Armenia
Հարազատը իր հարազատի դին սխալ է ճանաչել. ԱՆ նախարար
Այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է կորել գյումրեցի կնոջ դին հայտնեց` հարազատն իր հարազատի դին ճանաչել է, բայց իրականում այդպես չի եղել, հետո ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել։ Նախարարի խոսքով` տեղի է ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում:
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ…
Ունեցել ենք բացասական առումով ռեկորդային բացարձակ թիվ` 771 նոր դեպք. նախարար
Այսօր` հունիսի 25-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեվ Հայաստանում պանդեմիայով պայմանավորված իրավիճակը: «Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք, կատարվել է 2336 թեստ: Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն այդ իմաստով վիճակը չի փոխվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է…
Ապրիլին փակված 71,4 հազար աշխատատեղերից 50 հազարը մայիսին վերականգնվել է. Վարչապետ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերում է: Վարչապետը հայտնում է, որ մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/740464150028336/?eid=ARD8Irm5AErdsTzpg8ZFKauQjtby5vZZ7LsOCkd8UJ5Dldd4xnA2hvdBHre3C91IEZMIqKfEUxpbAKzk
Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում էն, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեր մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան…
Կրասնոդար-Երևան չվերթի տոմսերն արդեն վաճառվում են
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության էջից տեղեկանում ենք․ «․․․որ հունիսի 24-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ ➡️☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03 +7/951/829-69-08 Ավիատոմսի արժեքը՝ 10․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու…
Կորոնավիրուսի հետևանքով 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 53 տարեկան է
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում Հայաստանաում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։…
Կորոնավիրուսի 320 նոր դեպք է հաստատվել. 129 մարդ առողջացել է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…
Այս պահին ունենք 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ. Նախարար
Այսօր` հունիսի 18-ին, կառավարության նիստի ժամանկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ շատ մեծ կուտակումների կան մոտ հասցեների ու նույն փողոցում եղած դեպքերի։ «Մենք կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է և չեմ պատկերացնում այլ գործիք, քանի մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Երբ…
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: Վարչապետը նոր տեղեկատվություն է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսի թարմացման մասին: «Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի…
Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ. Վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Վարչապետը կոչ է անում, որ քաղաքացիները դառնան հակահամաճարակային շարժման ակտիվիստ: «Եւս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:…
Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա. Վարչապետ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Վարչապետը հայտնում է, որ երեկ լուսանկար է արվել Հաղարծինում և այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2665845730402472
Կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ
Այսօր` հունիսի 13-ին, պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու: «Մենք վարչական որոշակի միջոցներ ենք գործադրելու, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, ցավոք սրտի, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և այսպիսի մի լուր է շրջանառվում, որ այն վարչական տուգանքները, որոնք մինչև…
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ հատուկ նիստում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկաման ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով: Վարչապետը դիմեց ՀՀ քաղաքացիներին կոչով և խնդրանքով, որպեսզի պահեն արտակարգ դրության բոլոր պահանջները: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներից, ովքեր պահում են հակահամաճարակային կանոնները և բոլոր նրանց, ովքեր լսելով իր կոչը…












