1+1

  • Ստեփանակերտի քաղաքապետը ոչ պաշտոնական այցով Երևանում է

    Ստեփանակերտի քաղաքապետը ոչ պաշտոնական այցով Երևանում է

    Քաղաքապետարանում հյուրընկալել եմ ոչ պաշտոնական այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետը: «Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայոց երկու պետությունների մայրաքաղաքների միջև սերտ համագործակցությունը խորացնելուն միտված գործողությունների ընթացքը»,- գրել է նա:

  • Միրզոյանն ու Ջհանգիրյանը անդրադարձել են դատական համակարգում առկա խնդիրներին

    Միրզոյանն ու Ջհանգիրյանը անդրադարձել են դատական համակարգում առկա խնդիրներին

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բարձրագույնդատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին…

  • Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

    Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

    ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք…

  • Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

    Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

    Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:

  • Նավթի համաշխարհային գները աճում են

    Նավթի համաշխարհային գները աճում են

    Նավթի համաշխարհային գները հիմնական շուկաներում գրանցում են կայուն աճ: Այդ մասին են վկայում այսօր առավոտյան տեղի ունեցած վաճառքները: Brent տեսակի նավթի գինը լոնդոնյան բորսայում աճել է մեկ բարելի համար $0,36 (0,546%)– $67,14-ով: Интерфакс-ի հաղորդմամբ` նավթամթերքի պահանջարկի աճը ԱՄՆ-ում գրանցվել է 2 ամսվա ընթացքում: Ընդ որում, երկրի նավթային պաշարները նվազել են և հասել 3,34 մլն բարելի:…

  • Արգելի բնակչի տանը ՍԿՍ տեսակի հրացան, Մակարով, Ֆ-1 տեսակի նռնակ է հայտնաբերվել

    Արգելի բնակչի տանը ՍԿՍ տեսակի հրացան, Մակարով, Ֆ-1 տեսակի նռնակ է հայտնաբերվել

    Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն: Ապրիլի 27-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Արգել գյուղի բնակիչներից մեկի տանը «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի որսորդական ակոսափող հրազենի առկայությունը, օրինականությունն ու պահպանությունը ստուգելիս երկաթյա պահարանում նշված զենքից զատ…

  • Սինանյանը հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների ընկերակցության ներկայացուցիչների հետ

    Սինանյանը հանդիպել է Ամերիկահայ ճարտարագետների ընկերակցության ներկայացուցիչների հետ

    Նյու Յորքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության հիմնադիր նախագահ Արամ Սեթյանի և հյուսիսարևելյան մասնաճյուղի նախագահ Րաֆֆի Ժամկոչյանի հետ: Այս մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է նաև ընկերակցության կողմից ապրիլի 18-ին տեղի ունեցած մենթորության ֆորումին գրասենյակի մասնակցությունը՝ տեղեկացնում…

  • Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

    Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի…

  • Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

    Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

    РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը: «Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա մեզ համար արդեն ակնհայտ…

  • ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

    ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքին. «Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման…

  • Ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ կարևոր է

    Ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ կարևոր է

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեին, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային Ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան և Ֆրանսուա Պուպոնին։ «Հանդիպման ընթացքում նշեցի, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին։ Հատկապես կարևորեցի…

  • Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ. պարզվում են հանգամանքները

    Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ. պարզվում են հանգամանքները

    2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ: Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ,…

  • Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելին անել՝ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար

    Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելին անել՝ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Ճապոնիա՝ կայսեր գահակալության տոնակատարությանը մասնակցելու նպատակով, և խնդրել է իր…

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հանդիպմանը

    Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հանդիպմանը

    Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

  • Սերգեյ Լավրովն աշխատանքային այց կկատարի Երևան ու Բաքու

    Սերգեյ Լավրովն աշխատանքային այց կկատարի Երևան ու Բաքու

    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի առաջին կեսին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրեց` Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ին` Բաքվում: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, մանրակրկտորեն…