Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

Ամենադիտվածներ

Առաջատար գիտաշխատողների աջակցության նոր մրցույթ` օտարերկրյա գիտնականի ներգրավման պայմանով

ՀՀ կառավարության 2021 թ.ապրիլի 8-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված լրացուցիչ միջոցների շրջանակում ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է առաջատար գիտաշխատողներին աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթի արդյունքում ՀՀ-ում գործող առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված 6-7 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ՝ հավակնոտ և բեկումնային գիտական նախագծերի իրականացման համար, որոնք միտված են նաև գիտական կադրերի պատրաստմանը:

Խմբի ղեկավար կարող է լինել գիտական աստիճան ունեցող, 40-ից բարձր տարիքի անձը: Խումբը կարող է ունենալ նաև համաղեկավար, որի առկայությունը պարտադիր է, եթե ղեկավարի տարիքն անցնում է 70-ից, և ողջունելի, եթե թեման վերաբերում է մեկից ավել մասնագիտությունների: Խումբը պետք է ունենա նաև օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և առնվազն 30 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին: Խմբի ղեկավարի, համաղեկավարի ու օտարերկրյա գործընկերոջ համար պարտադիր պայման է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում բարձր վարկանիշ ունեցող հրապարակումների առկայությունը:

Խմբերի առջև դրված պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը (ակնկալվում է 30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում), թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը: Նախագծի մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության արդյունքները գնահատելուց հետո կորոշվի թեմայի ֆինանսավորումը ևս երկու տարի շարունակելու նպատակահարմարությունը:

Նախագծի մեկնարկից մեկ տարի անց խմբի ղեկավարը հնարավորություն կունենա խմբում ընդգրկել թեմային առնչվող մասնագիտությամբ մինչև երկու ուսանող: Խմբում ուսանող ներգրավելու դեպքում թեմայի ֆինանսավորումը համապատասխանաբար կավելացվի:

Այսպիսով՝ մրցույթի իրականացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների մասնագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավել նոր միջազգային դրամաշնորհներ։

Մայիսի 6-ին` ժամը 15:00, ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան 0028, Օրբելի փ. 22) տեղի կունենա մրցույթին նվիրված տեղեկատվական հանդիպում:

Մրցույթին մասնակցելու հայտը պետք է ներկայացնել առցանց` գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում մինչև 2021 թ. հունիսի 18-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ (մրցույթի հրավերը հետևյալ հղումով՝ http://scs.am/am/27-04-2021):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեից` աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, հեռ. 21-01-40 (118):

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();