A Bola
Առանց Կրիշտիանուի ստիպված ենք ավելի թիմային խաղալ. Մոդրիչ
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է՝ ինչպես է փոխվել թիմը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո: Նա հայտնել է, որ Ռոնալդուի հետ թիմում խաղալը անհավանական էր: «Մենք 7 հիանալի մրցաշրջան ենք անցկացրել միասին ու շատ տիտղոսներ նվաճել նրա հետ: Նույնիսկ, երբ թիմը լավագույնս հանդես չէր գալիս, Կրիշտիանուն կարող էր իր հմտությունների ու բնավորության շնորհիվ արդյունքի հասնել:…
Կարող եմ ասել, որ Ռոնալդուն երջանիկ է․ Սարի
Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին։ «Ռոնալդուի վնասվածքը արդեն անցյալում է: Նա վերսկսել է մարզումները և իրեն շատ լավ է զգում: Կարող եմ ասել, որ Ռոնալդուն երջանիկ է: Այժմ նա կարող է խաղալ իր լավագույն ֆուտբոլը », – Սարիի խոսքերը փոխանցում է A Bola-ն:
Կտեսնեք, Ռոնալդուն Եվրո 2020-ին կրկին իր բարձրության վրա կլինի․ Բայա
Պորտուգալիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիտոր Բայան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Ռոնալդուն իրական ֆենոմեն է: Նա արդեն երիտասարդ չէ, բայց պահպանում է իր հրաշալի մարզավիճակը: Պորտուգալիայի հավաքականի բախտը բերել է, որ Կրիշտիանուն ծնվել է Մադեյրաում: Այնտեղ ծնվածները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն: Կտեսնեք, նա Եվրո 2020-ին կրկին իր բարձրության վրա կլինի», – Բայայի խոսքերը փոխանցում է…
Դե Խեայի վնասվածքը լուրջ է. նա կարող է բաց թողնել Լիվերպուլի հետ խաղը. A Bola
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան ձախ ոտքի վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում (1-1): Վնասվածքի պատճառով դարպասապահը խաղի 60-րդ րոպեին հարկադրված էր փոխարինում խնդրել: Առաջիկայում իսպանացին բուժզննում կանցնի: Վնասվածքի պատճառով դարպասապահը կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը: Այս մասին հաղորդում է A…
Անսու Ֆատիի հայրը անկեղծացել է, թե որդին, որ հավաքականի մարզաշապիկն է ուզում կրել
Բորի Ֆատին ՝ «Բարսելոնա»-ի պատանի տաղանդ Անսու Ֆատիի հայրը , ասել է, որ որդին իրեն պորտուգալացի է համարում ու կցանկանար հանդես գալ այդ երկրի հավաքականի կազմում: «Երազանքս է եղել որդուս Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով տեսնելը: Վստահ եմ՝ դա Անսուի երազանքն էլ է: Սակայն այս պահին դա բարդ հարց է. վերջերս խոսում էի Պորտուգալայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի…
ԱՊԼ-ի ակումբը փորձել է պայմանագիր կնքել Կուարեժմայի հետ
«Վուլվերհեմփթոն»-ը փորձել է պայմանագիր կնքել «Բեշիկթաշ»-ի հարձակվող Ռիկարդու Կուարեժմայի հետ: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն: «Գայլեր»-ը առաջարկ են արել 35-ամյա խաղացողին, սակայն վերջինս մերժել է: Պորտուգալացին ամեն ինչից գոհ է Թուրքիայում և չի ցանկանում հեռանալ թիմից: Նախորդ մրցաշրջանում Կուարեժման մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 4 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ման Յունայթեդի մի քանի ֆուտբոլիստներ դժգոհ են Սուլշերից․ A Bola
A Bola-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի խաղացողներ դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի աշխատելաոճից։ Նշվում է, որ նրանց դուր չի գալիս այն, թե Սուլշերը որքան մեծ ուշադրություն է դարձնում ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությանը։







