11-մետրանոց
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժորդի Ալբան ամփոփել է Իտալիայի հետ երեկվա EURO-ի կիսաեզրափակչի հանդիպումը։ «Սա ուժեղ հարված է, մենք ավելիին էինք արժանի: Բայց այդպիսին է 11-մետրանոց հարվածաշարը: Մենք հպարտ ենք մեր թիմակիցներով ու անձնակազմով: Ունենք զարմանալի թիմ: Արժանի էինք ևս մեկ գոլի հեղինակ դառնալ»։ Հիշեցնենք, որ խաղում 11-մետրանոցներով հաղթեց Իտալիան։
Կատալոնական «Բարսելոնան» երեկ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակներում մրցեց «Ռեալ Սոսյեդադի»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի 1-1 հաշվով ու խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում գոլեր չեն գրանցվել և թիմերն իրացրել են 11-մետրանոց հարվածաշար։ Այստեղ արդեն ուժեղ են գտնվել կատալոնցիները, որոնք հաղթել են 3-2 հաշվով։ Արդյունքում՝ «Բարսան» դուրս է եկել Իսպանիայի սուպերգավաթի…
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է VAR համակարգի ու այն մասին, թե ինչու՞ է «Ռեալը» շատ վաստակում 11-մետրանոցներ։ «VAR-ը արդար է բոլորի հետ։ Մենք բոլորս թե՛ տուժում ենք, թե՛ շահում VAR-ից։ Եթե «Ռեալ Մադրիդը» շատ է 11-մետրանոց վաստակում, դա նշանակում է, որ նրանք ավելի շատ են գրոհում», – Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Cope-ը։…
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Քյոլնը» տանը ընդունեց «Հոֆենհայմին», որի կազմում հանդես է գալիս հայազգի Սարգիս Ադամյանը։ Հայ ֆուտբոլիստն առաջին կեսում պահեստայինների նստարանին էր ու միայն 2-րդ կեսում միացավ թիմակիցներին խաղադաշտում։ Մինչև Ադամյանի փոխարինման մտնելը, «Քյոլնը» հաղթում էր 1-0 հաշվով՝ Ջոն կորդոբայի գոլի շնորհիվ։ Փոխարինվելուց հետո Ադամյանը շատ արագ արդարացրեց մարզչի որոշումը ու դաշտ մտնելուց…
Մանեն մեկնաբանել է Գվարդիոլայի խոսքերն իր մասին։ Մանեն կարծում է, որ Գվարդիոլան այդ քայլով ցանկանում էր հրավիրել մրցավարների ուշադրությունը «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ: Վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» խաղի վերջում հաղթանակ կորզեց «Սաութհեմփթոնից», իսկ «Լիվերպուլը» լրացուցիչ ժամանակում խփեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղի հաղթական գնդակը. աչքի ընկավ հենց Մանեն: Հետխաղյա հարցազրույցում «քաղաքայինների» մարզիչը հայտարարել է, որ Մանեն…
Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Այաքսին»։ Հանդիպումը ոչ միայն գոլառատ ստացվեց, այլ նաև տարատեսակ ինտրիգներով լեցուն։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ Թեմի Աբրահամի ինքնագոլի շնորհիվ հոլանդական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ։ Բայց «Այաքսի» ուրախությունը տևեց 2 րոպե, որովհետև 4-րդ րոպեին Ժորժինյոն 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ Հյուրերից 15…
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի A խմբում կայացավ Անգլիա – Կոսովո Հանդիպումը։ Գոլառատ այս մրցավեճի ժամանակ առաջինը հաջողության հասան Կոսովոյի ֆուտբոլիստները։ Խաղի հենց առաջին րոպեին Անգլիայի պաշտպանի սխալից օգտվեց Կոսովոն և Վալեն Բերիշան բացեց հանդիպման հաշիվը։ Գոլից հետո Կոսովոյի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի դեմքի արտահայտությունը չփոխվեց, երևի մարզիչը հասկանում էր, որ սա բարկացնելու է…
Երեկ՝ օգոստոսի 29-ին, կայացավ «Դյուդելանժ» – «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը, որից հետո մամլո ասուլիսով է հանդես եկել հայկական ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Հիշեցնենք, որ գերլարված պայքարում մեր թիմը ցավալի պարտություն կրեց։ Հանդիպման ելքը որոշվեց միայն 11 մետրանոցների միջոցով, քանի որ խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 2-1 հաշվով, որն ապահովում էր 2 խաղերի հանրագումարի հավասարությունը…
Իսպանական Լա Լիգայի 1-ին տուրի «Ատելետիկո» Մադրիդ – «Խետաֆե» հանդիպման ժամանակ մադրիդյան ակումբի նորեկ 19-ամյա Ժոաո Ֆելիքսը հիանալի դրիբլինգ ու տեխնիկա ցուցադրելով սեփական կիսադաշտին կարողանում է հասնել մրցակցի տուգանային հրապարակ։ Արդյունքում՝ նրան հաջողվել է վաստակել 11-մետրանոց, որը, սակայն Ալվարո Մորատան չի կարողացել իրացնել։ Նշենք, որ Ֆելիքսի համար «Ատլետիկոն» վճարել է 126 միլիոն Եվրո։ Joao Felix…
Շոտլանդիայի կանանց հավաքականը դրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղալով արգենտինացիների հետ (3-3) դուրս է մնացել Աշխարհի առաջնությունից։ Այս հաշվի հիմնական որոշողը դարձել է VAR համակարգը։ Խաղից հետո Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նշել է, որ ատում է VAR-ը։ Պատմությունը հետևյալն է․ 93-րդ րոպեին, երբ հաշիվը 3-2 Շոտլանդիայի հավաքականի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։ Շոտլանդացի դարպասապահը կարողացավ հետ մղել…