ֆինանսների նախարար
Հայաստանի պետական պարտքն ավելացել է 80% -ով․ ֆինանսների նախարար
Այսօր Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ գործող կառավարության տեսլականն է կառուցել մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր․․․
Հայաստանի ԱԺ–ում շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները
Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվում են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Բյուջեի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Քննարկմանը մասնակցում են պատգամավորներ, ինչպես նաև մի շարք…
Փուլային տարբերակով նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Առաջարկվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հարցը քննարկվեց Ազգային ժողովում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նպատակներից մեկը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին: Պողոսյանը նշեց նաև, որ հայտարարագիր ներկայացնելու համար սոցիալական շարժառիթների…
2023 թվականին կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով ծախսերը
2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 648 միլիարդ 453.5 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց, որ սա 11.9 տոկոսով կամ 68.7 միլիարդ դրամով գերազանցում է 2022 թվականին նախարարությանը հատկացված բյուջեն: ««Ժողովրդագրական վիճակի բարելավում»…
Ֆինանսների նախարարը ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ այսօր՝ մարտի 11-ին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը: «Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ…
Վարդենիսը Կառավարության համար կարևոր ուղղություն է․ Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում 2022-ի պետբյուջեի նախագծի վերջանական տարբերակը ներկայացնելիս անդրադարձավ նաև Վարդենիսի ճանապարհներին։ Նա խոսեց այս թեմայից՝ ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի, որ Մարտունիից հետո Կառավարության վերաբերմունքը կտրուկ փոխվում է Վարդենիսի նկատմամբ ու իրենք ստիպված են լինում հաղթահարել ահռելի փոսեր։ Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը լուծման ճանապարհին…
Ֆինանսների նախարարն ասաց, թե 2022-ին բյուջեի ծախսերը որքան են կազմելու
Հաաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում ներկայացնում է 2022 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը։ Պաշտոնյան ասաց, որ բյուջեի ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը կազմում է 236,2 միլիարդ դրամ։ Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ բարդ ժամանակահատվածում Կառավարությանը հաջողվել է մակրոտնտեսական կայունություն պահպանել, ինչի շնորիվ 2021-ի…
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը այսօր տեղի ունեցած նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը Կառավարությանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ստորև ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթն ամբողջությամբ. «Մեծարգո՛ Վարչապետ, Հարգելի՛ գործընկերներ, Կառավարության քննարկմանն է ներկայացվում 2022թ․ պետական բյուջեի…
Փաշինյանը ֆինանսների փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ», – ասված է համապատասխան փաստաթղթում: Էլեկտրոնային փաստաթուղթը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։
Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարին
Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երեկ՝ հուլիսի 29-ին, հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Քերոբյանը։ Քերոբյանն ու Խուցիշվիլին խոսել են Հայաստանի ու Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, ինչպես նաև անդրադարձել են հարկային ու մաքսային…
Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ պահանջը, Խաչատրյանը բուժում չի ստացել․ հայտարարություն
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ…
Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել
Այսօր` հունիսի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագել: Նախագահը Լևոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։ Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդգար Հարությունյանն…
Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից. փաստաբանական խումբ
ՖԻնանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հաղորթդագրություն է տարածել: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Անհապաղ հրապարակման համար Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց «Երևան-Կենտրոն՚ քրեակատարողական հիմնարկ՝…
Անցած շաբաթ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 14.7 տոկոս
Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ երկրում գործազրկության մակարդակը կարող է վատթարանալ։ Նախարարը ընդգծել է, որ գործազրկությունը կարող է հասնել 25 տոկոսի, ինչպես Մեծ Դեպրեսիայի ժամանակ։ «Ի տարբերություն Մեծ Դեպրեսիայի, որին հանգեցրել էին տնտեսական խնդիրները, մենք փակել ենք տնտեսությունը։ Թվերը, հավանաբար, կաճեն նախքան բարելավման մեկնարկը։ Ահա թե ինչու մենք…















