Associated Press
Կալիֆոռնիայում կքննարկվի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տալու հարցը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում նախատեսվում է ստեղծել օրենսդիրներից կազմված խումբ, որը կքննարկի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ նահանգի օրենսդիր մարմնի վերին պալատն արդեն հաստատել է խմբի ստեղծումը ու այժմ հերթը ստորին պալատինն է։ Ըստ աղբյուրի՝ օրենսդիրների կարծիքով, սևամորթների գործազրկությունը, նրանց շրջանում անօթևանների առկայությունն ու այսպիսի երևույթները ստրկության…
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ավելի են տարածվել
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները ավելի մասշտաբային են դառնում: Իշխանությունները հայտնում են, որ հրդեհների տարածքը հասել է 485,6 հազար հեկտարի: Նահանգի հրշեջ ծառայության տվյալներով՝ այրվել է 1,2 մլն ակրա հող: Հայտնի է, որ կա 7 զոհի, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 2,4 հազար մեքենա և 310 բուլդոզեր: Այս մասին տեղեկանում ենք Associated Press գործակալությունից:
Կալիֆոռնիայում կալանավորները հարձակվել են իրավապահների վրա
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ռիչարդ Դոնավանի անվան ուղղիչ հաստատության բանտարկյալները հարձակվել են բանտի 6 աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հաստատության բակում։ Դրա հետևանքով վնասվել են և ոստիկաններ, և բանտարկյալներ։ Նշվում է վիրավորում ստացած 2 կալանավորի մասին։ Իրավապահները հարձակումը դադարեցրել են նախազգուշական կրակի միջոցով։ Ըստ աղբյուրի՝ կատարվում…
Հրաձգություն Կալիֆոռնիայում․ կան զոհեր ու տուժածներ
Կալիֆոռնիայի Walmart առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ առնվազն 4 մարդ էլ հոսպիտալացվել է։ Ըստ աղբյուրը՝ կասկածյալը 30 տարեկան է, սակայն նրա անձը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունն իրականացրած անձը մեքենայով նախ շրջել է ավտոկայանատեղիում, այնուհետև մխրճվել…
Կորոնավիրուսի դեպքերը հատել է 9 մլն, կիրակի գրանցվել է վարակման ռեկորդը. worldometer
Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24…
ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը փակ կմնա ևս 30 օր
Կանադայի վարչապետը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Կանադան պայմանավորվել են սահմանը փակ պահել ևս 30 օր: Ջասթին Թրյուդոյի խոսքերով՝ այս միջոցառումը կնպաստի քաղաքացիների առողջության պահպանմանը սահմանի երկու կողմերում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հայտնենք, որ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թվով և մահացածության թվով:
Իտալիայում կոչ են արել Զատիկին տնից դուրս չգալ
Որքան էլ, որ Իտալիայում կորոնավիրոսը զիջել էր իր դերքերը, միևնույն է երկրում պանդեմիան դեռևս հաղթահարված չէ: Այս պատճառով Իտալիայի իշխանությունները կոչ են արել երկրի բնակիչներին Զատիկին տանը մնալ: Վիրուսի դեմ պայքարը ավարտված չէ, այս մասին հայտնել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով հատուկ հանձնակատար Դոմենիկո Արկուրին: «Մենք ճիշտ ուղու վրա ենք: Այնուամենայնիվ, թունելի վերջը դեռ…
Ռուանդայում ցեղասպանության դամբարանատեղի է հայտնաբերվել
Ռուանդայում վերջին տարիների ամենասահմրկեցուցիչ գտածոն է հայտնաբերվել: Այստեղ 25 տարի առաջ տեղի է ունեցել ցեղապանություն, որին մասնակցած անձինք իրենց պատիժն են կրում բանտում և հավանական է, որ առաջիկայում կազատվեն բանտից: Եվ միայն 25 տարի անց Ռուանդայի հարթավայրերից մեկում հայտնաբերվել է դամբարանատեղի, որտեղ ըստ հաշվարկների 30 000 մարդ է թաղված: Գերեզմանից 50 մարմին է հանվել, սակայն…
Կանադայի վարչապետը կշարունակի մնալ մեկուսացված
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կշարունակի իր ինքնամեկուսացումը՝ չնայած նրա տիկինն ապաքինվել է կորոնավիրուսից։ Թրյուդոն հայտարարել է, որ, չնայած իր ցուցաբերած զգուշության, նա կմնա մեկուսացման մեջ, քանի որ ամբողջ ընթացքում ապրել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ միևնույն տանը։ Ավելի վաղ Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտնել է, որ առողջացել է կորոնավիրուսից, որով վարակվել էր Լոնդոն կատարած այցից հետո։…
Երկրաշարժ Հունաստանում
Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարագա քաղաքից 11 կմ հեռավորության վրա, իսկ Աթենքից հյուսիս-արևմուտք 316 կմ հեռավորության վրա: Տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրաշարժը հետևանքով խուճապ է սկսվել քաղաքացինների շրջանում, բացի այդ փլուզվել են մի քանի շենքեր Կանալակի գյուղում, որը մոտ է գտնվել էպիկենտրոնին: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել, սակայն…
Թրամփը ռեալ մրցակիցներ չունի
Associated Press-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ալաբամա, Արկանզաս, Վերմոնթ, Կոլորադո, Մասաչուսեթս, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Տեխաս և Յուտա նահանգներում անցկացված առաջնային ընտրություններում հաղթել է։ Դոնալդ Թրամփը իր հաղթանակի մասին գրել է Twitter-ի իր էջում և շնորհակալություն հայտնել այդ նահանգների բնակիչներին: Այս համապատկերին նահանգներից մեկում՝ Վիրջինիայում, որոշվել էր այդ օրը ընդհանրապես հանրապետականների…
Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Հարավային Կորեան հայտնել է, որ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Դեգու քաղաքի քաղաքապետը 2,5 միլիոն բնակչությանը կոչ է արել դուրս չգալ տներից, որովհետև եկեղեցական հավաքների պատճառով վարակները սրվել են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնները հայտնել են, որ 63-ամյա հարավկորեացի տղամարդը մահացել է հիվանդանոցում:…
Գերմանիան հյուրընկալել է Լիբիայի հարցով գագաթնաժողովը
Գերմանիայում ընթանում է գագաթնաժողով, որին մասնակցում են Լիբիայում երկարատև քաղաքացիական պատերազմի առանցքային դերակատարները՝ նպատակ ունենալով զսպել արտասահմանյան ռազմական միջամտությունը, ամրապնդել հրադադարի ռեժիմն ու օգնել քաղաքական գործընթացը վերականգնելու հարցում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը հանդիպել է 12 երկրների առաջնորդների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ղեկավարների հետ:…
Հրդեհ է բռնկվել Չեխիայի հոգեբուժարանում․ կան զոհեր
Չեխիայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ինչպես փոխանցում է Տարածաշրջանային հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Պրոկոպ Վոլենիկը, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում Գերմանիայի հետ սահմանակից Վեյպթրի քաղաքում տեղական ժամանակով 05:00-ի շրջանում: Վատ եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռներից օգտվել չկարողացած իրենց…














