ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ այսօր՝ մարտի 11-ին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:
«Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը՝ Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
- Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Եվրոպական միության տրամադրած ներդրումային ծրագրերը
- Տիգրան Խաչատրյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկում են ունեցել․ կարևորվել է տնտեսական համագործակցությունը
Տիկին Փիթրս Յահիան իր հերթին ևս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: