օրինականություն
Արևմուտքի հայտարարությունները չեն արտացոլում միջազգային հանրության կարծիքը․ Բելառուսի ԱԳՆ
РИА Новости գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Արևմուտքի մի քանի երկրների փորձերը, կասկածի տակ դնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը, չի արտացոլում միջազգային հանրության կարծիքը։ Գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Բելառուսի ժողովուրդը, որը իշխանության միակ աղբյուրն է և ինքնիշխանության կրողը, կատարել է իր ընտրությունը։ «Հենց դա որոշիչ նշանակություն ունի։…
ԵՄ արտգործնախարարները չեն ճանաչել Լուկաշենկոյի օրինականությունը
Interfax-ի բելառուսական ծառայության հաղորդմամբ՝ Եվրամիության բոլոր արտգործնախարարները հրաժարվել են ճանաչել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը և Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները համարում են կեղծված։ Այս որոշման մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։ «Մենք բոլորս չենք ընդունում Լուկաշենկոյի օրինականությունը այն գործընթացի արդյունքում, որը մենք կեղծված ենք համարում։ Մենք գտնում ենք,…
Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար նախատեսված է տուգանք
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մանուկ Մուրադյանը գրառման մեջ անդրադարձել է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հանգամանքին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրեսգրքի 182-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության…
Կեցցե ՀՀ հպարտ ու խաբված ժողովուրդը․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (Նախագիծ) Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է: Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է: Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում…
Իշխանությունը հստակ դրել է փողոցային ակցիաների օրինականության չափանիշը. Արսեն Բաբայան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է. «Կրկին անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիան ֆիզիկական ուժով ցրելու դեպքին՝ նշեմ. Իշխանությունը հստակ դրել է փողոցային ակցիաների օրինականության չափանիշը։ Եթե իշխանության նախաձեռնությամբ է իրականացվում, ուրեմն` օրինական է, եթե իշխանության դեմ է արվում, ուրեմն` օրինական չէ։ Ոստիկանությունն այդ կապակցությամբ…
Փոխվարչապետի պաշտոնակատարի օգնականի գրառումը բուռն արձագանքների է արժանացել
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ջերմուկի ավագանու կայացրած որոշմանը՝ կապված՝ Ջերմուկ համայնքում մետաղական հանքարդյունաբերություն արգելելու հետ։ «Ջերմուկի ավագանին որոշում է կայացրել հավանություն տալ մոտ 3000 բնակիչների ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՐԳԵԼԵԼՈւ վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Անկախ նրանից , թե հետապնդվող նպատակը…






