Associated Press
Faz-ը ներկայացնում է CHOOST-ը՝ նրբագեղության և հարմարավետության հայկական ժառանգություն
Faz համագործակցում է CHOOST-ի հետ՝ ներկայացնելով իրենց վերջին հավաքածուն համաշխարհային դիզայներիների և բրենդերի կողքին էլեկտրոնային առևտրի հարթակում։ CHOOST հողաթափերը հայկական ժառանգության և արտիստիկ վարպետության մամնավորումն է՝ ի պատիվ Հայաստանի ստեղծագործ ոգուն և հարուստ ավանդույթներին: Այն արհեստավոր տղամարդկանց ու կանանց մասին է, որոնք իրենց սրտերն ու հոգիները դնում են ամեն նմուշի մեջ՝ յուրաքանչյուր հողաթափ դարձնելով ճկունության,…
Բարսելոնան համաձայնության է եկել Վալենսիայի ֆուտբոլիստի հետ։ As
«Բարսելոնայի» ղեկավարները համաձայնության են եկել «Վալենսիայի» հետ, կիսապաշտպան Կառլոս Սոլերի տրանսֆերի հարցում։ As հեղինակավոր հրատարակության համաձայն՝ կատալոնական թիմն ամռանը պայմանագիր կկնքի 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ, որի համար «բլաուգրանան» «Վալենսիային» կվճարի մոտ 20 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սոլերը «չղջիկների» սան է։ Կիսապաշտպանն իր ողջ կարիերան անցկացրել է «Վալենսիայում»: Այս մրցաշրջանում Կառլոս Սոլերը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է…
ԱՄՆ-ում մոտ 40 մեքենա բախվել են իրար․ կան զոհեր ու 10-նյակ վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Նշվում է, որ վթարի տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արևելքում գտնվող մայրուղիներից մեկի վրա․ միմյանց են բախվել մոտ 40 մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ։ Ըստ աղբյուրի՝ նման զանգվածային վթարի պատճառ են դարձել առատ տեղումներն…
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը
Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքական գործիչներից Մադլեն Օլբրայթը կնքել է իր մահկանացուն։ Այս մասին գրում է Associated Press-ը։ Նրա մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։ Օլբրայթը 84 տարեկան էր։ Նշենք, որ նա նաև նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը (1997-2001թթ․)։
Իրանից հրթիռակոծել են Իրաքը․ թիրախը ԱՄՆ հյուպատոսությունն է եղել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հրթիռակոծվել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլը․ քաղաքի ուղղությամբ արձակվել է 14 բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաալիքը։ Նշվում է, որ դրանց թիրախը եղել է Ամերիկյան հյուպատոսության շենքը, սակայն հրթիռներից ոչ մեկը լուրջ ավերածություններ չի առաջացրել։ Չկան տուժածներ ու զոհեր։ Ինչպես գրում է Associated Press-ը՝ հղում կատարելով իր իրաքյան և ամերիկյան աղբյուրներին, հրթիռներն արձակվել…
Ռուսաստանը 2022-ին կփորձի ներխուժել Ուկրաինա․ AP
Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականի առաջին մի քանի շաբաթների ընթացքում հարձակում է գործելու Ուկրաինայի դեմ։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության իր աղբյուրներին։ Նշվում է, որ ըստ հետախուզության տվյալների՝ հարձակմանը կարող է մասնակցել մինչև 175 հազար զինծառայող։ Ըստ աղբյուրի՝ առաջիկայում Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ն կտեղակայի նաև զրահատեխնիկա, հրետանի և այլն։
Tik Tok-ն արդեն ունի 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր
Tik Tok սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը հատել է մեկ միլիարդի շեմը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ ByteDance ընկերությանը հաջողվել է 2020 թվականի հուլիսից այս կողմ ներգրավվել շուրջ 300 միլիոն օգտատիրոջ։ Ըստ աղբյուրի՝ Tik Tok-ը տեսանյութերի համար 15 վայրկյանի սահմանաչափը հանեց, որ կարողանա մրցակցել Youtube-ի հետ ու ներգրավվել օգտատերեր տվյալ հարթակից։…
Թալիբները զավթել են խոշոր քաղաքներից Ջելալաբադը
Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները գրավել են հերթական խոշոր քաղաքներից մեկը՝ Ջելալաբադը։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ Սա մայրաքաղաք Քաբուլի հետ միասին այն խոշոր քաղաքներից էր, որ գտնվում էին իշխանական ուժերի վերահսկողության հետ։ Ըստ տեղի բնակչից ստացված տեղեկության՝ Ջելալաբադը թալիբները վերցրել են առանց դիմադրության։ Նշենք, որ թալիբներն արդեն զավթել են Աֆղանստանի մեծ մասը։
Ֆլորիդայում տղամարդը գողացել է ու ծեծել է ալիգատորին
Տարօրինակ դեպք է գրանցվել Ֆլորիդայում․ տղամարդը գոլֆի դաշտից ալիգատոր է գողացել, որից հետո մի քանի անգամ հավածել է կենդանուն ու վերջում փորձել նետել տանիքից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ ոստիկանությունը կանխել է ալիգատորին տանիքից նետելու փորձն ու բերման ենթարկել տղամարդուն։ Վերջինս մեղադրվում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքից մեջ։
Հայտնի է «Միսս Տիեզերք»-2021-ի հաղթողը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
26-ամյա Մեքիսկուհի Ադրեա Մեսան հաղթել է «Միսս Տիեզերք»-2021 գեղեցկության մրցույթում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ Մեսան մասնագիտությամբ դիմահարդար է։ Մրցույթն անցկացվել է Seminole Hard Rock խաղատանը՝ Ֆլորիդայում։ https://www.youtube.com/watch?v=E_LnTD9tfKM
Վիսկոնսիից մերժել են Ուեսթի դիմումը
Քանյե Ուեսթը մերժում է ստացել ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգից։ Տեղի ընտրական հանձնաժողովը մերժել է ռեփերի դիմումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ որոշումը բողոքարկվելու է նահանգի Գերագույն դատարանում։ Ըստ աղբյուրի՝ Ուեսթն արդեն նման դիմումներ է ներկայացրել Միացյալ Նահանգների ավելի քան 10 նահանգներում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել։
Կալիֆոռնիայում կքննարկվի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տալու հարցը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում նախատեսվում է ստեղծել օրենսդիրներից կազմված խումբ, որը կքննարկի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ նահանգի օրենսդիր մարմնի վերին պալատն արդեն հաստատել է խմբի ստեղծումը ու այժմ հերթը ստորին պալատինն է։ Ըստ աղբյուրի՝ օրենսդիրների կարծիքով, սևամորթների գործազրկությունը, նրանց շրջանում անօթևանների առկայությունն ու այսպիսի երևույթները ստրկության…
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ավելի են տարածվել
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ավելի մասշտաբային են դառնում: Իշխանությունները հայտնում են, որ հրդեհների տարածքը հասել է 485,6 հազար հեկտարի: Նահանգի հրշեջ ծառայության տվյալներով՝ այրվել է 1,2 մլն ակրա հող: Հայտնի է, որ կա 7 զոհի, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 2,4 հազար մեքենա և 310 բուլդոզեր: Այս մասին տեղեկանում ենք Associated Press գործակալությունից:
Կալիֆոռնիայում կալանավորները հարձակվել են իրավապահների վրա
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ռիչարդ Դոնավանի անվան ուղղիչ հաստատության բանտարկյալները հարձակվել են բանտի 6 աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հաստատության բակում։ Դրա հետևանքով վնասվել են և ոստիկաններ, և բանտարկյալներ։ Նշվում է վիրավորում ստացած 2 կալանավորի մասին։ Իրավապահները հարձակումը դադարեցրել են նախազգուշական կրակի միջոցով։ Ըստ աղբյուրի՝ կատարվում…














