Աշխարհի առաջնությունում հայ լողորդները վիճակագրական ցուցանիշներ են բարելավել

Ամենադիտվածներ

Վրաստանն ու Ադրբեջանը չեն համաձայնեցրել ցամաքային սահմանի 34 տոկոսը։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մի ամբողջ շարք վիճակագրական ցուցանիշներ է բարելավել:

Արթուր Բարսեղյանը աշխարհի առաջնություններում երկու անգամ մտել է կիսաեզրափակիչ փուլ՝ 50 և 100 մետր ազատ լողաոճերում, մեկ անգամ եզրափակիչ՝ 100 մետր ազատ լողաոճում և երկու անգամ լրացրել Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշային նորմա:

Մեր լողորդներն առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել են այսքան մեծ կազմով՝ վեց լողորդ, ու առաջին անգամ հանդես են եկել 25 մրցաձևում:

Հայաստանի լողորդներն աշխարհի առաջնությունում, ընդհանուր առմամբ, սահմանել են 10 ռեկորդ, որից 7-ը՝ ՀՀ ազգային ռեկորդ, 1-ը՝ պատանեկան և 2-ը՝ անձնական ռեկորդ:

Լողի Հայկական դաշնությունում մեր պատանի լողորդների մասնակցությունը 2019 թվականի աշխարհի պատանիների առաջնությանը գնահատում են բավարար և վերջին տարիներին կատարվող ճիշտ աշխատանքի արդյունք: Այս մասին հաղորդում է Aravot-ը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ