Ֆրանկ Ռիբերի
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Դավիթ Ալաբան գերմանական ակումբի կազմում կրկնել է Ֆրանկ Ռիբերիի ռեկորդը։ Ալաբան մյունխենյան ակումբի ոչ գերմանացի 2-րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է հասնել՝ բոլոր մրցաշարերում ակումբում անցկացրած 425 խաղի սահմանին։ Ավստրիացին ռեկորդը կրկնել է երեկ՝ ՊՍԺ-ի ՉԼ-ի շրջանակներում կայացած հանդիպմանը։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 1-0 հաշվով, բայց մրցաշարի հաջորդ փուլ անցավ…
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղից վերադառնալով (2:1), հայտնել էր, որ Ֆլորենցիայում գտնվող իր տունը կողոպուտի է ենթարկվել: Այնուհետև ֆուտբոլիստը նշել էր, որ իրեն ապահով չի զգում Ֆլորենցիայում և նշել էր, որ հնարավոր է հեռանա «Ֆիորենտինայից»։ Թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին դիմել են «Ֆիորենտինայի» երկրպագուները։ «Սիրելի Ֆրանկ, մենք հասկանում ենք քո…
Football Italia-ն, հղում անելով La Nazione-ին, հայտնում է, որ «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»։ Հաղորդվում է, որ Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ «Ֆիորենտինան» արդեն կապ է հաստատել։ «Ֆիորենտինան» գոհ է նախորդ տարի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին ձեռք բերելուց ու ուզում է ևս մի փորձառու ֆուտբոլիստ գնել։ Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» պատրաստ…
Իտալիա Ա Սերիայի 14-րդ տուրի շրջանակներում անցկացված «Ֆիորենտիանա» – «Լեչե» հանդիպման (0-1) ժամանակ տան տերերի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ոտնաթաթի վնասվածք ստացավ։ Ինչպես հայտնում է «Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը՝ Ռիբերին կվիրահատվի։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ֆիորենտինային» է միացել այս տարվա ամռանը։
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին «Լացիոյի» հետ խաղից հետո, հնարավոր է, մի քանի խաղով որակազրկվի: Այս մասին հայտնում է Sky Sport-ը: Նշվում է, որ «Ֆիորենտինայի» խաղացողները դժգոհել են մրցավարից, քանի որ վերջինս հաշվել էր 89-րդ րոպեին «Լացիոյի» խփած հաղթական գոլը: Այդ ընթացքոըմ Ռիբերին էմոցիաների ազդեցության տակ երկու անգամ հրել է եզրային մրցավարին: 74-րդ րոպեին ֆրանսիացի ֆուտբոլիստը…
«Ֆիորենտինա»-ի հարձակվող Ֆրանկ Ռիբերին խոսել է Ա Սերիայում գրանցած հաջողությունների մասին։ Ռիբերին խոստովանել է, որ այն համակրանքը, որ տածում է «Ֆիորենտինա»-ի նկատմամբ լիովին արդարացնում է իր Ա Սերիա տեղափոխությունը։ «Ես մի շարք առաջարկներ ունեի Անգլիա կամ հենց նույնիսկ Իտալիա տեղափոխվելու, բայց ես եկա այստեղ, քանի որ «Ֆիորենտինա»-ի ղեկավարության հետ կարողացանք ավելի լավ պայմանավորվել։ Երբ եկա…
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի առաջնության՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողը։ Նախորդ ամիս 36-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ռիբերին 3 խաղ անընդմեջ աչիք է ընկել արդյունավետ գործողություններով։
Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Միլան»-ի հետ խաղից հետո խոսել է իր թիմի տարած հաղթանակի մասին է խոսել իտալական «Ֆիորենտինա»-ի ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին: «Շատ ուրախ եմ, որ կարողացա նպաստել իմ թիմի հաղթանակին: Այո, ֆուտբոլիստի համար ես ծեր եմ, սակայն ինձ երիտասարդ եմ զգում խաղադաշտում: Ցանկանում եմ հնարավորինս երկար բարձր մակարդակի խաղ ցուցադրել և օգնել իմ…
Ա Սերիայի 6-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում հրաշալի հանդիպում է անցկացրել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: Ֆրանսիացին 12-րդ րոպեին օգտվեց մրցակցի սխալ փոխանցումից և գնդակով սլացավ դեպի դարպասը: Գեղեցիկ շրջանցելով պաշտպաններին՝ Ռիբերին հարված կատարեց, որը սակայն հետ մղեց «Միլանի» դարպասապահ Դոնարուման: https://www.youtube.com/watch?v=n3iYXqDNlQk «Ֆիորենտինան» հաղթեց «Միլանին» 3:1 հաշվով:
Իտալիայի առաջնությունում «Ֆիորենտինա»-ի նորեկ Ֆրանկ Ռիբերին ռեկորդի հեղինակ է դարձել։ Այս մասին հաղորդում է Opta-ն: Աղբյուրի տեղեկությունների համաձայն, ֆրանսիացին ամենատարեց լեգիոներն է, ով առաջին գնդակն է խփել Ա Սերիայում: Նա այս ցուցանիշը գրանցել է 36 տարեկան 168 օրեկան հասակում: Հայտնի չէ, թե մինչ այս ում է պատկանել ռեկորդը։ Հիշեցնենք, որ 4-րդ տուրում Ռիբերին գրավել էր…
Իտալական «Ֆիորենտինա»-ն պաշտոնապես հայտարարեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի տրանսֆերի ձեռքբերման մասին: 36-ամյա ֆուտբոլիստը «Ֆիորենտինա»-ի հետ կկնքի 2-ամյա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով: Ռիբերին այսօր բուժզննում կանցնի «Ֆիորենտինա»-ի կազմում: Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում էր:
Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մոտ է իտալական «Ֆիորենտինա» տեղափոխվելուն: 36-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ այն մեկնաբանելով այսպես․ «Պատրաստ եմ նոր մարտահրավերի»: Լուսանկարի տակ Ռիբերիի նախկին խաղընկեր Լուկա Տոնին հարցրել է, թե արդյո՞ք ֆուտբոլիստը տեղափոխվում է Իտալիա: Ինչպես հաղորդում է Football-italia-ն, Ռիբերին արդեն համաձայնության է եկել «Ֆիորենտինա»-ի հետ:
Ֆրանկ Ռիբերին խոսել է իր ապագայի մասին. «Դեռևս չգիտեմ, թե ինչ եմ պատրաստվում անել: Հստակ ծրագիր չունեմ: Ունեմ կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ու պետք է մտածեմ այդ մասին»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է beIN Sports-ը: Նշենք, որ ամռանը Ռիբերիի պայմանագիրն ավարտվում է մյունխենյան ակումբի հետ: Նա 2007 թվականին «Մարսելից» է տեղափոխվել «Բավարիա» և 12 տարի…
«Բավարիան» ամռանը կփորձի ձեռք բերել Գարեթ Բեյլին: Ֆրանկ Ռիբերիին և Արյեն Ռոբենին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան թիմից և որպես նրանց փոխարինող մյունխենցիները դիտարկում են Գարեթ Բեյլի թեկնածությունը։ Հաղորդվում էր, որ «Ռեալը» մտադիր է խոշոր գումար ստանալ Բեյլի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Teamtalk-ը: Գարեթ Բեյլին մադրիդյան ակումբ է տեղախոխվել «Տոտենհեմից» 2013 թվականին: Ընթացիկ…
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն: Աս մասին գրում է Don Balon: Բավարական թիմը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել առաջատար ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հեռանալուց հետո, այս իսկ պատճառով մտադիր է թիմ հրավիրել հենց Մոուրինյոյին, ով օրեր առաջ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Փոփոխությունների արդյունքում թիմից կարող են հեռանալ…