Օնիկ Գասպարյան
Գոռ Աբրահամյանը հերքել է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել: «Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշվածի առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանի…
Վանեցյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ իրենց ու նախագահի հանդիպումից
«Հայրենիքի փրկության շարժում» անվան ներքո հանդես եկող ընդդիմադիր նախաձեռնության որոշ անդամներ հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Արծվիկ Մինասյանը և Վահրամ Բաղդասարյանը։ Հանդիպումից հետո Վանեցյանը կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ։ Այդ ընթացքում «Հայրենիք» կուսակցության նախագահն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՈւ…
ԶՈւ ԳՇ վերլուծությունը՝ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության վերաբերյալ նախագահի որոշման մասին
ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն. Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ…
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը. Հայտարարություն
Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը…
Այդչափ պարտքի համար կամ գնդակահարում են, կամ էլ բանտ են նստեցնում․ Այվազյան
Զինված ուժեր գլխավոր շտաբի պետին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է իր հրամանը չկատարելու ու նախկին նախագահի հրամանը կատարելու մեջ: Ամոթ է՝ սահմանադրական կարգը երաշխավորելու անկարողության ցուցադրում է: Մարտի 1-ի զոհերի հիշատակման օրը մերկապարանոց հայտարարությունների շքերթը նվիրված էր իշխանություն պահելուն, որը քայքայվել ու կծկվել է՝ տանուլ է տրվել պատերազմի հետ: Մյուս հանրահավաքին մարդ չեն գնա, եթե Փաշինյանը…
ԱԽ-ն Արմեն Սարգսյանին կոչ է անում բավարարել վարչապետի միջնորդությունը՝ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի…
Նախագահը սև կամ սպիտակ չէ․ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ նախագահի կայացրած որոշման մասին․ «Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների…
Վարչապետի աշխատակազմը չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում գրառում է արել՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու ընթացակարգին: «Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր…
Չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշումը․ «Ժառանգությունը» դիմել է նախագահին
«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նամակում ասված է․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: «Ժառանգությունը» բարձր…
Արցախի նախագահը հանդիպել է Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Այս մասին տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ Նա հայտնել է, որ Գասպարյանի հետ հանդիպման օրակարգը չի եղել նրա հրաժարականը ու այդ հանդիպումները կայացել են Հարությունյանի կողմից երեկ հայտարարված՝ միջնորդական առաքելություն ստանձնելու…
Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ
ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-ի էջում գրված է․ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք»: https://www.facebook.com/Armpresident/posts/762744351041504?__cft__%5B0%5D=AZUfF3cJv5Nd3KyZWhCKzpZDCg53EhtCR9owjOn9RCQZ6dEdx3ofSE8YwCtO3I7GMy3nb7qiRrMKYunZhCEjkXSGT1qB-UBCoJhya5Ii6iyRA2p7X501HYE9BL4cKDWH3IgoYNeqdSyt5VMUVWa-PN6o&__tn__=%2CO%2CP-R
Վարչապետը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Նա ասաց, որ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը։ Վարչապետն ասաց նաև, որ ազատման մասին դիմումին հաջորդել է ԶՈւ ԳՇ հայտարարությունը։ Հիշեցնենք, որ դրանով ԳՇ-ն պահանջում էր վարչապետի ու Կառավարության հրաժարականը։ Փաշինյանը հավելեց նաև, որ Զինված…
Օնիկ Գասպարյանը այցելել է 3-րդ զորամիավորում
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, գումարտակների հրամանատարները, զորատեսակների և ծառայությունների պետերը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի…
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա…











