Aravot

  • Ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու․ Դավիթ Տոնոյան

    Ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու․ Դավիթ Տոնոյան

    ՀՀ տարածքում գործող ռուսական ռազմակայանն արդիականացվում է և սպառազինության տեսանկյունից, և նյութատեխնիկական ապահովման՝ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու. «Ավելի շուտ, տարբերակումներ են լինում: Ինչ-որ տարածք, եթե, օրինակ, էլ չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին: Բայց…

  • Եթե պարոն Մարուքյանը իմ սիրելիների պարգևատրումների մասին գիտի, կարող է ներկայացնի․ նախարար

    Եթե պարոն Մարուքյանը իմ սիրելիների պարգևատրումների մասին գիտի, կարող է ներկայացնի․ նախարար

    Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր հարցրեցինք՝ դուք էլ եք վարչապետի գաղտնի հանձնարարականով ձեր տեղակալների հետ ճոխ պարգևավճարներ ստացել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ որոշ նախարարներ ստացել են, որոշները՝ ոչ: Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Այն գումարները, որ նշվել է և մեկնաբանվել վարչապետի կողմից, իհարկե, վերաբերվում է ինչպես ինձ, այնպես էլ բոլոր նախարարներին և փոխնախարարներին: Արդեն…

  • Նաիրի Հունանյանը ցանկանում է առաքելությունը հասցնել ավարտին․ Բաբաջանյան

    Նաիրի Հունանյանը ցանկանում է առաքելությունը հասցնել ավարտին․ Բաբաջանյան

    Պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով օրերս ՔԿՀ-ում այցելել էր Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանին, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր որոշակի մանրամասներ ներկայացրեց: «Անակնկալ էր Հունանյանից լսել որոշ շրջանակների անուններ, քաղաքական միավորների անուններ, որոնք զարմանալիորեն մեր օրերում դիրքավորված են բարիկադների մյուս կողմում և գրեթե նույնական հռետորաբանությամբ «պաշտպանում» են ՀՀ ժողովրդի և պետության շահերը,…

  • 2020թ․-ից փոխհատուցում կտրամադրվի նաև մինչև 1998թ․ զինծառայողների հետ տեղի ունեցած դեպքերի համար

    2020թ․-ից փոխհատուցում կտրամադրվի նաև մինչև 1998թ․ զինծառայողների հետ տեղի ունեցած դեպքերի համար

    Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստում այսօր որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկն էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերը: Հիշեցնենք, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Գրում է Aravot-ը։

  • Լյուբան ու Ֆեդիկը՝ 10-րդ դարի հայ եկեղեցու պատերին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Լյուբան ու Ֆեդիկը՝ 10-րդ դարի հայ եկեղեցու պատերին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Լուսանկարներում Կոտայքի մարզում Արզական գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը հայտնի է նաև Նեղուցի վանք անվանմամբ: Թեև այս գեղեցկագույն վանքը լքված է, ավերակ դարձած, սակայն այցելուների պակաս չկա: Բլրի վրա կառուցված այս վանքը թվագրվում է 10-11 դարերին, և չնայած իր կիսավեր վիճակին, այստեղ ուխտագնացություններ են լինում, շատ զբոսաշրջիկներ են այցելում: Դեռ մուտքին չհասած, այս կոթողով…

  • Այն 200 դրամը, որը վճարում ենք աղբահանության համար, չի բարձրանալու․ Հակոբ Կարապետյան

    Այն 200 դրամը, որը վճարում ենք աղբահանության համար, չի բարձրանալու․ Հակոբ Կարապետյան

    Երևանի աղբահանության բարելավման նպատակով քաղաքապետարանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից զատ այլ օպերատոր ներգրավելու մասին քննարկում այս պահին չկա, թեև ապագայում դա չի բացառվում: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս կամ այն որոշումը թելադրում է իրողությունը: Համայնքային հիմնարկ ստեղծելու որոշումը ևս բխել է…

  • ՍԴ անդամ Գյուլումյանը՝ Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին

    ՍԴ անդամ Գյուլումյանը՝ Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին

    ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին, դատաքննություններին չի մասնակցում: Հարցին՝ սա ի՞նչ է ենթադրում, կհիշե՞ք նման նախադեպ, որ ՍԴ դատավորը չմասնակցի նիստերին՝ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Նման նախադեպ չեմ հիշում: Առայժմ չեմ կարող ասել, թե ինչ գործընթաց է սպասվում: Բայց իրավական առումով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, մենք պարտավոր ենք նիստերին մասնակցել և որոշակի…

  • Այն անձը, ով կհրապարակի պետական գաղտնիքներ, պետք է հռչակվի ազգի դավաճան․ Վանեցյանի հարցազրույցը

    Այն անձը, ով կհրապարակի պետական գաղտնիքներ, պետք է հռչակվի ազգի դավաճան․ Վանեցյանի հարցազրույցը

    «Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր մայրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում բաժնետեր է եղել: Արթուր Վանեցյանի խոսքով, իր մայրն արդեն հերքում է պահանջել այն լրատվամիջոցներից, որոնք նման հրապարակումներ են տարածել:…

  • Աշխարհի առաջնությունում հայ լողորդները վիճակագրական ցուցանիշներ են բարելավել

    Աշխարհի առաջնությունում հայ լողորդները վիճակագրական ցուցանիշներ են բարելավել

    Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մի ամբողջ շարք վիճակագրական ցուցանիշներ է բարելավել: Արթուր Բարսեղյանը աշխարհի առաջնություններում երկու անգամ մտել է կիսաեզրափակիչ փուլ՝ 50 և 100 մետր ազատ լողաոճերում, մեկ անգամ եզրափակիչ՝ 100 մետր ազատ լողաոճում և երկու անգամ լրացրել Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշային նորմա: Մեր լողորդներն առաջին անգամ…

  • Աշխարհի առաջնություն. հայ լողորդը հասել է կիսաեզրափակիչ

    Աշխարհի առաջնություն. հայ լողորդը հասել է կիսաեզրափակիչ

    Բուդապեշտում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Բարսեղյանը 50 մետր ազատ ոճում 0.22.75 արդյունքով 110 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է հինգերորդը և պայքարը կշարունակի կիսաեզրափակչում: Այս մասին տեղեկացնում է Aravot-ը։