակայն 4 օրով,…
Ի դեպ. Xiaomi-ին առաջարկում է «խելացի» պաշտպանիչ դիմակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս օրերին շատերս մտածում ենք, թե ինչպես առավելագույնս պաշտպանվել տարածված վարակից և տարածումը հասցնել նվազագույնին: Այս իրավիճակի համար հայտնի ընկերությունն իր արտադրության տարբերակն է առաջարկել մի քանի տարի առաջ և սկսեց արտադրել սմարթ դիմակներ։ Xiaomi ընկերությունը մշակել է «խելացի» պաշտպանիչ դիմակ՝ օդը վարակներից ֆիլտրացնող համակարգով՝ ներառյալ թագավարակը (Covid-19)։ Ըստ ընկերության հրապարակած տեղեկության, Xiaomi պաշտպանիչ դիմակներն…
Լոնդոնում օդի աղտոտվածության դեմ պայքարող CityTrees համակարգեր են տեղադրվել
Լոնդոնում մամուռից պատրաստված CityTrees համակարգեր են տեղադրվել․ դրանք պայքարում են օդի աղտոտվածության դեմ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Կանաչ պատերով մոնոլիտները տեղադրվել են Ուոլթեմ Ֆորեսթ թաղամասի՝ օդի աղտոտվածությամբ աչքի ընկնող երկու կետերում: Այս թաղամասի խորհուրդն անցյալ տարվա ապրիլին կլիմայի հետ կապված արտակարգ դրություն էր հայտարարել: CityTrees-ը համարվում է աշխարհում առաջին կենսատեխնոլոգիական աղտոտման զտիչը, կազմված…
Ավստրալիայում հրդեհների հետևանքով օդի աղտոտվածությունը վտանգավոր մակարդակի է հասել
Ավստրալիայում մոլեգնող հրդեհների հետևանքով երկրում օդի աղտոտվածության մակարդակը չափազանց բարձր է: Այս մասին հայտարարել է Climate and Health Alliance առողջապահության ծառայությունների միավորումը։ «Հրդեհներից առաջացած ծուխը հանգեցրել է այն բանին, որ օդի աղտոտվածությունը ստանդարտ վտանգավոր մակարդակից 11 անգամ բարձր է Սիդնեյի և Նոր Հարավային Ուելսի մի շարք շրջաններում»,-նշված է կազմակերպության հայտարարության մեջ: Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի…
Ֆրանսիայում օդի աղտոտվածությունը կստուգվի նաև բնակարաններում
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները պլանավորում են սկսել օդի որակի ստուգումը տեղի բնակիչների բնակարաններում՝ մաքրության պայքարի ընդգրկուն արշավի շրջանակներում: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը France 2 հեռուստաալիքի եթերում: «Օդի աղտոտվածություն կա նաև բնակարաններում: Խոսքը վերաբերում է աերոզոլներին, կենցաղային քիմիայի արտադրանքին: Անհրաժեշտ է չափել այդ աղտոտվածությունը և…
Թուրքիան օդի աղտոտվածությամբ 10-րդն է աշխարհում
Թուրքական «Մաքուր օդի իրավունքի հարթակ» կազմակերպության տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածության առումով Թուրքիան աշխարհում 10-րդ տեղում է։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը: Ըստ հիշյալ ազմակերպության հրապարակած զեկույցի՝ օդի աղտոտվածության դեմ պայքարի գլխավոր խոչընդոտն այն է, որ էներգետիկայի համակարգը հիմնականում հիմնված է ածուխի, նավթի և բնական գազի օգտագործման վրա։ 2018թ․ թթվային անձրևների և վաղաժամ մահացությունների պատճառ…
Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար սահմանվել է օդի աղտոտվածության նոր տուրք
Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար ներմուծվել է 12.5 ֆունտի չափով ամենօրյա տուրք` քաղաքի կենտրոնական հատվածում օդն աղտոտելու համար: Նոր կարգն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ից: Լոնդոնը դարձել է աշխարհում առաջին քաղաքը, որտեղ ձևավորվում է չափազանց քիչ արտանետումների տարածք: Նոր տուրք մտցնելու նախաձեռնությունը առաջարկել է քաղաքապետը, որը բազմիցս ընդգծել է, որ քաղաքի աղտոտված օդը սպառնալիք է…
Թբիլիսիում օդի աղտոտման համար տուգանք է սահմանվել
Թբիլիսիում օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման նպատակով շինանյութերի օգտագործման վերահսկողությունը կխստացվի: Խոշոր տուգանքներ կսահմանվեն փոշի արտանետող նյութերի մշակման ու պահպանման համար: Այդ մասին հաղորդել է «Իմեդի» հեռուստաալիքը: Օրինագիծը նախատեսում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ մտցնել: Այն մշակել է Վրաստանի խորհրդարանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության կոմիտեն: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ: Վարչական իրավախախտումների…
Ռուսաստանում կրկին սև ձյուն է տեղացել
Կուզբասի մի քանի քաղաքներում սև ձյուն է տեղացել: Տարածաշրջանի բնակիչներն ասում են, որ դա հաճախ հանդիպող երևույթ է: Սև ձյան պատճառ է համարվում ածխի փոշին, որն օդ է արտանետվել վերամշակման գործարանում անսարքությունների հետևանքով: Դատախազությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելի նորման: Նահանգային իշխանությունները համարում են, որ այս ամենին նպաստել են նաև ածխի…















