102-րդ ռազմաբազա

  • Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է․ մարզպետ

    Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է․ մարզպետ

    Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները: Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է: Գեղարքունիքի մարզի սահմանային…

  • Խնդիրների ճշգրտում տեղանքում

    Խնդիրների ճշգրտում տեղանքում

    Փոխհամագործակցության շրջանակներում, նախապես կազմված պլանի համաձայն, 4-րդ զորամիավորման, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի և օպերատիվ ուղղության հրամանատարության մասնակցությամբ կազմակերպվել է խնդիրների ճշգրտում տեղանքում: Միջոցառման ընթացքում Ճշգրտվել են տեղագրական կողմնորոշման ու տեղեկությունների փոխանակման, ինչպես նաև հավանական հակառակորդի գործողությունների բնույթի ուսումնասիրման հետ կապված խնդիրներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողները տեղեկատվական ակցիա են անցկացրել

    Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողները տեղեկատվական ակցիա են անցկացրել

    Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանում, Հայրենիքի պաշտպանի օրվա շրջանակում զինծառայողները դպրոցականների և պատանի բանակայինների համար անցկացրել են տեղեկատվական-քարոզչական «Կա՛ այդպիսի մասնագիտություն՝ Հայրենիք պաշտպանել» ակցիան։ Ինչպես տեղեկացնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կայազորի սպաները երիտասարդների հետ անցկացրել են շարային, ինժեներական, բժշկական և կրակային պատրաստության ճանաչողական պարապմունքներ։ Գյումրու ռազմական կայազորում անցկացված միջոցառման մասնակիցները ծանոթացել…

  • Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ փաստաբանները դիմել են դատարան

    Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ փաստաբանները դիմել են դատարան

    Գյումրիում դաժանաբար սպանված Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի՝ դստեր շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ բողոքարկելով քննիչի և դատախազության որոշումներն առ այն, որ կնոջ սպանության մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայողը պետք է շարունակի պահվել ռազմաբազայում: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Տուժողի շահերը ներկայացնող գրասենյակը միջնորդություն էր…

  • Գյումրիում բողոքի ցույց կանցկացվի ռուսական 102-րդ բազայի դիմաց

    Գյումրիում բողոքի ցույց կանցկացվի ռուսական 102-րդ բազայի դիմաց

    Հունվարի 12-ին, Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցին և Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո և բողոքի ցույց է անցկացնելու Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ բազայի դիմաց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանը։

  • Դատախազությունը չի կատարում իր լիազորությունները. ՔՈ ՍԴԿ

    Դատախազությունը չի կատարում իր լիազորությունները. ՔՈ ՍԴԿ

    «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.« Ի պատասխան մեր կողմից 13.12.2018թ․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված տեղեկատվություն ստանալու հարցման, 18.12.2018թ․-ին ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ստորագրությամբ գրությունը։  Ըստ այդ գրության կարելի է արձանագրել հետևյալը․ • Սպանությունը տեղի է ունեցել 02.12.2018 թ․-ին։ Նույն օրը…

  • Ակցիա ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի

    Ակցիա ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի

    ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի: Ակցիայի մասնակիցների թվում են քաղաքագետ Արմեն Վարդանյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Մամուլի Ազգային Ակումբի» նախագահ Նարինե Մկրտչյանը: Ակցիային մասնակցում է մոտ 25-ից 35…

  • «Հայաստանը մեր ջարդարարների հրաձգարանը չէ, մենք այնտեղ հյուր ենք…». ՌԴ սպայի գրառումը

    «Հայաստանը մեր ջարդարարների հրաձգարանը չէ, մենք այնտեղ հյուր ենք…». ՌԴ սպայի գրառումը

    Սանկտպետերբուրգցի սպա Վիկտոր Ալեքսանդրովը որպես ՌԴ քաղաքացի սոցցանցի միջոցով ներողամտություն է հայցել գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության համար: Նրա գրառման մեջ ասված է. «Գյումրի: Նոր արյուն. Բազմաչարչար Գյումրիում տեղի ունեցավ նոր սարսափելի պատահար. կին է սպանվել: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը: Մեր 2 պայմանագրայինները շուկայում մարդ են սպանում, հայ երեխաները պայթում են…

  • 102-րդ ռազմաբազայի «օգտագործման կարգը»

    102-րդ ռազմաբազայի «օգտագործման կարգը»

    Ռուսաստանը հայազգի բարձրաստիճան չինովնիկի բերանով հանդգնում է որոշել, որ Հայաստանը, բացի Ռուսաստանից ոչ ոքի հետ չի կարող զարգացնել իր ռազմական ոլորտը, իսկ ավելի կոնկրետ՝ Լավրովի խոսքերով, Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են փաստաթուղթ, որով  բացառվելու է այլազգի զինվորականների ներկայությունը ՀՀ-ում։Հղում Այսինքն, Ռուսաստանը փորձում է պաշտպանել իր բացառիկ ներկայությունը Հայասատանում 102-րդ ռազմաբազայով։ Վերջին շրջանում այս զորամիավորման ներկայացուցիչների…

  • Դատախազությունը պարզաբանում է՝ ծեծվելով սպանված Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ

    Դատախազությունը պարզաբանում է՝ ծեծվելով սպանված Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ

    Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:…

  • Գյումրիում սպանված կնոջ դուստրը բողոքում է՝ մինչև հիմա, նրան չեն ասել, թե ով է ձեռբակալված անձը

    Գյումրիում սպանված կնոջ դուստրը բողոքում է՝ մինչև հիմա, նրան չեն ասել, թե ով է ձեռբակալված անձը

    ԳԱԼԱ-ն գրում է՝ Դեկտեմբերի 2-ի լուսաբացին Գյումրիում սպանված 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող անձի ինքնությունը մինչև հիմա չի հրապարակվում: Կնոջ դաժան սպանությունից անցել է արդեն 13 օր: Հայտնի է միայն, որ կա մեղադրյալ, թեև հայտնի չէ, թե նա ով է, ինչ անուն ազգանուն է կրում, և որ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում: Վերջին տեղեկությունը…