fbpx
Ժամանց

G20-ի ղեկավարներին կերակրել են կրեատիվ խոհանոցի կերակրատեսակներով

Օսակայում G20-ի գագաթաժողովում պետությունների ղեկավարներին հյուրասիրել են Hyatt Regency հյուրանոցի շեֆ-խոհարարների պատրաստած կերակուրներով, որոնց կերակրացանկը հրապարակվել է հանդիպման կազմակերպիչների կողմից։ Որպես նախուտեստ հյուրերին առաջարկել են տերին ծովային պերկեսից, բանջարեղենի խյուս, ուտելի ծաղիկներ: Այս մասին տեղեկացնում է RBK-ն։

Հիմնական կերակրատեսակը հավի բալանտինն է (ռուլետի տարատեսակ), ռիզոտոն, շիսոյի տերեւները, դդմիկի ծաղիկներից պատրաստված թոֆուն, նաստուրցիայի ծաղիկները։

Որպես աղանդեր հյուրերին առաջարկել են մրգային պաղպաղակ և բանանի կարկանդակ։

Ըմպելիքներից գագաթաժողովի մասնակիցները կարող էին համտեսել ճապոնական շամպայն, մուսկատ, նարնջի հյութ և ճապոնական հանքային ջուր։

Հեղինակները նշում են, որ սա հիմնական ճաշացանկն է։ Ցանկության դեպքում կարելի է պատվիրել բուսակերային ու ձկնային ուտելիքներ։

Բացի այդ, ցանկացողները կարող են ճաշակել ուտելիքներ բուֆետում, որը գտնվում է կենտրոնի սրահում, հյուրերին առաջարկում են տակոյակի, օկոնոմիյակի, կուսի-կացու, սուամեսի, ուդոն, ինչպես նաեւ ավանդական ճապոնական ալկոհոլային ըմպելիք՝ սակե, սալորի գինի, գարեջուր, վիսկի և քաղցր կարտոֆիլի ըմպելիք սետյու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ