AstraZeneca
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր. ԱՆ հորդորը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»: Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։ Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է զանգահարել նախապես։ https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/816641368978388
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը մոտենում է 20 հազարին
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ այս COVID-19-ի դեմ Հայաստանում կատարվել է 19249 պատվաստում։ Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։ Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է…
Վերնիսաժի հարակից տարածքում շարժական պատվաստումային խումբ է ձևավորվել
Երևանում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային էլի մեկ խումբ ձևավորվեց: Այն տեղակայվել է «Վերնիսաժի» հարակից տարածքում: Այս խումբը ևս համալրված է թե՛ «AstraZeneca» և թե՛ «Sputnik-V» պատվաստանյութերով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները…
Պատգամավորը պատվաստվել է AstraZeneca-ով (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։ Նա ստացել է AstraZeneca-ի առաջին դեղաչափը ու բժշկի հորդորով՝ պետք է առաջիկա օրերին շատ ջուր խմի և շարունակի դիմակ կրել։ Վարդանյանը նշել է, որ քովիդի դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում…
Հայաստան է ներկրվել Sputnik-V պատվաստանյութի 14 հազար նոր խմբաքանակ
Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը), տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24…
Այսօրվանից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը
Ապրիլի 13-ից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները: Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000…
Նախարարն ասաց, թե Հայաստանում երբ են մեկնարկելու COVID-19-ի դեմ պատվաստումները
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի մասին։ Նա ասաց, որ մայրաքաղաքում պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից։ Ավանեսյանը նշեց, որ սկզբում պատվաստումները կլինեն AstraZeneca-ով, իսկ 1-2 օրվա տարբերությամբ՝ Sputnic V-ով։ Նա ասաց նաև, որ AstraZeneca-ի պարագայում սահմանվել է տարիքային շեմ ու դրանով կարող…
Գիշերը ստացել ենք Sputnik V պատվաստանյութի 15000 դեղաչափ․ նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասյօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին։ Նա ասաց, որ Հայաստանը գիշերը ստացել է ռուսական Sputnik V պատվաստանյութի 15000 դեղաչափ։ Ավանեսյանը նշեց, որ Sputnik V-ն ու AstraZeneca-ն օգտագործվելու են սկզբում ռիսկային խմբերի համար։ Նախարարի խոսքով՝ այդ խմբում են կորոնավիրուսային կենտրոնների բուժաշխատողները, քրոնիկ հիվանդությունների ունեցողներն ու 65 տարեկանից բարձր…
Պատվրաստվում ենք վաղը քննարկում անել․ նախարարը խոսեց AstraZeneca-ի մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց AstraZeneca պատվաստնյութի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նա ասաց, որ Գերմանիայում փոփոխություններ են իրակացվել պատվաստման ցուցումների հարցում, ու իրենք վաղը պատրաստվում են քննարկում անցկացնել դրա վերաբերյալ։ Ավանեսյանը նշեց նաև, որ Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը եզրակացություն է տվել, որ պատվաստանյութի ու կողմնակի հետևանքների միջև պատճառ-հետևանքային կապն ապացուցված չէ։
Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca-ով
Բավականին մեծ աղմուկ հանած AstraZeneca պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ է պատվաստվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։ Նշվում է, որ Ջոնսոնը Բրիտանիայի բոլոր քաղաքացիներին կոչ է արել հետևել իր օրինակին և անցնել պատվաստումը։ Ըստ աղբյուրի՝ պաշտոնյան պատվաստվել է հենց այն նույն հիվանդանոցում, որտեղ իր կյանքը փրկել էին 2020 թվականի գարնանը, երբ…
Նիդեռլանդները նույնպես հրաժարվեց AstraZeneca-ից
Նիդեռլանդները նույնպես որոշում է կայացրել ժամանակավորապես հրաժարվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից։ Այս մասին տեղեկանում ենք երկրի կառավարության տարածած հայտարարությունից։ Այնտեղ նշվում է, որ նման խորհուրդ է տվել Դեղամիջոցների հոլանդական վարչությունը, որպեսզի սա լինի նախազգուշական միջոց և անցկացվի հետաքննություն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ AstraZeneca-ից հրաժարվել էին մի շարք այլ եվրոպական երկրներ։ Բանն այն է, որ…
ԱՀԿ-ում ուսումնասիրում են AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելու հաղորդումները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անդրադարձել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մինչ այս որոշ եվրոպական երկրներ հրաժարվել էին պատվաստանյութն օգտագործել։ Այս առումով ԱՀԿ-ից հայտարարել են, որ նրանք ուսումնասիրում են պատվաստանյութից հրաժարվելու մասին հաղորդումները, և երբ տեղի ունեցածը լիովին ուսումնասիրեն, կներկայացնեն եզրակացություններ։ Նշենք, որ AstraZeneca-ից հրաժարվելու պատճառը պատվաստված մարդկանցից որոշների մոտ թրոմբոզի հայտնաբերումն էր եղել։…
Արտահերթ նիստում քննարկվել է AstraZeneca-ի պատվաստանյութի վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունը
Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» արտահերթ նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ, տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Հանձնաժողովը քննարկել է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական առանձնահատկությունների համատեքստում, ինչպես նաև…











